Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ)
11
Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին 5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, մենք այդ տարածքներից պատրաստ ենք դուրս գալ. ՔՊ պատգամավոր «Մայր Հայաստանը» կվերականգնի Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի կարուսելն ու հարակից հատվածը (տեսանյութ) Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը Որ երկրները և ինչ աստիճանով են մասնակցել Բաքվում նոյեմբերի 8-ի ռազմական շքերթին ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն 5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն՝ 5-րդ շարասյուն փնտրելիս ինքն իր վրա է դուրս գալիս․ «Կարճ ասած» Չպատերազմ և Չխաղաղություն Պ -ն 7,5 տարի է իշխանության է, սակայն Վաղարշապատի Ծաղկալանջ գյուղի մանկապարտեզը այդպես էլ չի կարողացել վերանորոգել ու շահագործել Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու հարցը կքննարկի նոյեմբերի 13–ին Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը Աբովյանում մի քանի րոպեի տարբերությամբ 2 դանակահարություն է եղել․ զոհ կա․ մանրամասներ Ծաղկալանջ, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ) Գեղակերտ․Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Հայթաղ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկո՛լ, ոստիկանական սվինների վրա նստելը շատ ցավոտ է լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, Ավինյանին կասե՞ս ԱՆԻՖ-ից գողացված գումարը վերադարձնեն. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Նյուրնբերգում ներկայացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծին. «2025 թվականի սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում հայտնվեց տեղեկատվություն «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում անկացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծի ավարտի մասին։

Նպատակն էր եվրոպացիներին ներկայացնել «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը»։ Գերմանիայում անցկացվող այս շարքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ «Թուրքիայի պատմության և մշակույթների» թանգարանի հիմնադիր Ջեմալեդդին Օզդեմիրը իր ելույթում նշեց, որ նման նախագծերը կարող են մեծ ներդրում ունենալ Գերմանիայի և Ադրբեջանի միջև մշակութային հարաբերությունների հետագա խորացման և զարգացման գործում:

Հինգ օր շարունակ Նյուրնբերգում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ «Օբյեկտիվ» մշակույթի կենտրոնում, Թուրքական թատրոնում և «Մեդինա» միավորումում։ Այս հարթակներում կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ և արվեստի երեկոներ, Թուրքական թատրոնում կազմակերպված միջոցառումների շրջանակներում անցկացվել է նաև ադրբեջանա-թուրքական երաժշտական երեկո։ Նման միջոցառումները արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության փորձերը միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը՝ այն կապելով բացառապես ադրբեջանական կամ թյուրքական ինքնության հետ։ Նախագծի անվանման ձևակերպումը ինքնին քաղաքական բնույթ ունի։

«Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը պաշտոնական Բաքվի խոսույթում օգտագործվում է Հայաստանի տարածքը ներկայացնելու համար՝ այն դիտարկելով իբր «պատմական ադրբեջանական հող»։ Հետևաբար, այս նախագիծը չի սահմանափակվում արվեստի տարածմամբ․ այն իր մեջ ներառում է տարածքային պահանջատիրության գաղափարական տարր, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել նոր մշակութային նարատիվ, իսկ նախագծի անցկացումը Գերմանիայում՝ եվրոպական լսարանի առջև, նպատակ ունի արտաքին քաղաքական մակարդակում ամրապնդել այս նարատիվը։

Այստեղ մշակույթը օգտագործվում է որպես փափուկ ուժ․ միջազգային հարթակներում իրականացվող նախագծերով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր ներկայացրած պատմական պատկերը բնական և օրինական է։ Նկատելի է, որ նմանատիպ նախաձեռնություններում ադրբեջանական կողմը հրավիրում է մի անձի, ում ներկայացնում է որպես Երևանի վերջին խանի ժառանգ: Այս անձը՝ Ամիր Ալի Սարդարի Իրավանը, ըստ ադրբեջանական կողմի խորհրդանշական անձ է՝ որպես հիշեցում Ադրբեջանի պատմական տարածքների և մշակութային ժառանգության շարունակականության մասին։ Նրա մասնակցությունը միջոցառմանը հավելյալ ուշադրություն է հրավիրում այն գաղափարի վրա, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հիշողության և ինքնության պահպանման միջոց։ Նախագիծը ֆինանսավորվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության կողմից։

Այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի մշակութային դիվանագիտության գործիք, որը օգտագործում է մշակույթը որպես փափուկ ուժ։ Այսպիսով, Նյուրնբերգում անցկացված «Արևմտյան ադրբեջանական արհեստագործություն» նախագիծը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ Ադրբեջանի մշակութային քաղաքականության շարունակություն՝ ուղղված պատմական հիշողության վերաշարադրմանը և հայկական մշակութային ժառանգության մերժմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan