ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը
18
Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Պատերազմ Արցախում
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան կամ պարզապես՝ «քցոցի» ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ. Եզրաս սրբազան «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան «Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան Սուր շնչառական վարակներով հաշվառված դեպքերի թիվը կազմել է 11 հազար. վիճակագրություն Մասիս համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների. Թրամփն աջակցում է օրինագիծը Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատելու գործընթացին․ Փաշինյան ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞

Նման ցուցադրական քայլերը հաստատ չեն կարող կոմպենսացնել իրենց գահավիժած վարկանիշը․ Մանուկ Սուքիասյան

Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է երևանցիներին հուզող մի շարք հարցերի։ Հարցերի շարքում էր նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա տարածքի ասֆալտապատումը։ Նա նշել է, որ Ազատության հրապարակի հետ կապված նախագիծ կա, որը նախատեսվում է իրականացնել 2026-ին։

«Այդ վատ մոխրագույն ասֆալտը փոխարինելու ենք գեղեցիկ մոխրագույն քարով»,–ասել էր Ավինյանը։

ABC Media-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ սա նախընտրական տրամաբանությամբ արված քայլ է։ Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է պատշաճ տեսքի բերել Ազատության հրապարակը, կարգավորել մանր-մունր առևտրականների գործունեությունն ու երեխաների ավտովարձակալության ծառայությունները։

Նման ցուցադրական փոփոխություններով, ինչպես նշում է Սուքիասյանը, նպատակ ունեն ընտրություններից առաջ բարեհաճություն վաստակել քաղաքացիների շրջանում։

«Կենսագործունեության ուղղություններով առկա տապալումներն այնքան մեծ են, որ նման ցուցադրական քայլերը հաստատ չեն կարող կոմպենսացնել իրենց գահավիժած վարկանիշը։ Խայտառակ ասֆալտապատման որակները, փողոցների փոսերը, տրանսպորտի և էկոլոգիայի վատ վիճակը՝ այս ամենը խոսում է քաղաքի կառավարման լուրջ խնդիրների մասին»,-ասաց Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ երկրի պետական պարտքը տարեկան մեկ միլիարդ դոլարով ավելանում է։

«Այս պարագայում քաղաքային իշխանությունը հայտարարում է՝ «բա եկեք Ազատության հրապարակը սալիկապատենք, տեսեք՝ ինչ գեղեցիկ է»։ Փողոցից պատահական անցորդ տանենք, նստեցնենք այդ կաբինետում, տարեկան մեկ միլիարդ պետական պարտք կուտակի, երևի այդքան ծրագրերը կանի, կարող է մի բան էլ ավելի շատ անի, եթե իր մերձավորները փոխկապակցված փող չաշխատեն այդ տենդերներից և այլ ֆինանսական հոսքերից. հետևաբար, այս հայտարարությունը ՔՊ-ական տրամաբանության մեջ է»,-նշում է ավագանու ընդիմադիր անդամը։

Սուքիասյանի խոսքով՝ վերջերս որոշում է կայացվել 15 միլիոն դրամ հատկացնել Բիենալեին մասնակցության համար։

«Տպավորություն է, որ ոչ թե քաղաքային իշխանություն է, այլ ինչ-որ մշակութային կամ ժամանցային հիմնադրամ, որը միլիոնավոր դրամներ է աջ ու ձախ շռայլում տարբեր կազմակերպությունների, որ լավամարդ դուրս գա, բայց այդ ամենը՝ ի հաշիվ Երևանում տեղական տուրքերի և գույքահարկի թանկացման»,–նշեց Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ անվճարունակ թոշակառուին հարկադրում են վճարել ավելացված գույքահարկ, որպեսզի այդ միջոցները տնօրինվեն՝ փոխկապակցված ֆիրմաներին մանկապարտեզների շինարարության մրցույթ տալու, տարբեր կազմակերպություններին աջակցելու, նորաձևության շաբաթին 45 միլիոն տրամադրելու համար։

«Իսկ եթե հնարավորություն չունեն՝ տունը կա՛մ վաճառեն, կա՛մ վարձով տան, գնան գյուղում ապրեն»- ասաց Սուքիասյանը։

Այս ամենը, ըստ նրա, չի փոխում քաղաքի կենսագործունեության իրական խնդիրները. «Ազատության հրապարակի հատակն ասֆալտ կլինի, թե ինչ-որ մանրահատակ, առանձնապես շատ բան չի փոխվելու քաղաքի կյանքում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan