Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Պատերազմ Արցախում
ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ)

Մոսկվան Փաշինյանի «արցունքներին» այլևս չի հավատում

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-ամյակին նվիրված նստաշրջանը։ Այն կավարտվի սեպտեմբերի 29-ին. այս ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների ներկայացուցիչները  ելույթ ունեցան  Գլխավոր ասամբլեայի հայտնի դահլիճում։ Այստեղ  տեղի են ունենում նաև բարձր մակարդակի հանդիպումներ։

Արդեն իրենց ելույթներով են հանդես եկել ԱՄՆ-ի նախագահը, եվրոպական երկրների ղեկավարները, Ռուսաստանի ԱԳ նախարարը և նույնիսկ՝ Իլհամ Ալիևը:

Սակայն Փաշինյանին այս հարթակում դեռ չեն տեսել:

Վերջինս բնականաբար, չէր կարող ներկա չլինել այդ համաժողովի աշխատանքներին, սակայն որոշեց, մինչ Նյու Յորք մեկնելը, Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահին:

Առիթը նույնպես կար, այդ նույն օրերին, Մոսկվայում իր աշխատանքներն էր անցկացնում, Ատոմային էներգիայի միջազգային ֆորումը:

Օգտվելով այս առիթից, Փաշինյանը որոշեց մինչ ԱՄՆ մեկնելը, ֆորումի  հարթակում հանդիպել Պուտինի հետ:

Հանդիպումն անցավ ստանդարտ արարողակարգով:

Ռուսաստանի նախագահը հիշեցրեց, որ «Ռոսատոմը» ներկայումս աշխատում է Հայկական  ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, հավելելով, որ ռուս-հայական հարաբերությունները «կայուն և լավ են զարգանում»։ «Առևտրաշրջանառությունը հասնում է գրեթե 11 միլիարդ դոլարի, որը կազմում է Հայաստանի  արտաքին առևտրային շրջանառության 34%-ը»:

Որին Փաշինյանն պատասխանեց, որ Երևանը փնտրում է «փոքր մոդուլային միջուկային էներգետիկ նախագծեր, որոնք հարմար կլինեն Հայաստանի համար»։

Ակնհայտ է, որ Փաշինյանն ակնարկում էր, որ հայկական կողմը մտադիր չէ, հետագայում շարունակել ռուսական կողմի հետ համագործակցությունը, քանի որ փոքր մոդուլային միջուկային էներգետիկ նախագծեր, նաքննարկում էամերիկյան կողմի հետ:

Ի դեպ, Թրամփը այդ նույն մոդուլային միջուկային նախագծեր քննարկում էր նաև Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, երեկ, Նյու Յորքում:

Իհարկե, այս հարցը մոտակա ժամանակների խնդիր չէ, և ռուսական կողմը հասկանում է, որ երբ ժամանակը գա, Փաշինյանն չի, որ  նման որոշումներ պիտի  կայացնի, սակայն ինքնին, Փաշինյանի կողմից հրապարակավ նման տեսակետ հնչեցնելը ցույց է տալիս իր ցանկությունը այդ հարցում:

Իսկ որպեսզի այդ մոտեցումը ռուսներին չնյարդայնացնի, մինչ Մոսկվա մեկնելը, նա, Երևանում անցկացված այսպես կոչված «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի աշխատանքներին մասնակցելիս, հայտարարեց, թե Հայաստանը կարող է չընդունվել Եվրոպական Միություն, նույնիսկ եթե այն համապատասխանի եվրոպական չափանիշներին։

Փաշինյանի այս խոսքը ավելի շատ ուղղված էր Մոսկվային հանգստացնելուն: Քանզի գալիք տարվա ընտրություններից առաջ, Փաշինյանը չի ուզում սրել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի հանրության առջև կարողանա ներկայանալ, որպես, իբր  «բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընդունված գործիչ»:

Մոսկվայում շատ լավ են հասկանում Փաշինյանի խորամանկությունը, սակայն գերադասում են դրա մասին չարտահայտվել:

Մանավանդ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարված  ֆոնին, Կրեմլը   չի ուզենա լրացուցիչ լարել հարաբերությունները նաև Փաշինյանի հետ:

Սակայն, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Անկարայում, թե՛ Թեհրանում, և թե՛ Մոսկվայում, արդեն լավ են սկսել ճանաչել Փաշինյանի այս ոճը, և բոլոր կողմերն էլ իրենց հետևությունն  արդեն կատարել են:

Ուղղակի ժամանակից շուտ կողմերից ոչ մեկը չի ուզում բաց խաղաքարտերով հանդես գալ:

Պարզապես, եթե Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի համար այս հարցը անչափ կարևոր է համարվում, ապա Թրամփի համար Փաշինյանի խաղաթուղթը մանրադրամի դեր է կատարում իր խաղում՝ Պուտինի և Էրդողանի հետ հարաբերություններում:

Այդ իսկ պատճառով Փաշինյանի շուստրիությունները կարող են ազդել բացառապես Հայաստանի հանրության ամենապրիմիտիվ մասի վրա:

Սակայն նույնիսկ այստեղ էլ Փաշինյանի ցանկությունը   անչափ   փոքր ազդեցություն է  թողնելու՝ գալիք ընտրությունների տեսանկյունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am
Լուսանկարները՝ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan