Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ)
12
«Մայր Հայաստանի» պատասխանն ուրացողների դաշինքին (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու ամոթից գետինը չես մտնո՞ւմ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ռազմական շքերթը Ալիևին խայտառակ անակնկալի է բերել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գրիշա Հարությունյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ) Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 16-ին մաքրենք Վաղարշապատը քաղաքական աղբից. Արթուր Գևորգյան (տեսանյութ) ՔՊ-ին ու նրա կցորդներին ուղարկելու ենք պատմության աղբանոցը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, սա քեզ համար մեռնելուն հավասար է. Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատասխանն ուրացողների դաշինքին (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու ամոթից գետինը չես մտնո՞ւմ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան Աղոթքի նախաճա՞շ, թե՞ ուղեղների լվացման հերթական փորձ. «Առավոտ» Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին. ՌԴ ԱՀԾ Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք. Արագած, Էջմիածին (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան Նորավանի դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը. նախաքննությունն ավարտվել է Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ 5-րդ ալիքի անդրադարձն՝ ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստանի» թեկնածուների դեմ գործ կարելու մասին Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել Նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել․ փաստաբան. Սպուտնիկ «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ընտրություններն իշխանության և ընդդիմության կիսաեզրափակիչն է․ Բենիամին Մաթևոսյան 20 թուրք «կոմանդոս» է անշնչացել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Թրամփի որդին հրաժարվել է Հայաստան այցից՝ տեղեկանալով, որ Փաշինյանը պատերազմում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Էջմիածին. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արագած. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ)

Պարզ բանաձև, թե ում պետք է հավատալ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրություններին։ Կան ուժեր, որ արդեն հայտարարել են այդ մասին։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «Մեր ձևով» շարժումը, որը կուսակցություն դառնալու ճանապարհին է․ այժմ ակտիվորեն այցելում են մարզեր, ծանոթանում խնդիրներին, ծրագրային խոստումներ ներկայացնում։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել ընտրություններին գնալու մասին։ Քաղաքական հայտ ներկայացրեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը և այլք։ Ենթադրում եմ, որ այս անգամ ևս մեծ թվով ուժեր կմասնակցեն և բնականաբար, բոլորն էլ հանդես կգան լավ խոստումներով։

Փաշինյանն ասում է, օրինակ, որ այս ընտրություններում պետք է ժողովրուրդը կողմնորոշվի խաղաղության ու պատերազմի միջև, ասում է՝ մենք բերելու ենք խաղաղություն, մենք խաղաղության կողմնակիցն ենք։

Լավ․ իսկ ո՞վ է պատերազմի կողմնակիցը։ Կա՞ մի քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին՝ պատերազմ բերելու կարգախոսով։ Բոլորը խոսելու են միասնությունից, չկա ուժ, որ հայտարարելու է՝ կգամ կպառակտեմ։ Անգամ Նիկոլը, որ ամբողջ ժողովրդին պառակտեց, ընտանիքներ խառնեց իրար, նա էլ էր միասնությունից խոսում։ Բոլորը խոսելու են անվտանգությունից, բոլորը խոսելու են տնտեսական զարգացումից, աղքատության հաղթահարումից։ Բոլորի նախընտրական ծրագրերում, ելույթներում դուք այս թեմաներն եք լսելու՝ տարբեր ձևակերպումներով։

Այս դեպքում ինչպե՞ս կողմնորոշվել․ շատ պարզ է՝ ով է ասողը, ինչի է ընդունակ։ Ընտրություններին մասնակիցները, կարծում եմ, օդից ընկած չեն լինելու, նրանց գործունեությունը մեր աչքի առաջ է ու կարող ենք հստակ ասել՝ ով ինչ կարող է։ Հիմա անդրադառնամ երկուսին, ում պաշտոնավարումը մենք տեսել ենք՝ Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան։

Երկուսն էլ խաղաղությունից են խոսում, Նիկոլ Փաշինյանը՝ ամեն գնով, Ռոբերտ Քոչարյանը՝ արժանապատիվ։ Ժողովուրդը, որը երկուսի կառավարման ժամանակներում էլ ապրել է, ո՞ւմ պետք է հավատա, ըստ ձեզ։ Անկեղծ։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետրից ավելի օկուպացվել է, իսկ Արցախը՝ ամբողջությամբ, ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետրով։ Ռոբերտ Քոչարյանի օրոք չի զիջվել ոչինչ, նրա հրամանատարությամբ ազատագրվել է հայրենիք, ու 10 տարվա նախագահության արդյունքում խաղաղության պայմանագիր արտահայտության ակնարկ էլ չի եղել, որովհետև եղել ենք խաղաղ։ Ավելին ասեմ, 2020 թվականից առաջ մենք ունեցել ենք 10-12 համապետական ընտրություն և որևէ մասնակից ուժի ծրագրում չի եղել խաղաղություան խոստումը, որովհետև եղել է խաղաղութուն։ Խաղաղությունը խաթարել է Փաշինյանը․ հենց դրա համար էլ երբ ինքը խոստանում է խաղաղություն, ընտրողի համար շատ հեշտ է կողմնորոշվել՝ 3 պատերազմ բերած Փաշինյանը խաղաղություն կարո՞ղ է բերել, թե՞ կարող է բերել, օրինակ Քոչարյանը, որի օրոք արդեն ապրել եք այդ խաղաղությունը։ Սա կարող եմ և չասել, որովհեև ակնհայտ է առանց իմ ասելու։ Փաշինյանը կարող է միայն խոսել խաղաղությունից։

Երբ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ներքին անվտանգություն, նա ընդամենը խոսումէ  այդ մասին ու խոստանում, բայց կառավարման 8 տարին հակառակն է ցույց տվել։ Իր օրոք 40 հազար հանցագործությունների ֆոնին արդեն պետք է իմանալ՝ նա կարո՞ղ է անվտանգություն բերել։  Հայաստանում լիքը ապօրինի զենք կա, ու դրանք գործածության մեջ են աեն օր։ Երբ տան դիմաց սպանվում է համայնքապետը, էդ համայնքի բնակիչը կունենա՞ անվտանգության զգացում․ երբ օրենքով անձեռնմխելի պատգամավորը ոչ մի բանի համար կալանավորվում է, նրան ընտրած քաղաքացին անվտանգության զգացում կունենա՞։ Երբ ես համեմատում եմ հանցավորության մակարդակը Քոչարյանի և Փաշինյանի օրոք, հասկանում եմ, որ անգամ եզրեր չկան։ Կրկնում եմ՝ Փաշինյանը միայն խոսում է անվտանգության մասին, Ռոբերտ Քոչարյանը ապահովել է դա։

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, կխոստանա աղքատության նվազում։ Դա կխոստանան բոլորը։ Նայում եմ թվերը՝ Փաշինյանի օրոք աղքատ է այնքան մարդ, որքան աղքատ էր իր գալու ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք աղքատությունը կրկնակիից ավելի նվազեց։ Այսինքն էն մարդը, որը աղքատ էր 2018 թվականին, աղքատ է նաև էսօր, իսկ այն մարդիկ, որոնք աղքատ էին 1997 թվականին, 2008 թվականին նրանց կեսից ավելին այլևս աղքատ չէր։ Հիմա Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ խոստանում են աղքատության նվազում․ ո՞ր մեկի խոստումներին կհավատաս դու։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, վերջին 8 տարում խոսել է աղքատությունից, բայց միայն խոսել է, կես տոկոս չի իջեցրել։

Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է, որ պետք է կառուցեն միջանցք, թունել, կամուրջ, ես հիշում եմ, որ 2018 թվականից խոստանում են Աջափնյակի մետրո։ Հիմա էլ խոստանում է Քոչարյանի կառուցած Դիլիջանի թունելի կողքին մի հատ էլ թունել կառուցել։ Ու դա խնդալու է։

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր զրոյից գյուղ սարքել։ Նա մի գյուղ չսարքեց, բայց 200-ից ավելի գյուղ հանձնեց հանձնեց Ադրբեջանին։ Փաշինյանը խոստանում է բաներ, որոնց հակառակն է արել։ Ու էսօր երբ նորից դաշտ է մտնում խոստումներով, ոնց որ 10 տուն պաժառ տվածը խոսի հրդեհային անվտանգության կանոններից։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ կան բաներ, որոնք ես չեմ խոստացել, որովհետև ռիսկային կլիներ, բայց ջանք եմ թափել ու արել եմ։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է առանց մտածելու։ Օրինակ երբ ասում էր բոլոր սփյուռքահայերը Հայաստանում կունենան տուն, ՀՀ քաղաքացիություն, պարզ էր, չէ՞, որ չիրականացվող խոստում է։ Երբ ասում էր, որ ներդրողները ճամպրուկները կապած սպասում են, որ գան ներդրում անեն, պարզ էր չէ՞, որ սուտ է։ Կրկնում եմ, հակառակն է արել։

Եկեղեցում ներքին պառակտման փորձեր է անում, իշխանությունը հարձակվում է եկեղեցու վրա, Ցեղասպանության հարցից հրաժարվում է, պատմության դասագրքերը խեղաթյուրված են, Սփյուռքը պառակտված ու Հայաստանից հեռացված․ սա է՞ր խոստացել․ ոչ, լրիվ հակառակը։ Երբ Ռոբերտ Քոչարյանն է խոսում ազգային արժեքներից, հիշում ենք, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան նրա օրոք մտավ դպրոցական ծագիր, Ցեղասպանության ճանաչման հարցը մտավ օրակարգային առաջնահերթություն, Հայաստան-սփյուռք կապերը զարգացան կոնկրետ ծրագրերով և այլն։

Այսինքն, ժողովուրդ ջա, էստեղ անգամ համեմատելու բան չկա։ Ես խոսեցի ընտրության երկու մասնակիցների մասին, որոնք անգամ կարող են ելույթ չունենալ, չխոսել․ մեր աչքի առաջ է Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարին, մեր աչքի առաջ է Քոչարյանի կառավարման 10 տարին, այլ ներկայանալու բան չկա։

Ուզում եմ նշել՝ բոլոր նրանք, ովքեր ընտրություններում խոստումներ են տալիս, պետք է նայել՝ այդ մարդը ով է, ինչ ունի արած, ինչի է ընդունակ, նրա հնարավորությունների գագաթը որն է։ Վաղը ի հայտ կգան նոր միավորումներ, լիքը դեմքեր։ Որևէ մեկի մասին չեմ ուզում խոսել կանխակալ կարծիքով, վատը չեմ ուզում խոսել․ կգան, կներկայանան, կփորձեն, բայց դու պետք է ժողովուրդ ջան, նայես իր անցած ճանապարհը, ինչ է արել էդ ճանապարհին, ինչ հնարավորության տեր է և կարո՞ղ է խոստումները կատարել։ Օրինակ եմ բերում․ երբ Սամվել Կարապետյանը խոստանում է աշխատատեղերի ստեղծում, ընտրողի աչքի առաջ է, չէ՞, նրա գործունեությունը, ու լավ գիտենք, որ Սամվել Կարապետյանը աշխատատեղեր ստեղծող մարդ է։ Երբ Նիկոլ Փաշինյանն է ասում մենք կստեղծենք, աշխատատեղեր, բացում եմ գործազրկության ցուցանիշը և համոզվում, որ ստում է։ Երբ խոստանում է գործարաններ, հիշում եմ խոստացած ու չբացած տեխնիկայի գործարանը, լիֆտերի գործարանը, բալոնների գործարանը, հայկական ավտոմքենաների, ադամանդի, բամբակի գործծարաններն ու հասկանում եմ, որ ոչ մի բան էլ չի բացելու։

Ու բնականաբար հարց է առաջանում՝ եթե դու ինչ խոստացել՝ տապալել ես, հետն էլ բերել ես պատերազմներ, զոհեր ու տարածքային կորուստներ ես տվել, բա սրանից հետո նույն կերպ չե՞ս անելու։ Ուրիշ ո՞նց ես դու կարող։

Կարճ ասած՝ բոլորը առաջարկում են նույն բանը ու այստեղ հարց է հետևյալը՝ ո՞վ կկարողանա անել, ով՝ ոչ։ Ժողովրդի, ընտրողի խնդիրը պատերազմի ու խաղաղության միջև չէ, այլ՝ ճիշտ ու սուտ խոսողի մեջ է, կարողի ու անկարողի մեջ է։ Հայաստանը գտնվում է իր պատմական վատագույն կետերից մեկում, որից այն կողմ պետականության կորուստն է, և պետք է արդեն նայել՝ ով կարող է այս վիճակից դուրս հանել։ Սա կողմնորոշվելու լավագույն տարբերակն է։ Բոլորն էլ մեր աչքի առաջ են»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan