Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ) Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ հանուն առողջ սերնդի. Գագիկ Ծառուկյան
24
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը. Մայր Աթոռ Ի՞նչ վիճակում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, և նրանց համեմատականը 2016-2024 թվականներին Պատերազմ Արցախում
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ) Առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն․ «Հրապարակ» Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից. Սամվել Կարապետյան 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝ հանուն առողջ սերնդի. Գագիկ Ծառուկյան «Tricolor» Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին փակ կլինի երթևեկության համար Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով Երևանցիներին տուգանում են, որպեսզի պարգևավճար ստանան Խաղաղությո՞ւն, թե՞ բռնություն (տեսանյութ) ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է վերադարձնել Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» 2026 թվականի ընտրություններում առաջադրվող ՔՊ-ականներին Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Թուրքիան ներկա դրությամբ գլխավոր հակառակորդներ է համարում Իրանին և Իսրայելին

Թուրքիայում հրապարակվել է Ազգային հետախուզական ակադեմիայի զեկույցը Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի և ժամանակակից պատերազմի փոփոխված բնույթին հարմարվելու համար նոր ազգային անվտանգության ճարտարապետություն ստեղծելու մարտահրավերների մասին։

Ընդգծվում է, որ նույնիսկ դաշնակիցների լայն աջակցության դեպքում «Իսրայելը ի վիճակի չէ լիովին չեզոքացնել Իրանի կողմից արձակված ժամանակակից հիպերձայնային հրթիռները»։ Այս առումով Անկարային խորհուրդ է տրվում սկսել սեփական բալիստիկ և հիպերձայնային զենքի զանգվածային արտադրություն, ամրապնդել դաշնակցային կապերը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ստեղծել տարածաշրջանային անվտանգության դաշինքներ Պակիստանի, Սիրիայի, Կատարի և Ադրբեջանի հետ։

Սովորաբար, թուրքական հետախուզությունը հաճախ դիմում է այսպես կոչված «բաց վերլուծական զեկույցների» հրապարակման մեթոդներին՝ ուշադրություն հրավիրելու անվտանգության ոլորտում առաջիկա որոշ գործողությունների կամ բարեփոխումների վրա՝ դրանք տեղադրելով որոշակի իրավիճակի համատեքստում։ Այս անգամ ընտրվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը՝ «նոր ազգային անվտանգության ճարտարապետություն կառուցելու» քայլ առ քայլ գործողությունների շարքով։

Զեկույցում նշվում է, որ չնայած Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել իր պաշտպանական արդյունաբերության մեջ, այն դեռևս ունի զգալի բացթողումներ և խոցելի կետեր: Միևնույն ժամանակ, նույնականացվում են երկու պոտենցիալ հակառակորդներ՝ Իսրայելը և Իրանը, և Իսրայելի անկարողությունը՝ լիովին որսալ Իրանից արձակված իրանական առաջադեմ հիպերձայնային հրթիռները, ընդգծում է Թուրքիայի համար այս ոլորտում սեփական նախաձեռնությունները խթանելու կարևորությունը: Սակայն Անկարան հակված է ավելի Իսրայելի հետ դաշինք կնքելուն, եթե դա իհարկե հնարավոր լինի:

Սա թուրքական հետախուզության զեկույցի գլխավոր մեսիջներից մեկն է։ Երկրորդը՝ Իրանը կարող է նաև սպառնալիք ներկայացնել Թուրքիայի համար՝ բխող Իրանի միջուկային ծրագրից, նրա հրթիռային հնարավորություններից։

Վերջապես, երրորդ առանձնահատկությունն այն է, որ երկու երկրների միջև պատերազմի տարբերակը բացառվում է. «Թուրքիայի արևելյան սահմանների երկայնքով տարածաշրջանային անկայունության համատեքստում»։

Զեկույցում նաև նշված էր, որ ժամանակակից պատերազմը բնույթով հիբրիդային է։ Իսրայելին հաջողվեց  Թեհրանի սրտում գտնել և վերացնել բարձրաստիճան իրանցի հրամանատարներին՝ առօրյա թվային հարթակները, այդ թվում՝ WhatsApp մեսենջերը վերածելով հարձակման գործիքի։

Իրանի դեմ օգտագործվող տեխնոլոգիաները նույնպես սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար, քանի որ Իսլամական Հանրապետությունը զգալի կորուստներ է կրել: Հաշվի առնելով, որ շատ միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ և ծրագրային ապահովման մշակողներ սերտ կապեր ունեն Իսրայելի հետ, փաստաթուղթը զգուշացնում է նման տեխնոլոգիաների՝ Թուրքիայի ռազմավարական վայրեր հասնելը կանխելու անհրաժեշտության մասին:

Զեկույցում նշվում է նաև, որ մինչև 2028 թվականը նախատեսվում է սկսել հինգերորդ սերնդի Kaan կործանիչի և ազգային բազմաշերտ «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի սերիական արտադրությունը, որը կարող է պաշտպանել Թուրքիայի օդային տարածքը 783 հազար քառակուսի կիլոմետր տարածքում բոլոր բարձրությունների վրա եղած սպառնալիքներից: Միևնույն ժամանակ, F-16 կործանիչների վրա հիմնված Ռազմաօդային ուժերի ներկայիս նավատորմը արագորեն հնանում է, մինչդեռ ԱՄՆ-ն հրաժարվեց Թուրքիային վաճառել ժամանակակից Ֆ-35 կործանիչներ, ռուսական Ս-400 գնելու պատճառով:

