Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ) Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ հանուն առողջ սերնդի. Գագիկ Ծառուկյան
24
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը. Մայր Աթոռ Ի՞նչ վիճակում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, և նրանց համեմատականը 2016-2024 թվականներին Պատերազմ Արցախում
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ) Առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն․ «Հրապարակ» Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից. Սամվել Կարապետյան 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ հանուն առողջ սերնդի. Գագիկ Ծառուկյան «Tricolor» Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին փակ կլինի երթևեկության համար Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով Երևանցիներին տուգանում են, որպեսզի պարգևավճար ստանան Խաղաղությո՞ւն, թե՞ բռնություն (տեսանյութ) ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է վերադարձնել Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» 2026 թվականի ընտրություններում առաջադրվող ՔՊ-ականներին Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Ինչո՞ւ Թուրքիան որոշեց հենց օգոստոսի 23-ին «ցույց» կազմակերպել ռուսական ռազմակայանի դեմ

Ինչպես հայտնի է, Թուրքիան մեծ կայսերական պատմություն ունի.այն ավելի քան 500 տարի եղել է աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը:

Իսկ կայսրությունների համար, պատմական սիմվոլները կարևոր նշանակություն ունեն:

Նույնն է նաև մյուս կայսրությունների համար: Օրինակ մայիսի 9-ը Ռուսաստանի համար սակրալ նշանակություն ունի, քանի որ այդ օրը նա մեծ  հաղթանակ է տարել նացիզմի դեմ, և այդ երկրի համար, այդ օրը նշելը ռազմավարական նշանակություն ունի:

Բոլոր այն երկրները, որոնք պետականության մեծ փորձ ունեն, իրենց համար ունեն նաև սիմվոլիկ օրեր, որոնք կարևոր են համարվում:

Սովորաբար, երկրի համար կարևոր օր է համարվում նաև իր անկախության օրը:

Հայաստանի համար, նման կարևոր դեր են կատարում սեպտեմբերի 21-ը և մայիսի 28-ը:

Նախկինում եռատոն էր համարվում նաև մայիսի 9-ը, որը Նիկոլ Փաշինյանի օրոք վերացավ:

Քանզի պարտվելով պատերազմում, վերացավ նաև այդ օրվա իմաստը:

Ներկա դրությամբ Հայաստանի ժողովրդի համար մնացել են չորս կարևոր օրեր, որոնք են.  սեպտեմբերի 21-ը, այդ օրը հանրաքվեով Հայաստանը դարձավ անկախ պետություն, մայիսի 28-ը, այդ օրը ծնվեց Առաջին հանրապետությունը՝ հաղթանակ տանելով Սարդարապատի ճակատամարտում, ապրիլի 24-ը՝ որպես Հայոց եղեռնի հիշատակի օր և, վերջապես, օգոստոսի 23-ը, երբ 1990-ին ընդունվեց մեր Անկախության  հռչակագիրը:

Թուրքիան երբ ցանկանում է կազմալուծել իր թշնամու պետականությունը, նախ պիտի սկսի նրա սիմվոլների վարկաբեկումից:

Հիշենք, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սկսվեցին հայոց բանակի վարկաբեկման  և արցախյան ղեկավարների հեղինակազրկման գործընթացները:

Երբ մայիսի 8-ին, Եռատոնի նախօրեին ու Շուշիի փաստացի ազատագրման օրը,  դատում էին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարներին, դա պատահական չէր ընտրված:

Ինչպես նաև՝ պատահական չէր ընտրված, թե երբ պիտի հրադադար հայտարարվեր  Արցախում: Նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, այդ օրը Ադրբեջանը հայտարարեց իր երկրի դրոշի օր:

Մինչ այդ, դրոշի օրը նրանք նշում էին նոյեմբերի 17-ին: Եվ ադրբեջանցի փորձագետները նշում էին, որ 2020 թվականի պատերազմը Ադրբեջանը ձգտում էր ավարտել հենց նոյեմբերի 17-ին:

Սակայն դա նրանց չհաջողվեց, և Ալիևը որոշեց, դրոշի օրը տեղափոխել նոյեմբերի 17-ից նոյեմբերի 9-ին, որպեսզի այդ օրը դրոշի հետ նշվի նաև Ադրբեջանի հաղթանակի օրը:

Թուրքիայում նույնպես գործում են օրերի սիմվոլները:

Եվ ահա, Արցախի վերացումից հետո, որպեսզի սկսվի Հայաստանի պետականության կազմաքանդման գործնթացը, նրանք նույնպես ընտրել են սիմվոլիկ հենց օգոստոսի 23-ը: Քանզի այդ օրը, Հայաստանը ընդունել էր իր Անկախության հռչակագիրը:

Իհարկե կարող էին որոշել այդ «ցույցը»  կազմակերպել նաև սեպտեմբերի 21-ին:

Սակայն թուրքերը  հավանաբար հաշվեցին, որ այդ օրը նման քայլի դիմելը մեծ աղմուկի պատճառ կդառնար:

Մանավանդ, որ օգոստոս ամսվա մեջ Հայաստանում ներքաղաքական կյանքը մեռած է, մարդկանց մի մասը գտնվում է հանգստի մեջ:

Հենց այդ պատճառով էլ թուրքերը որոշեցին իրենծ ազդեցության գործակալներին «աշխատացնելե  հենց այս օրը:

Այս ամենն արդեն մեծ խայտառակություն է հայ ժողովրդի համար:

Այն ժողովրդի, ով ամեն տարի ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանում գործել հայամետ քաղաքական ուժ, իհարկե՝ ո՛չ:

Դրա համար էլ նրանց բանակը չվարկաբեկվեց, և նրանք հաղթանակ տարան պատերազմում:

Մինչդեռ, մեզ մոտ հակապետական շրջանակաների գործնեությունը համարվում է դեմոկրատիայի ապացույց:

Դա ոչ թե դեմոկրատիայի, այլ անմեղսունակության նշան է, որով, ցավոք, հիվանդ է մեր հանրությունը:

Քանզի աշխարհի ոչ մի երկրում հակապետական տարրերին թույլ չի տրվում գործել:

Իհարկե, այստեղ էլ պիտի լինի հստակ իրավական տարանջատում, որպեսզի այդ ուժերի դեմ պայքարը, չվերածվի ավտորիտար համակարգի կառուցման, որն նույնպես մեծ վնաս կբերի Հայաստանին:

Այս հարցի շուրջ հետփաշինյանական Հայաստանում պիտի սկսվի լուրջ քննարկում, որպեսզի մի կողմից ժողովրդական արժեքները պահպանվեն, մյուս կողմից՝ երկրի անվտանգությանը մեծ հարված չհասցվի:

Բայց դա արդեն խոսակցության թեմա է իշխանափոխությունից հետո, քանի որ ներկա դրությամբ, ներկա քննարկումները անիմաստ կլինեն այս իշխանության պարագայում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան 
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan