«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
15
Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Պատերազմ Արցախում
Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Ի՞նչ է պատմում ականատեսը Վրաստան-Հայաստան անցակետի խայտառակ վիճակից Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ

Անդրանիկ Քոչարյանը սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ:

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։ Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։ Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։

Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները: Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>