Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
9
Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ) Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում Քննիչը անգամ փորձաքննության ժամանակ չի տվել հարց, թե արդյոք Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունը կեղծված չէ․ փաստաբան Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ Միայն կռանալն է լավ ստացվում․ «Կարճ ասած» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ)

ՔՊ-ն՝ Ալիևի «ներքին լսարան»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Թե բա՝ խաղաղությունն արդեն եկել է, կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեզ մնում է միայն ժողովուրդներին հաշտեցնենք և այլն․ էս հայտարարությունները Նիկոլի ու իր խմբակի ամենօրյա ելույթների թեմաներն են։ Մինչ սրանք այսպես կոչված «վստահության վերականգնման» համար մեռնում են ադրբեջանասիրություն քարոզելով, էն ԱԺ նախագահը կաշվից դուրս է գալիս, Ադրբեջանը լրիվ հակառակ հայտարարություններ է անում, որոնք, կարծում եմ, ՔՊ-ին ոչ, բայց հանրությանը պետք է սթափեցնեն։

Վստահության վերականգնման՝ նիկոլական կոչերին ի պատասխան Ադրբեջանի միլի Մեջլիսի իշխանական պատգամավորն խոսում է Ադրբեջանի նախագահի՝ Երևանից ելույթ ունենալու երազանքի մասին։ Դա ասում է Ադրբեջանի իշխանական պատգամավորը․ իսկ Հայաստանի խորհրդարանի իշխանական պատգամավորներն ասում են՝ վայ ոչ մի վատ բան մի ասեք Ադրբեջանի մասին, մի խոսեք Արցախի մասին, որ չվնասեք խաղաղության մթնոլորտը։  Թե էդ ինչ խաղաղության մթնոլորտ է, չգիտենք։ Ադրբեջանցի մեկ այլ իշխանական պատգամավոր խոսում է Երևանի՝ ադրբեջանական հող լինելու մասին․ իսկ ՔՊ-ական մարզպետը, որը Նիկոլի քավորն է, ասում է, թե Բերքաբերի, Ոսկեպարի հատվածում ունենք տարածքներ, որ Ադրբեջանինն են։

Սրանք խոսում են փոխվստահության մասին, նրանք էնտեղից վստահության վերականգնման կոչված շոուի համար ուղարկում են Արցախը շրջափակած ակտիվիստի։  Եթե Հայաստանից Ադրբեջանի դեմ պայքարած ակտիվիստ հայտնվի Բաքվում, կալանավորելու են, վստահ եղեք, բայց էնտեղից Հայաստան է են գալիս սադրիչներ ու այստեղ փայլուն ընդունելության արժանացնում կազմակերպիչները։ Ալիևը հայտարարում է, թե հայ հասարակությունը հիվանդ է, սրանք ասում են՝ չպատասխանենք, որ խաղաղությանը չխոչընդոտի։ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորն ասում է՝ պետք է ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկչի, ՔՊ-ական ֆրակցիայից մեկը չի պատասխանում։ Խաղաղություն են կառուցում։ Մի քիչ դանդաղ կառուցեք՝ փուլ չգա։ Ադրբեջանցի ակտիվիստը գալիս է Հայաստան, հանդիպում ԱԽ քարտուղարին, հետո գնում Բաքու ու Երևանն անվանում «Իրիվան»: Սրանք շարունակում են չտեսնելու տալը։ Կարևորը, ասում են, խաղաղություն լինի։

Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորն ասում է՝ «Այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը. այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ»։ Եթե Հայաստանի ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հայտարարի՝ Բաքուն պատկանում է Հայաստանին, Գյանջան ևս, Նիկոլը, վստահ եմ, չի սպասի մինչև Ալիևը բողոքի, ՍՄՍ-ով հրաժարական կպահանջի։ Նրանք ինչ ասես ասում են, էս կողմից քար լռություն է, խաղաղություն են կառուցում, փոխվստահությո՜ւն։ Չեմ բացառում, որ այսպես կոչված փոխվստահության վերականգնման համար Նիկոլը նոյեմբերի 9-ին մասնակցի Բաքվի զորահանդեսին ու տոնի 2020 թվականին Հայաստանի նկատմամբ հաղթանակը, Արցախի գրավումը։ Դա էր ասում, չէ՞, որ հպարտ է պարտությամբ։

Ալիևը համաժողովում հայտարարել է՝ ոչ թե Սևան, այլ՝ Գյոյչա։ Հաջորդ օրը համաժողով է անում Նիկոլը ու արդարացնում՝ դե քանի որ մեր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների սեղանին դրված են Արցախի դրոշները, դրա համար է ասում «Գյոյչա»։ Դե քանի որ մենք ասում ենք արցախցիները վերադառնան, դրա համար է ասում։ Ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևան անունը չի եղել և այլն, էլ ինչ ասես որ չեն ասում՝ արդարացնելու Ալիևին կամ հիմնավորելու նրա զառանցանքները։ Սա Արցախը հանձնեց, որպեսզի, ըստ իրեն, Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Էնտեղից շարունակ մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությւոնը խախտող հայտարարություններ են անում, բացի էն, որ դրանք արդեն խախտել են 200 քառակուսի կիլոմետրով, սրանք, որ ասում էին, թե ամեն միլիմետրը կարմիր գիծ է ու սրբություն, շատ հարմարվողական, կասեի հանցավոր հնազանդ արձագանքներ են տալիս։ Ժողովուրդ ջան, որևէ մեկդ հավատում եք, որ սրանք, այ էս բառապաշարով, խաղաղության են գնո՞ւմ։ Հա, Նիկոլը ծնկի է եկել խաղաղության համար, ինչ ասել են՝ արել է․ բայց Ալիևը խաղաղության է գնո՞ւմ։ Դուք հավատում եք, որ սա վերադարձնելու է մեզանից օկուպացրած տարա՞ծքը։ Արցախը հանձնել եք, դրանց բերել հասցրել եք Շորժայի ափին ու հիմա էլ ասում եք մենք սխալ ենք հասկանում Ալիևին, նա նկատի ունի սա, նկատի ունի այլ բան։ Նա նկատի ունի, որ վերցնելու է, քանի որ քանի Նիկոլն է իշխանության, ստանում է ուզածը։

Ադրբեջանը հա ասում է «Զանգեզուրի միջանցք»․ Նիկոլը մեկ-մեկ խնդրում է, որ էլ չասի այդպես, բայց շարունակում է ասել։ Ի վերջո, Նիկոլը լքը գտավ, հայտարարեց՝ դե թող ասեն Զանգեզուրի միջանցք, մենք էլ կմտածենք, թե ոչ Հայաստանի մասին չէ, ուրիշ տարածքի մասին է․ հիմա էլ գուցե ասի՝ ոչինչ, թող ասի Գյոյչա, մենք կմտածենք, որ նկատի ոչ թե Սևանա լիճը, այլ, ասեյնք՝ Գյանջայի մոտ գտնվող «Գյոյ գյոլը»։

Լավ, ՔՊ-ն հասկանում է՞ ինչ վտանգավոր իրավիճակի է հասցրել։ Ալենն ասում է՝ Ադրբեջանի նախագահը այդպես է ասում իր ներքին լսարանի համար։ Ո՞վ ա իր ներքին լսարանը, կարող  է՞ ՔՊ-ական իշխանությունն է աշխատում որպես Ադրբեջանի ներքին լսարան․ այլապես ոնց է ստացվում, որ Ալիևը իր ներքին լսարանի համար լիքը բաներ է պահանջում, իսկ արտաքին լսարան ՔՊ-ն հանձնում է։ Իսկ դո՞ւք ձեր ներքին լսարանին ինչ եք փոխանցում։ Ասում է՝ դե լավ է, կարևորը՝ Ալիևը խոսել է ոչ թե տանկերով Հայաստան գալու մասին, այլ ավտոմեքենաներով։ Սրանք էլ կարծես հենց դրա համար են աշխատում, որ աղ ու հացով դիմավորեն, տան։

Ադրբեջանը խոսում է Սևանի մասին, Արևմտյան Ադրբեջանի մասին, ինչը կոնկրետ սպառնալիք է, այստեղ մարդը, ում հանձնարարված է ՀՀ պաշտպանությունը, Ալիևի հայտարարությունից հետո ասում է՝ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է։ Ու դուք էդ պաշտպանության նախարարից ակնկալում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանո՞ւմ։

Հայաստանի հետ այսպես ասած՝ վստահության վերականգնման շրջանակներում Ալիևը խոսում է Հայաստան ադևրբեջանցիներ բերելու մասին, համարում պատմական հողը։ Պատմություն չունեն, բայց ունեն պատմական հողեր։ Հայ ժողովուրդն ունի աշխարհի ամենահնագույն պատմությունը, բայց պատմական հողերը հանձնում է Ադրբեջանին, որովհետև դժբախտություն է ունեցել ունենալու Նիկոլի պես իշխանություն։

Կարճ ասած՝ Հայ ժողովրդի համար, ինչպես պատմական փաստերն են ապացուցում, Ադրբեջանի իշխանությունն ու Հայաստանի այսօրվա իշխանությունը ունեն նման ազդեցություն, «Ենի Ազերբայջան», թե «Քաղաքացիական պայմանագիր», նույն ազդեցությունն ուրնեն, նույն վտանգն են ներկայացնում։ Երկուսն էլ աշխատում են հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դեմ։

Ի դեպ, շատերն են կարծիք հայտնում, որ Իլհամ Ալիևը, խոսելով Սևանի մասին, Երևանի մասին, ընդամենը Փաշինյանին նամյոկ է անում իր խոստումների մասին։ Կապ չունի՝ ինչեր է հայտարարում Նիկոլը, ինչ կարմիր գծերից է խոսում, տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից․ կարևորը է, թե ինչ է խոստացել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan