Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան

Վարորդական վկայական ստանալը` պատուհաս

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։ Խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սեւանի» և «Աբովյանի» ՀՔԲ-ներում։ Ահազանգած քաղաքացին բացատրեց հետևյալ խնդիրը. «Ես դրական արդյունք եմ ունեցել տեսական քննության ժամանակ։ Քննությունը հանձնել եմ օգոստոսին։ Հաջորդ օրն իսկ ցանկացա գրանցվել գործնական քննության, սակայն «Սեւանի» ՀՔԲ-ում հերթը միայն ինձ կհասներ փետրվարի 2-3-ին։ Մտածեցի՝ սպասեմ, նոր օրենքի ընդունումից հետո, հնարավոր է, օրեր ազատվեն։ Եկավ սեպտեմբերը, առաջին մեկ շաբաթում օրեր չազատվեցին։ Հիմա էլ նայում եմ՝ հերթն արդեն հասել է փետրվարի 27-28: Եթե հայտնի թեզին հավատանք, որ «առաջին անգամ ոչ ոք չի ստանում», ապա 2-րդը եւս կլինի 6 ամիս անց, ու կլրանա իմ տեսական քննության ժամկետը։

Ստացվում է, որ էս նոր օրենքն էլ է բյուջե լցնելու համար. փողը տանք՝ ստանանք, կաշառքը օրինականացվել է, էլի»,- վրդովված պատմում է ահազանգողը։ Նոր օրենք ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն, որ այսուհետեւ հնարավոր է վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաեւ բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։ Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝ հաջորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, երրորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետեւյալ նոր ժամկետներում՝ յոթերորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, տասնչորսերորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: Հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարությունը հաշվառման քննական բաժանմունքներում ներդրել էր հերթային համակարգ։

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող ՀՔԲ-ների հերթերը՝ նկատեցինք, որ բաշխվածությունը ոչ համաչափ է։ Օրինակ՝ «Սևանի», «Աբովյանի» և մի քանի այլ ՀՔԲ-ներում ևս տեսական և գործնական քննության գրանցվելու ժամկետը փետրվար ամսի վերջին է, իսկ, օրինակ, «Գյումրի» ՀՔԲ-ում ամենամոտ օրը հոկտեմբերի առաջին շաբաթն է։ Հարկ է ընդգծել, որ անգամ հերթային համակարգը ծանրաբեռնված բաժանմունքների դեպքում նախանշված գործառույթը չի իրականացրել և համոզմունքը, որ գումարով ավելի շուտ քննություն հանձնելը կկատարի սահմանված գործառույթը, գրեթե զրոյական է։ ՆԳՆ-ից փոխանցեցին թե որն է ստեղծված պատկերի պատճառը. «Եթե այս պահին, տվյալ ստորաբաժանման դեպքում, ամենամոտ օրը ցույց է տալիս փետրվարին, ապա հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ազատ օր ու ժամ լինի հենց այս ամսվա ընթացքում։ Հերթերի համակարգը ճկուն է և ցանկացած անձ կարող է թե՛ ամրագրել և թե՛ չեղարկել ընտրած օրը։ Բացի դրանից, ՆԳՆ նախաձեռնությամբ իրականացված փոփոխության շնորհիվ քաղաքացին հնարավորություն ունի դիմել մեկ այլ Հաշվառման քննական ստորաբաժանում՝ գործնական քննություն հանձնելու համար։

Այս պահի դրությամբ էլ կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հերթագրվել հենց հիմա, և օրերի ընթացքում մասնակցել քննությանը»,- ասված էր ՆԳՆ-ի արձագանքում։ Ստացվում է՝ օրինակ Սևան քաղաքում բնակվող քաղաքացին, իր տանը մոտ գտնվող բաժանմունքը պետք է թողնի եւ այցելի, օրինակ, Գյումրի՝ վարորդական վկայականի քննությունը ավելի մոտ օր հանձնելու համար։ Ահա ևս մեկ անհարմարություն՝ մտցված նոր համակարգում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>