ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը
18
Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Պատերազմ Արցախում
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան կամ պարզապես՝ «քցոցի» ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ. Եզրաս սրբազան «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան «Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան Սուր շնչառական վարակներով հաշվառված դեպքերի թիվը կազմել է 11 հազար. վիճակագրություն Մասիս համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների. Թրամփն աջակցում է օրինագիծը Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատելու գործընթացին․ Փաշինյան ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞

Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը

Պակիստանը Աֆղանստանից  բնակչությամբ մեծ է՝ ավելի քան 6 անգամ: Տարածքով մեծ է՝ մոտ մեկ ու կես անգամ:

Երկուսն էլ իսլամական պետություններն են, կրոնական տարբերություն չկա, երկուսն էլ սունի իսլամի կրող երկրներ են, թեև թե՛ Պակիստանում, և թե՛ Աֆղանստանում կան նաև շիա փոքրամասնություններ:

Աֆղան մոջահեդների դեմ ԽՍՀՄ-ի պատերազմի ժամանակ հենց Պակիստանն էր դարձել խորհրդային բանակի դեմ պայքարի գլխավոր հենակետերից մեկը:

Սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իրավիճակը կտրուկ փոխվեց:

Բանն այն է, որ Աֆղանստանի 40 միլիոնանոց բնակչության ուղիղ կեսը փուշթուն ցեղերն են: Հենց նրանք էլ կառավարում են երկիրը՝ իրենց բռի մեջ վերցնելով մյուս ազգային փոքրամասնություններին, մասնավորապես, տաջիկներին, որոնց քանակը այդ երկրում հասնում է մոտ 10  մլնի:

Ավելին, փուշթունները, ամերիկացիների աջակցությամբ, Պակիստանի տարածքում ձևավորեցին երիտասարդների շարժում, որն այն ժամանակ կոչվեց «Թալիբան»: Վերջինս էլ դարձավ փուշթունների գլխավոր քաղաքական ներկայացուցիչը:

Սակայն փուշթուններ ապրում էին, ոչ միայն Աֆղանստանում, այլև՝ Պակիստանի հյուսիս-արևմտյան մասում: Այսինքն, հենց Աֆղանստանի սահմանին:

Ընդ որում,  Աֆղանստանում փուշթունների քանակը հասնում է մոտ 20 մլնի: Այսինքն, Աֆղանստանում, որի ողջ բնակչությունը կազմում է մոտ 40 մլն, փուշթունները, լինելով մոտ 20 մլնի չափ, կարողացել են այդ երկրում դառնալ տիտղոսային և իշխել:

Իսկ Պակիստանում նրանք շատ են ավելի քան երկու անգամ՝ մոտ 44 մլնի են հասնում, սակայն այստեղ համարվում են ազգային փոքրամասնություն:

Պակիստանի տիտղոսային ազգը փենջաբցիներն են, որոնց քանակն այդ երկրում  հասնում է մինչև 110 մլնի:

Սակայն, խնդիրն այն է, որ Պակիստանի փուշթունները չեն համակերպվում  իրենց փոքրամասնության կարգավիճակով և ցանկանում են միանալ իրենց եղբայրներին՝ Աֆղանստանում: Վերջինս էլ աջակցում է նրանց ցանկությունը:

Հասկանալի է, որ Պակիստանի կենտրոնական իշխանությանը դա դուր չի գալիս:

Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը հաստատվել է դեռ 19-րդ դարի վերջում, այսպես կոչված՝ «Դուրանդի գիծ»  երկայնքով:

Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանի երկարությունը մոտ 2670 կիլոմետր է։

Այն առաջացել էր  երեք անգլո-աֆղանական պատերազմների արդյունքում, որոնց ընթացքում  Մեծ Բրիտանիան փորձում էր  ընդլայնել Բրիտանական Հնդկաստանի սահմանները: Այս գիծը 1893 թվականին Աֆղանստանի էմիր Աբդուր Ռահմանի և Հնդկաստանի գաղութային վարչակազմի պետքարտուղար սըր Մորտիմեր Դյուրանդի միջև բանակցությունների արդյունք է:

