«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշվարկներ չեն, դրանք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված նոր համաձայնություններով։
Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։
Այսօր Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին (մինչև հիմա հերքում էին)։
Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը լինելու են սահմանափակ։ Սա Էրդողանի նշած՝ «ավելի ճկուն մոտեցման» բովանդակությունն է։
Սա Մակրոնի և Արևմուտքի կողմից խրախուսված ավելի խիզախ քայլերի պտուղներն է։
Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց։
Սակայն, սա զուտ ներհայաստանյան հարց չէ, սա նաև աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։
Հատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլև ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունության և ինքնիշխանության պաշտպանման ուղենիշներին:
Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով` ոչ թե կայունություն ու խաղաղություն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնությունների ու անկայանության նոր շղթայի՝ անկախատեսելի հետևանքներով։
Շատ հստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկվող «ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն։
Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերհսկողության բոլոր բացասական հետևանքներն ուղիղ իրենց վրա։ Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սյունիք միայն վատթարացնելու է այս վիճակը։
Ուզում եմ նաև հստակ ասել. անկախ մեր նակատմամբ իրակնացվող բռնաճնշումներից, բանտարկություններից, հեղինակազրկմանն ուղղված արշավներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։
Մենք անելու ենք մեզնից կախված ամենը՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրի խափանման համար»։
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>