Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, շարժումը Հայաստանում՝ ծաղկում
Դիտել նաև
«Երկիր, որն արտադրում ու մատակարարում էր մեզ ցորեն, հանձնել են թշնամուն, գլուխ են գովում». Սևակ Հակոբյան
«Նիկոլը կարող է թեկուզ աղանդավորներով, աթեիստներով, ՔՊ-ականներով այդ մի օրը եկեղեցու դահլիճ լցնել». Սևակ Հակոբյան
Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը կանգնեց հային արյունահեղ արած ազգի կողքին. հայտարարություն
Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ
«Հարկատուներն Արփինե Սարգսյանի համար մոտ 125 հազար դոլարով ավտոմեքենա կգնեն»․ Սևակ Հակոբյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձեւ է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։ Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք եւ հարստանանք», ներքեւի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։
Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում: Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։ Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին: Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը։