Սակայն Բրիտանական կայսրության փլուզումից հետո, երբ այս տարածքում ստեղծվեցին նոր պետություններ, Հնդակստանն ու Պակիստանը, Աֆղանստանի կառավարությունը հրաժարվեց   այն ճանաչել որպես Աֆղանստանի և Պակիստանի միջև որպես  պետական սահման:

Այսինքն, աֆղանցիները հույս ունեին, որ Պակիստանի այն մասը, որտեղ ապրում էին փուշթուն ցեղերը, կարող է միացվել Աֆղանստանին, որտեղ տիտղոսային ազգը հենց փուշթուններն եին:

Մանավանդ, որ դրա նախադեպը եղավ, երբ Պակիստանից անջատվեց Բանգլադեշը և հռչակվեց, որպես անկախ պետություն:

Պակիստանը,  բնականաբար, դիմակայում է Աֆղանստանի այդ ծրագրերին և կատաղի պայքար է տանում իր տարածքի փուշթունների շահերը ներկայացնող տեղական «Թալիբան»  շարժման դեմ:

Պակիստանի «Թալիբանն», օրգանապես կապված է Աֆղանստանում իշխող «Թալիբանի»  հետ:

Աֆղանստանին այս պայքարում քողարկված ձևով աջակցում է Պակիստանի գլխավոր ախոյան՝Հնդկաստանը:

Մինչդեռ Չինաստանը, ով ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ և Պակիստանի, և Աֆղանստանի հետ, փորձում է կանխել այս կոնֆլիկտի խորացումը:

Սկսած 2007 թվականից, այս կոնֆլիկտը դարձել է կանոնավոր բնույթի:

Իսկ անցյալ տարվանից, երկու երկների կոնֆլիկտը դարձել էր գրեթե ամենշաբաթյա:

Պակիստանի կառավարությունը  պաշտոնապես է սկսել մեղադրել  Աֆղանստանի թալիբների իշխանություններին՝  Պակիստանի «Թեհրիք-ե թալիբ» շարժմանը ապաստան տալու մեջ՝ վերջինիս աճող ապստամբության ընթացքում:

Ավելին, Աֆղանստանի կառավարությունը, Պակիստանի թալիբների հետ միասին, սկսեց աջակցել նաև Պակիստանում  բելուջների աբստամբությանը, ինչը վերջանականապես հունից հանեց Իսլամաբադին:

Այս տարվա հունվարի 3-ին «Թալիբանը» գրավեց Աֆղանա-պակիստանյան սահմանին գտնվող Դուրանդ գծից 24 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարեց, որ միջադեպը պահանջում է վճռական գործողություններ՝ «Թալիբանին» մեկընդմիշտ վերացնելու համար՝ ընդգծելով այն սպառնալիքը, որը կազմակերպությունը ներկայացնում է Պակիստանի ազգային անվտանգության համար։

Այս տարվա մարտին, արդեն սկսվեցին կանոնավոր բախումներ Պակիստանի և Աֆղանստանի սահմանապահների միջև:

2025 թվականի մայիսին Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը հասավ իր գագաթնակետին։

Հունիսին, Չինաստանի միջնորդության շնորհիվ, Իսլամաբադը և Քաբուլը դեսպանատներ բացեցին միմյանց մայրաքաղաքներում: Չինաստանի մասնակցությամբ կնքված համաձայնագիրը նախատեսում էր, որ Աֆղանստանը ակտիվորեն կկանխի իր տարածքից Պակիստանի վրա զինյալների հարձակումները:

Իսկ օրեր առաջ, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան Պակիստանը  ավիահարվածներ է հասցրել Քաբուլում, Հոստում, Ջալալաբադում և Պակտիկայում՝   թիրախավորելով Նուր Վալի Մեհսուդին, ով միջազգային ճանաչում ունեցող ահաբեկիչ է  համարվում և «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) կազմակերպության ղեկավարն է։

Նուր Վալի Մեհսուդը փախել է հարձակումից և  տեսանյութ է հրապրակել, որտեղ ցույց է տալիս, որ ողջ է, և խոստացել է վրեժ լուծել։

Ի պատասխան՝ Տապալական  Պակիստանի թալիբները   հարձակվել են Պակիստանի ոստիկանության ուսումնական դպրոցի վրա՝ սպանելով 20 պակիստանցի անվտանգության աշխատակիցների և 3 քաղաքացիական անձանց։

Ի պատասխան դրա՝ Պակիստանը  գրավել է  19 աֆղանական դիրք և ոչնչացրել մի քանիսը սահմանի երկայնքով՝ Դուրանդի գիծ կոչվող հատվածում։

Երեկ, հոկտեմբերի 12-ին, Աֆղանստանում թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պակիստանյան բանակի կողմից սպանվել է ավելի քան 20 աֆղան զինվոր։ Նա նշել է, որ 58 պակիստանցի զինվոր սպանվել է պատասխան գործողությունների արդյունքում։ Հայտարարությունները դեռևս չեն հաստատվել Պակիստանի բանակի կամ անկախ աղբյուրների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խոստացել է «ուժեղ պատասխան» աֆղանական և պակիստանյան ուժերի բախումներին,  հայտարարելով, որ Աֆղանստանը կստանա «Հնդկաստանի նման արժանի պատասխան»։

 Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին, անմիջապես մեկնել է  Հնդկաստան, բանակցել իր հնդիկ գործնկերոջ հետ և  Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ աֆղանական ուժերը «առայժմ» դադարեցրել են իրենց գործողությունները:

    Ինչպիսին են միջազգային գնահատականները, և ով ինչպես է դիրքավորվել

Իրանը կոչ է անում, «զսպվածություն ցուցաբերել» շարունակվող բախումների պայմաններում: Թեհրանը փորձում է չեզոքություն պահպանել այս կոնֆլիկտում:

Սաուդյան Արաբիան նույնանման դիրքորոշմամբ է հանդես եկել, նշելով, որ «...Թագավորությունը կոչ է անում զսպվածության, խուսափելու սրացումից, ընդունելու երկխոսությունն ու իմաստությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և անվտանգության ու կայունության պահպանմանը նպաստելու համար...»:

Նույնանման դիրքորոշմամբ է հանդես եկել նաև Քաթարը:

Չինաստանը նույնպես փորձում է միջնորդության իր ջանքերով հանդարտեցնել կոնֆլիկտը:

Հնդակստանը ակնհայտորեն Աֆղանստանի կողմն է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ Պակիստանի:

Մինչ այս կոնֆլիկտի սկսելը, իրանական և ռուսական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե իբր Թուրքիան մտադիր էր Պակիստանից մոտ 5 հազար փենջաբցի գրոհայիններ տեղափոխել Ադրբեջան: Ընդ որում, նշվում էր նաև ամեն մի պակիստանցու համար 1500 դոլարի աշխատավարձի չափի մասին:

Ռուսաստանցի ռազմական  փորձագետ  Անդրեյ Սերենկոն, նույնիսկ նշում էր, թե իբր Թուրքիան մտահոգված էր  Ռուսաստանի կողմից «Թալիբան» շարժման ճանաչմամբ, քանի որ Մոսկվան փորձում էր այդ քայլով  կանխել պակիստանցի վարձկանների տեղափոխումը Ադրբեջան: Թե ինչքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, հայտնի կդառնա ոչ հեռու ապագայում: Նշենք, որ այս աֆղանա-պակիստանյան կոնֆլիկտում, Ռուսաստանը  նույնպես փորձելու է, գոնե հրապարակավ,  չեզոքություն պահպանել, սակայն ավելի շատ հարում է Աֆղանստանի կողմ:

Ինչ վերաբերվում  է Հայաստանին, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տեսակետ չի կարող ունենալ, որպեսզի, հավանաբար չզայրացնի Էրդողանին: Չէ՞ որ նրանից է կախված Փաշինյանի իշխանության ապագան՝ կապված գալիք ընտրությունների գործոնի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan