Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ)
12
«Մայր Հայաստանի» պատասխանն ուրացողների դաշինքին (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու ամոթից գետինը չես մտնո՞ւմ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկոլին քո վրայից չես կարողանալու քերել, դու Նիկոլ Փաշինյան ես․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ռազմական շքերթը Ալիևին խայտառակ անակնկալի է բերել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գրիշա Հարությունյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ) Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 16-ին մաքրենք Վաղարշապատը քաղաքական աղբից. Արթուր Գևորգյան (տեսանյութ) ՔՊ-ին ու նրա կցորդներին ուղարկելու ենք պատմության աղբանոցը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, սա քեզ համար մեռնելուն հավասար է. Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատասխանն ուրացողների դաշինքին (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, դու ամոթից գետինը չես մտնո՞ւմ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Շտապ․ Առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը (տեսանյութ) Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան Աղոթքի նախաճա՞շ, թե՞ ուղեղների լվացման հերթական փորձ. «Առավոտ» Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին. ՌԴ ԱՀԾ Էջմիածնում ՔՊ-ն ու իր դրածոն մերժվելու են (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք. Արագած, Էջմիածին (տեսանյութ) Վաղարշապատում իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում․ Գրիշա Հարությունյան Հերոսածին Արագածն ուզում են դարձնել ուրացողի գյուղ․ Միցաի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Առանց վարչական ռեսուրսի՝ Մեխակյանը հաղթելու շանս չունի․ Երվանդ Բոզոյան Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան Նորավանի դպրոցի տնօրենի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը. նախաքննությունն ավարտվել է Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ 5-րդ ալիքի անդրադարձն՝ ԱԱԾ-ի կողմից «Մայր Հայաստանի» թեկնածուների դեմ գործ կարելու մասին Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել Նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել․ փաստաբան. Սպուտնիկ «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ Պարտադիր նայելու. ի՞նչ պետք է անեն վաղարշապատցիները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ընտրություններն իշխանության և ընդդիմության կիսաեզրափակիչն է․ Բենիամին Մաթևոսյան 20 թուրք «կոմանդոս» է անշնչացել վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով «Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին. Sputnik Արմենիա ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան Թրամփի որդին հրաժարվել է Հայաստան այցից՝ տեղեկանալով, որ Փաշինյանը պատերազմում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Էջմիածին. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Արագած. Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ)

Մի կուսակցության հայտարարությունը չի կարող համարվել խորհրդարանի հայտարարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ընդունվեց ԱԺ հայտարարություն, բավականին ճոռոմ վերնագրով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ»՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած «հռչակագրին» ու Սյունիքի մարզով Հայաստանի թշնամիներին ազատ անցուդարձի ճանապարհ տրամադրելուն: Սակայն այս քաղաքական փաստաթղթի հետ կապված խնդրահարույց են ոչ միայն անվանումը, բովանդակությունը, այլև ընդունման եղանակը, միջավայրը, մի խոսքով՝ այն ոտքից գլուխ խնդրահարույց է ու իրողությունների խեղաթյուրման խորքային տպավորություն է թողնում:

Սկսենք նրանից, որ հայտարարության նախաձեռնողը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է: Եվ ԱԺ-ում էլ այդ թղթի օգտին քվեարկել է բացառապես ՔՊ խմբակցությունը՝ 64 «կողմ», 2 «ձեռնպահ», 0 «դեմ»: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել այդ ֆարսին, իսկ իրենց դիրքորոշումը ներկայացրել են առանձին հայտարարություններով, որոնց դեռ կանդրադառնանք: Այսինքն, տվյալ պարագայում ամբողջ խնդիրն այն է, որ ներկայացված փաստաթուղթը չի կարելի համարել «ԱԺ հայտարարություն»: Սա միմիայն Փաշինյանի ՔՊ-ի կուսակցական հայտարարություն է: Ավելի ազնիվ կլիներ, օրինակ՝ նման մի հայտարարություն հրապարակել ՔՊ-ի՝ վերջերս տեղի ունեցած համագումարի արդյունքներով, և պետության օրենսդիր մարմինը ևս մեկ անգամ չանվանարկել ու չարժեզրկել:

Չէ, հասկանալի է, որ ՔՊ-ն խորհրդարանում մեծամասնություն է, և ինչ որոշում ուզենան՝ կընդունեն: Ուզենան, օրինակ՝ քվեարկությամբ կընդունեն, որ մածունը սև է, իսկ կաթը՝ կապտադարչնագույն: Ի դեպ, փաշինյանական հոգատար կառավարության ջանքերի շնորհիվ երեկվանից կաթնամթերքը էլի մի 10 տոկոսով թանկացավ: ՔՊ-ն, ասում են, հայտարարության նախագիծ է մտմտում, ըստ որի՝ ժողովուրդը ցնծությամբ ու մեծ ոգևորությամբ է ընդունել այդ թանկացումը: Բայց չշեղվենք:

Որքան էլ ՔՊ-ն մեծամասնություն լինի, նման հայտարարությունները չի կարելի նույնացնել որևէ օրինագծի ընդունման հետ: Եթե դա ԱԺ հայտարարություն է, ապա այն իր քաղաքական պարունակությամբ առնվազն ենթադրում է որոշակի քաղաքական կոնսենսուս: Այլ կերպ ասած՝ դա միայն իշխող ուժի ցանկությունն ու տրամադրությունը չպիտի արտահայտի: Իսկ նման բան այս դեպքում ընդհանրապես չկա. բացառապես ՔՊ-ի տրամադրություններն են, ակնհայտ նախընտրական շահարկումները: Այսինքն, Փաշինյանի դրդմամբ սարքված հիշյալ «հայտարարությամբ ՔՊ-ն ընդամենն իր կուսակցական շեֆին հաճոյանալու, փառաբանելու ակտ իրականացրեց, ասաց՝ «վա՜յ, այսինչ լավ բան ես արել»: Մեծ հաշվով, զարմանալի էլ չէ. եթե Փաշինյանն ասում է, թե ինքն է կառավարությունը, հիմա էլ կարող է ասել՝ «ես Ազգային ժողովն եմ»: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում նման մոտեցումները լիովին սպասելի են:

Ի դեպ, բուն փաստաթղթի վերնագիրն անգամ մոլորեցնելու նպատակ է հետապնդում. «...խաղաղության հաստատման վերաբերյալ»: Կրկնենք. խոսքն ընդամենը նախաստորագրված ինչ-որ հռչակագրի մասին է: Նույնիսկ Թրամփն այդպես էլ չի կարողանում հիշել, թե ում է ում հետ «բարիշացրել»: Ամեն դեպքում, ԱԺ հայտարարությունն այնպես է վերնագրված, որ կարծես խաղաղություն արդեն հաստատված-վերջացած է:

Ի դեպ, ՔՊ-ին կարելի է առաջարկել, որ մի հպարտ հայտարարություն էլ ընդունեն Արցախում «խաղաղության» հաստատման մասին: Չէ՞ որ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումից, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության բնաջնջումից, 5000 հայորդիներին մահվան մատնելուց, 150 հազարին գաղթական դարձնելուց հետո հիմա Արցախում այնքան խաղաղ է. ո՛չ կրակոցներ են հնչում, ո՛չ պայթյուններ են լսվում, ո՛չ էլ հայեր կան: Խաղաղ ու խաղաղ է:

Ի դեպ, եթե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև» խաղաղություն հաստատված է, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զավթիչները տակավին ՀՀ տարածքում, ինչո՞ւ են Բաքվում պահվում պատանդառված հայերը...

ՔՊ-ի հայտարարության մեջ, նկատենք, կա ձևակերպում, որով Նիկոլ Փաշինյանը (գործնականում)... «կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»: Հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Փաստացի կոչ են անում «ֆորմատ անել» մեր ժողովրդի հիշողությունը, ջնջել այն, մոռացության մատնել Արցախը, Արցախի ազատամարտը, մեր հերոսներին, զոհվածներին, նրանց շիրիմները, «Եռաբլուրը», մոռանալ ամեն ինչ, քանի որ դրանք «խորհրդանշում են կոնֆլիկտը»: Ու մոռանալ հանուն... Հարավային Կովկասի բարգավաճման:

Թան էլ չէ՝ բրդած մածուն:

Կարծում ենք՝ այս խայտառակ փաստաթուղթը բոյկոտելու ընդդիմության գործելակերպը քաղաքականապես միանգամայն արդարացված էր: «Հայաստան» խմբակցությունը մասնավորապես ընդգծեց, որ այդ «հայտարարությունը» Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է. «Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հայտարարեց, որ նշված նախագիծը «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:

Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan