Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Պատերազմ Արցախում
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում

Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր պարտված և փորձ չունեցող քաղաքական մուրացկանի խոսք

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ից 29-ը  Նյու Յորքում անցկացվեց  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-ամյակին նվիրված նստաշրջանը։ ՄԱԿ-ի ամբիոնից  ելույթ ունեցան  193 անդամ-պետությունների ներկայացուցիչներ։ 

ԱՄՆ նախագահ Թրամвը, եվրոպական երկրների լիդերները, Իրանի, Թուրքիայի, Իսրայելի ղեկավարները  Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը և այլն:

ՄԱԿ-ում էր գտնվում և ելույթով հանդես եկավ նաև Ադրբեջանի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը մի փոքր ուշ միացավ նստաշրջանի աշխատանքներին, քանի որ սեպտեմբերի 25-ին մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու համար Ատոմային էներգիայի միջազգային ֆորումի աշխատանքներին:

Այդ ֆորումի շրջանակներում նա հանդիպում ունեցավ նաև Պուտինի հետ:

Որից հետո Փաշինյանը մեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանի աշխատանքներին:

Այս տեսանկյունից դիտորդներին հետաքրքիր էր, թե ինչ շեշտադրումներով պիտի հանդես գար Փաշինյանը, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրա ելույթը Ալիևի ելույթից հետո պիտի լիներ:

Փաշինյանի ելույթում ոչ մի անակնկալ չկար, սակայն հետաքրքիր էին այն շեշտադրումները, որ նա կարևոր համարեց:

Եվ այսպես. առաջինը, որ բոլորը նկատեցին, դա Փաշինյանի ցանկությունն էր՝ ամեն գնով շեշտել, որ ինքը դեմ է պատերազմին և ցանկանում է օր առաջ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Միաժամանակ, հայկական լսարանի համար, սկսեց խոսել այն մասին, թե իբր՝ «խաղաղությունն արդեն հաստատված է տարածաշրջանում», դիտորդների մոտ ծիծաղ առաջացնելով, որոնք զարմացած էին Փաշինյանի շեշտադրված վախից՝ Ադրբեջանի հանդեպ:

Միջազգային փորձագետները  հասկանում են, որ մեծ պատերազմ չի լինի, ոչ թե այն բանի պատճառով, որ Փաշինյանն է դա ցանկանում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանը քայլ առ քայլ իր բոլոր ցանկությունները ստանում է Փաշինյանից:

Հետաքրքիր էր Փաշինյանի խոսքի այն մասը, որ վերաբերվում էր Էրդողանի հետ իր հարաբերություններին: Նա  բառացի նշեց, հետևյալը «...Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվել է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կանոնավոր են, և վստահության մակարդակը անընդհատ աճում է։ Սա մի նվաճում է, որը ես բարձր եմ գնահատում, և վստահ եմ, որ այն կտա դրական արդյունքներ մոտ ապագայում, մասնավորապես՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը և միջպետական ​​սահմանի լիարժեք բացմանը...»։

Նրա այս խոսքերը զարմացրել էին շատերին, եթե հաշվի առնենք, թե ինչ դեր է խաղում Թուրքիան տարածաշրջանում:

Այն դիֆերամբները, որոնք օգտագործեց Փաշինյանը, հուշում են նրա «որդիական զգացմունքների մասին»՝  իր նոր գտած «հոր»  հանդեպ:

«Եղբայրական»   գնահատելով հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ, Փաշինյանը գրեթե ոչինչ չասաց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, նշելով Մոսկվայի դերը միայն «3+3» ֆորմատի շրջանակներում:

Փաշինյանի այս մոտեցումը ցույց է տալիս նրա անձնական դիրքրոշումը, որը բացատրելու համար նույնիսկ հոգեբան պետք չէ լինել՝ հասկանալու  համար, որ Փաշինյանն իր անձնական քաղաքական ապագան կապում է Էրդողանի հետ:

Ելույթում կային նաև  ասիական ոճով  քծնողական դիֆերամբներ Թրամփի հասցեին և երեխայական տիպի բողոքներ, թե Ալիևը իր ելույթներում շարունակում է օգտագործել եզրույթներ, որոնց մասին իրենք չեն պայմանավորվել:

Փաշինյանի զայրույթը ավելի շատ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ալիևի խոսքերը ազդում են հայ հանրության վրա և թույլ չեն տալիս իրեն՝ Փաշինյանին համոզել տատանվող զանգվածին, որ ներկայիս Ալիևը նախկինի պես չէ և պատերազմով չի վախեցնի Հայաստանի բնակչությանը:

Նա  նաև բողոքում էր, թե Ալիևը տարբեր հարթակներում նշում էր թե ինքը պարտության է մատնել Հայաստանին, որը նույնպես օգուտ չէ իր համար:

Իսկ  Փաշինյանի խոսքն այն մասին, թե իրեն հաջողվել է Ադրբեջանի հետ 12 կմ-անոց սահման ճշտել, արդեն հիշեցնում էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից փորձ չունեցող երեխայի խելքով  անձնավորություն է հանդես գալիս, որն արդեն ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է խայտառակված Հայաստանը միջազգային հարթակներում:

Փաշինյանի մեկ այլ մանկամիտ գնահատականը վերաբերվում է Հայաստանի և ԵՄ-ի հետ հետագա հարաբերություններին:

Միջազգային հարթակներում, գիտեն թե ինչ է նշանակում ԵՄ-ին միանալու գործընթաց սկսել:

Այլ հարց է, թե դա ճիշտ ուղի է, թե սխալ:

Փաշինյանի խոսքերից երևում էր, որ նա պատկերացում չունի այս խնդրի մասին: Իրեն պետք էր ցույց տալ, որ ինքը «ԵՄ-ի կողմնակից է», իսկ այդ գործնթացի ապագան ԵՄ-ից է կախված:

Իհարկե, ՄԱԿ-ում ոչ ոք իրեն չէր հարցնի, եթե նա անկեղծ է ուզում դառնալ ԵՄ անդամ, ինչո՞ւ է Շանհայի կազմակերպությանը միանալու հայտով  ներկայանում:

Փաշինյանի հեղեղուկ  խաբեբայություններն  արդեն ծիծաղ են առաջացնում բոլոր հարթակներում և տրամաբանական է, որ իր խոսքերը  հետաքրքիր են միայն այն տեսանկյունից, թե նա տվյալ պահին ինչ նոր արկածախնդրությամբ է պատրաստվում հանդես գալ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan