ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«ԱՄՆ-ի համար կարևոր է նոր հակակշիռ ստեղծել՝ ընդդեմ ՌԴ-ի և Իրանի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ում սպասվող եռակողմ հանդիպման ու հնարավոր փաստաթղթերի ստորագրման մասին ամենատարբեր վերլուծություններ ու կանխատեսումներ են արվում, որոնց մեծ մասի աղբյուրը ադրբեջանցի լրագրող է։ Ես խուսափում եմ խոսել Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպման օրակարգի մասին, քանի որ ձեռքիս տակ չունեմ որևէ վստահելի աղբյուրի տեղեկություն։ Իսկ օդում կրակոց երբեք չեմ անի։ Իհարկե, որևէ լավ սպասելիք չկա ամերիկյան հանդիպումից՝ հաշվի առնելով, որ այդ երեք ղեկավարներն էլ (Թրամփ, Փաշինյան, Ալիև) որևէ կապ չունեն հայկական շահի առաջ մղման հետ։ Միաժամանակ կարծում եմ, որ կան մի քանի գործոններ.

1. Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն շտապում են որևէ փաստաթուղթ պարտադրել Հայաստանին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է։ Եթե 2026-ին Նիկոլը վերարտադրվի, իրենք կշարունակեն պայմանավորվածությունները, եթե ոչ, ապա փաստաթուղթը դեմ կտան նոր իշխանություններին։

2. ԱՄՆ -ի համար անչափ կարևոր է մեր տարածաշրջանում նոր հակակշիռ ստեղծել ընդդեմ Ռուսաստանի և Իրանի, և Սյունիքի առևտուրը այդ առումով լավագույն միջոցն է։ Չմոռանանք, որ հնարավոր միջանցքի կողքին է Իրանի սահմանը, իսկ այդ սահմանին կանգնած են Ռուսաստանի զորքերը։ Ստացվում է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատում մի քանի մետրի վրա։

3. Այն, ինչ ԱՄՆ-ին չհաջողվեց Վրաստանում, փորձում են անել Հայաստանում։ Այսինքն՝ քանդել երկրի ամբողջ իմունային համակարգը և դարձնել բանանային հանրապետություն՝ Թուրքիայի ժանդարմերիայի տակ։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է դրան, միայն թե ինքը մնա իշխանություն։ Թեկուզ ձևական իշխանություն։

4. Ադրբեջանը, լավ հասկանալով, որ հնարավոր չէ արագ տեմպերով փոխել, վերացնել Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, կարծես անցնում է այլ մարտավարության։ Հիմա Նիկոլին տալիս է «խաղաղության» թուղթը՝ որպես առաջիկա ընտրությունների գլխավոր քարոզչություն, իսկ եթե 2026-ին Նիկոլը վերարտադրվի, կշարունակի պահանջել ու այդ դեպքում հաստատ կհասնի Սահմանադրության վերացման՝ այդկերպ փակելով Արցախի անկախության հարցը։ Արցախի հարցը այս պահին դեռևս փակված չէ, ինչը լավ են հասկանում նաև Ադրբեջանում։

5. Նիկոլ Փաշինյանը այլևս հույս չունի, թե ընտրություններով ինքը կկարողանա ժողովրդի վստահություն ստանալ, ուստի բացահայտ անցնում է արտաքին ուժերի, հատկապես ԱՄՆ -ի, Թուրքիայի, Ադրբեջանի բլոկ՝ նրանց միջոցով իշխանությունը պահելու և այդկերպ փաստացի թուրքական բռնապետություն ունենալու համար։ Ժամանակին Վրաստանում Սաակաշվիլին էլ այդ ճանապարհով գնաց, բայց հիմա նա բանտում փտում է, իսկ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը որևէ կերպ տեր չեն կանգնում նրան։ Սպասենք Վաշինգտոնի հայտարարություններին, որոնք, կարծում եմ, սոսկ արարողակարգային բնույթ են կրելու, և ոչ մի իրավական փաստաթուղթ չի ստորագրվի, այլ կլինեն լոկ հուշագրեր։ Տեսնենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>