Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ)
19
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Պատերազմ Արցախում
Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ըստ փորձագետների՝ Թրամփը Պուտինին կառաջարկի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» համաձայնագիր Ուկրաինայի հարցում

Նման տեղեկատվություն է հայտնել ամերիկյան The Washington Post-ը՝  հղում անելով աղբյուրին:

Ըստ թերթի աղբյուրի՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները նման բանաձևը համարում են միակը, որը կարող է հանգեցնել կրակի դադարեցմանը ռուս-ուկրաինական ճակատում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել է տարածքային հարցեր և մերժել, նշելով, որ Ուկրաինան երբեք իր տարածքները սակարկության առարկա չի դարձնի:

Իր հերթին, Մոսկվան հայտարարում է, որ այն տարածքները, որոնք գրավել է, այլևս երբեք  հետ չի հանձնի Ուկրաինային:

Սակայն, ԱՄՆ-ի վարչակազմի մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Զելենսկին պատրաստ է քննարկել նույնիսկ տարածքների զիջման խնդիրը մեկ պայմանով, որ Ուկրաինայի մնացած մասը պիտի դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ:

Այն, որ նման սցենարը ձեռնտու է նաև եվրոպական երկրների առաջնորդներին, հաստատում են նաև մի շարք գործոններ:

Օրինակ Ֆինլյանդիայի նախագահը հայտարարում է, որ Եվրոպան նման բանաձևին դեմ չի լինի, բերելով իր երկրի օրինակը, նշելով, որ ժամանակին Ֆինլյանդիան զիջեց Ռուսաստանին իր տարածքի 10 տոկոսը, դրա դիմաց ստացավ անկախ կողմնորոշման իրավունք. անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին:

Սակայն Մոսկվան կատեգորիկ համաձայն չէ նաև այդ բանաձևին:

Կրեմլի աղբյուրը նշում է, որ առավելագույնը, ինչին Մոսկվան կհամաձայնվի, դա այն է, որ Ուկրաինան կարող է դառնալ ԵՄ անդամ:

Իսկ ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ապա Մոսկվան դեմ է այդ տարբերակին:

Ըստ ամերիկյան աղբյուրի, Թրամփը պատրաստվում է առաջարկել Պուտինին փոխզիջման իր տարբերակը, ըստ որի, Վաշինգտոնը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն որոշակի պայմաններով և  ՆԱՏՕ-ից դուրս տարբերակով:

Այդ մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երեք աղբյուրների։

Ըստ այդ պարբերականի, առցանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի, օգոստոսի 13-ին, և մասնակիցները փորձել են համակարգել ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումները՝ Թրամփի և  Պուտինի ուրբաթ օրը Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։

Թերթի աղբյուրների համաձայն՝ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել ապագայում որոշակի դեր խաղալ Կիևին «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե հրադադարի համաձայնագիր կնքվի։ Թրամփը շեշտել է, որ նման պարտավորություն կստանձնի միայն այն դեպքում, եթե այդ ջանքերը չներկայացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում։

ԱՄՆ նախագահը  չի մանրամասնել, թե՝ անվտանգության երաշխիքներ ասելով, կոնկրետ ինչ է նկատի ունեցել, գրում է Politico-ն։ Ավելի վաղ նա հստակեցրել էր, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում շարունակել ամերիկյան զենքի անմիջական մատակարարումը Ուկրաինային, սակայն եվրոպական երկրները կվճարեն դրա համար ՆԱՏՕ-ի միջոցով՝ համաձայն Վաշինգտոնի և դաշինքի միջև կնքված համաձայնագրի։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը դեմ է Կիևի ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ռուսական կողմի կարգավորման վերաբերյալ հուշագիրը, ի թիվս այլ բաների, նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանում և Ուկրաինայի չեզոքություն:Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա Պուտինի խոսքով՝ Ուկրաինան կարող է դրանք ստանալ միայն այն դեպքում, եթե ապահովվի Ռուսաստանի անվտանգությունը:

Ըստ դիտորդների, այդ հանդիպման ընթացքում միայն Ուկրաինայի խնդիրը չի քննարկվելու:

Ամերիկյան աղբյուրները վկայում են, որ եթե քաղաքական այդ հարցում ընդանուր հայտարար գտնվի, ապա կարող է քննարևկման առարկա դառնալ նաև ռուս-ամերիկյան տնտեսական համագործսկցության խնդիրը:

Եվ զարմանալի չէ, նշում են ամերիկյան աղբյուրները, որ երկու կողմերի պատվիրակություններում ընդգրկվել են նաև տնտեսական բլոկի ներկայացուցիչներ: Ռուսականում՝ այդ երկրի ֆինանսների նախարար Սիլուանովն է, ամերիկյան կողմում՝ այդ երկրի առևտրի նախարար  Լուտնիկն ու  ֆինանսների նախարար  Բեսենթն են:

Ըստ Telegraph-ի՝ Ալյասկայում ռուս և ամերիկացի պաշտոնյաները կարող են քննարկել նաև հազվագյուտ մետաղների և այլ հանքանյութերի արդյունահանման պայմանները այն տարածքներում, որոնք Ուկրաինան կորցրել է մարտական գործողությունների ընթացքում: Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները The Telegraph-ին հայտնել են, որ նման միջոցառումները կարող են ընդունելի լինել Եվրոպայի համար, եթե դրանք չդիտարկվեն որպես Ռուսաստանին «խրախուսող»՝ Ուկրաինայում իր գործողությունների համար։

Մյուս կողմից, ամերիկյան կողմը պատրաստել է նաև պատժամիջոցների նոր փաթեթ, որը պետք է ներկայացվի Պուտինին, եթե Ալյասկայում կողմերը ընդանուր հայտարարի չգան:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Բեսենթը Bloomberg-ին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը «հստակ կհասկացնի, որ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր տարբերակները քննարկվում են», և որ միջոցառումները կարող են խստացվել կամ մեղմացվել՝ կախված գագաթնաժողովի արդյունքից։

Անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքի կհասնեն Ալյասկայում, Մոսկվային հաջողվել է Արևմուտքին հրամցնել այն գաղափարը, որ Ռուսաստանի կողմից արդեն գրաված տարածքները այլևս երբեք հետ չեն վերադարձվելու: Եվ այդ գաղափարի հետ հաշտվել են, ոչ միայն ամերիկացիները, այլև եվրոպացիները:

Վիճելի խնդրո առարկան մնացել է հետևյալը, թե Ուկրաինայի մնացյալ տարածքը ինչ ռեժիմով է գործելու պատերազմի դադարից հետո:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan