ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Պուտինը որոշել է, թե ինչպես պիտի պատժի Ալիևին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրնըթաց են վատթարանում: Ադրբեջանում և Ռուսաստանի ադրբեջանցիները հույս ունեին, որ գոնե Չինաստանում  Պուտինի և Ալիևի հանդիպումը փոքր-ինչ կկարողանա թուլացնել  լարվածությունը:

Սակայն կատարվեց անհավատալին,  Ադրբեջանի նախագահը կրկին որոշեց ատամ ցույց տալ՝ համատեղ լուսանկարում հեռավորություն պահպանելով Պուտինից և ցուցադրաբար շրջվելով։ Այս ժեստը հստակ ցույց տվեց նրա դիրքորոշումը և բուռն քննարկում առաջացրեց ինտերնետում՝ երկրների միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

Ռուսական շրջանակները  դա գնահատեցին, որպես սիմվոլիկ քայլ Ալիևի կողմից՝  դուր գալու համար  արևմտյան երկրների լիդերներին:

Մինչդեռ, Ալիևի քայլերից ավելի շատ տուժում են Ռուսաստանի ադրբեջանցիները:

Կրասնոդարում և ամբողջ Կուբանի մարզում իրարանցում է սկսվել ադրբեջանական համայնքի  ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Շախլար Նովրուզովի ձերբակալության պատճառով, ով հայտնի «Հին Բաքու» ռեստորանի և Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի սեփականատերն է։ Գործարարը, որը երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանում հարգված դեմք, մեղադրյալ է դարձել հատկապես խոշոր չափերի խարդախության փորձի քրեական գործով. քննիչների տվյալներով՝ նա փորձել է անօրինական կերպով յուրացնել 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք։

Շախլար Նովրուզովը ծնունդով ադրբեջանցի է, որը 1990-ականներին տեղափոխվել է Կրասնոդար: Սկզբում նա բացել է փոքրիկ սրճարան, որը հետագայում վերածվել է Ռուսաստանի հարավի ամենահայտնի ադրբեջանական ռեստորաններից մեկի՝ «Հին Բաքվի»: Հաստատությունը դիրքավորվել է որպես ադրբեջանական համայնքի  մշակութային կենտրոն. այստեղ անցկացվել են ազգային տոներ, գործնական հանդիպումներ և բարեգործական միջոցառումներ:

Ավելի ուշ Նովրուզովը ընդլայնեց իր բիզնեսը. նա դարձավ «Դար Ֆրուտ» ՍՊԸ-ի սեփականատերը և, ամենակարևորը, վերահսկում էր Տուապսեի նավահանգստի՝ Սև ծովի ափին գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վերբեռնման տերմինալը, որն սպասարկում է գյուղատնտեսական արտադրանքի և արդյունաբերական ապրանքների մեծածավալ հոսքեր։

Արևմտյան պատժամիջոցների և Հարավային միջանցքի լոգիստիկայի վերակառուցման ֆոնին նման տերմինալները դարձել էին հիմնական ակտիվներ, իսկ դրանց սեփականատերերը՝ բարձր ազդեցություն ունեցող անձինք Ռուսաստանի քաղաքական վերնախավում։

Նովրուզովի ձերբակալությունը առանձնահատուկ  դեպք չէ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ադրբեջանական համայնքի  անդամները   ձերբակալվել ամբողջ Ռուսաստանով մեկ։

Եկատերինբուրգում ձերբակալվել էր  Սվերդլովսկի մարզում ադրբեջանական սփյուռքի ճանաչված ղեկավար Շահին Շիխլինսկին։

Վորոնեժում  ձերբակալել էր   ազգությամբ ադրբեջանցի  55-ամյա գործարար Յուսիֆ Խալիլովը։

Մոսկվայի մարզի ադրբեջանցիների ասոցիացիայի ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել էր  Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ Սանկտ Պետերբուրգում,   Ադրբեջանի ազգային մշակութային ինքնավարության (ANCA) ղեկավար Վագիֆ Մամիշևը զրկվեց քաղաքացիությունից և արտաքսվեց Ռուսաստանից։

«...Կրեմլը սկսել է փոխարինել Ռուսաստանի տարբեր շրջաններում ադրբեջանական սփյուռքի առաջնորդներին՝ հետապնդելով քաղաքական նպատակներ...»,-  այս մասին հայտարարել է քաղաքագետ Էլխան Շահինօղլուն։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունների նոր ռազմավարությունը նպատակ ունի իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր կապեր են պահպանում իրենց պատմական հայրենիքի հետ և պատրաստ չեն լիովին ենթարկվել Մոսկվայի պահանջներին։

Քաղաքագետի կարծիքով, Կրեմլը ձգտում է սահմանափակել Բաքվի ազդեցությունը և ամրապնդել Ադրբեջանի պաշտոնական ղեկավարության քննադատների դիրքերը Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների շրջանում: Իշխանությունները նաև պլանավորում են խստացնել վերահսկողությունը դեպի  Ադրբեջան  դրամական փոխանցումների նկատմամբ:

Ռուս փորձագետներն ավելի հեռու գնացող կանխատեսումներ են անում, ենթադրելով, որ Մոսկվան պատրաստվում է վտարել երկրից ադրբեջանցիների մեծ մասին:

 Դրա ակնարկն արդեն արել է Կրեմլին մոտ գտնվող Ալեքսանդր Դուգինը, նշելով, որ ադրբեջանցիների առջև պիտի պայման դնել, կա՛մ ընդունել ուղափառությունը, կա՛մ հեռանալ երկրից:

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. Արցախին կորուստից հետո Ադրբեջանը սկսել է իրեն ավելի կոշտ պահել Մոսկվայի հանդեպ, իսկ վերջինս դեռ չգիտե, թե ինչ լծակներով է հնարավոր ազդել Բաքվի վրա, այդ իսկ պատճառով սկսել են  ճնշումները  Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ, որպեսզի դրա արդյունքում Ադրբեջանում Ալիևի հանդեպ վստահությունը խաթարվի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>