Զեկույցը մանրամասն վերլուծություն է ներկայացնում Իսրայելի օդային գերազանցության վերաբերյալ, որտեղ զինվորականները կարող են մեկ գործողության ընթացքում տեղակայել մինչև 300 ինքնաթիռ՝ F-16, F-35, հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Այն ընդգծում է ռազմաօդային ուժերի  արդիականացման և՛ անձնակազմով, և՛ անօդաչու համակարգերը ինտեգրելու անհրաժեշտությունը։ Պատերազմը ցույց է տվել, որ բազմաշերտ և համապարփակ հակաօդային պաշտպանության համակարգը բացարձակ անհրաժեշտություն է»,- նշված է զեկույցում:

Զեկույցում  նշում է նաև, որ Իսրայելը զենք, հետախուզական և լոգիստիկ աջակցություն է ստանում գործընկերությունների միջոցով, մինչդեռ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են BRICS-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, չեն կարող նմանատիպ օգնություն տրամադրել Իրանին՝ արդյունավետ անվտանգության մեխանիզմների բացակայության պատճառով։ Այդ իսկ պատճառով  եզրակացվում է, որ Թուրքիայի համար կարևոր է ամրապնդել իր դաշնակցային կապերը, ներառյալ ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումը։

Ընդգծվում է, որ Իսրայելը Հունական Կիպրոսն օգտագործում է որպես ռազմավարական բազա, և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նկատմամբ նրա հետաքրքրությունը գերազանցում է զուտ տնտեսական դրդապատճառները: Փաստաթուղթը պարունակում է տեղեկություններ իսրայելցիների կողմից Սիրիայի հյուսիսում անշարժ գույք գնելու մասին: Անցյալ շաբաթ իսրայելական պետական Israel Aerospace Industries ընկերության փոխնախագահը առաջարկեց ռազմական օգնություն ցուցաբերել Հունական Կիպրոսին՝ ի պատասխան Հյուսիսային Կիպրոսի վարչակազմին Թուրքիայի աջակցության:

Զեկույցում նշված էր նաև, որ Իսրայելը թույլ չի տալու, որ Սիրիայում հիմնվեն թուրքական ռազմակայաններ, քանի որ այդ երկիրը մտավախություն ունի, որ դրանք կարող են հետագայում սպառնալիք դառնալ Իսրայելի համար:

Թուրք փորձագետների կարծիքով սույն զեկույցի հրապարակավ ի հայտ գալը պատահական չէր:

Ըստ նրանց՝ այս քայլով Թուրքիան փորձում է մեսիջ ուղարկել ԱՄՆ-ին և Իսրայելին, որ Թուրքին Իրան չէ, և իր հետ նույնանման վարվելը չի մարսվի:

Միևնույն ժամանակ, զեկույցում գրեթե բացահայտ նշվում է, որ Իրանը Թուրքիայի գլխավոր մրցակիցներից է տարածաշրջանում, քանի որ աջակցություն է ցույց տալիս տարածաշրջանի այնպիսի երկրների, ինչպիսիք են Հայաստանը, Իրաքը, Սիրիայի քրդական միավորումը:

Թուրքիայում չեն մոռացել նաև, թե ինչպիսի արձագանքի արժանացավ Էրդողանի քայլը Բաքվում, 2020 թվականին, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո:

Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ  Թուրքիայի նախագահ Էրդողանը մեջբերեց բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի «Արաս, Արաս» բանաստեղծությունը, որը վերաբերում էր  ադրբեջանական բնակավայրերի տարածքի բաժանմանը Արաքս գետի երկայնքով, որն այսօր կազմում է իրանա-ադրբեջանական սահմանը: Իրանը սա համարեց  իր հյուսիսային նահանգների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքների վրա հարձակում և մեղադրեց  Թուրքիային՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների շրջանում, որոնք կազմում են Իրանի բնակչության մոտ մեկ երրորդը, անջատողական տրամադրություններ հրահրելու մեջ:

Իր հերթին, ըստ թուրք վերլուծաբանների, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները նույնպես հարթ չեն կարող լինել, քանի որ, ներկայիս Իսրայելի քաղաքական վերնախավը, ոչ թե քաղաքական, այլ կրոնական պատկերացումներով է հանդես գալիս միջազգային հարաբերություններում:

Մասնավորապես, թուրք գրող և լրագրող  Քեմալ Օզթուրքը նշում է, որ տարածաշրջանի երկրները դեռևս չեն գիտակցել, որ Իսրայելը, որը առաջնորդվում է ոչ թե ռացիոնալությամբ կամ աշխարհաքաղաքականությամբ, այլ կրոնական ֆանատիզմով, ընդունակ է ցանկացած արկածախնդրության, հատկապես Միացյալ Նահանգների նմանատիպ շրջանակների աջակցությամբ։

Քանի դեռ Իսրայելում որոշումները կայացվում են կրոնական համոզմունքների, այլ ոչ թե քաղաքական պատճառների հիման վրա, սպառնալիքը մեծ է, նշում է Օզթուրքը։

Իրանի վրա հարձակումից հետո, այժմ իսրայելական մամուլը բացահայտորեն խոսում է Թուրքիայի մասին՝ որպես հաջորդ թիրախի։

Այն իրավիճակում, երբ Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը վերածվել է բացահայտ ռազմական հարձակման, ոչ մի երկիր չի կարող իրեն անվտանգ զգալ։ Հատկապես այն բանից հետո, երբ «Ավետյաց երկրի» երազանքը վերածվել է իրականացված ռազմավարության, նշում է թուրք վերլուծաբանը:

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Թուրքիան նման զեկույցով հրապարակավ ցույց է տալիս, թե ում է համարում իր գլխավոր թշնամիները և զգուշացնում, որ զգոն է լինելու այդ երկրների կողմից իր դեմ հնարավոր քայլերի հարցում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan