Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է
13
Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Պատերազմ Արցախում
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին ՔՊ-ի ավազը կամ աղ-ավազի ՔՊ-ական արկածները Երևանում (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը․ ՇՄ նախարարություն Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է Հ. Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք. Արթուր Վանեցյան «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան Կոստյում չունեցող Սիփան Փաշինյանը՝ նորաթուխ բիզնեսմեն (տեսանյութ) Շատ ժլատ դուրս եկան, գոնե մի քանի կոպեկ բաժին հանեին 3 միլիոն վարչապետերին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք․ Արմեն Ռուստամյան Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի

Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թերևս միակ ՔՊ-ականը, որ իր մաշկի վրա զգաց հանրության ցասումը, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանն էր։

Արարատ Միրզոյանը մինչ քաղաքական ասպարեզ գալը տարբեր ընկերություններում է աշխատել հետազոտական կամ իրազեկման ծրագրերում։ Հայկ Դեմոյանը սկանդալային բացահայտումներ է արել նրա` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ունեցած աղմկոտ կենսագրության մասին։ 2017-2018 թվականներին Միրզոյանը եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ։ 2018 թ. մայիսից 2019 թ. հունվար ամիսը եղել է ՀՀ առաջին փոխվարչապետը, ապա 2019 թ. հունվարից 2021թ. օգոստոս եղել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ, 2021 թ. օգոստոսի 19-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Գրեթե 4 տարի այս պաշտոնը զբաղեցնելով` Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել։ Նա 2024 թվականի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք` 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական շքեղ բնակելի տուն։

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում։ Բնակարանը գնել էին 2018 թվականին։ Նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իսկ 3 մլն 18 հազարը եկամտահարկի վերադարձ է։ Հետաքրքիր հանգամանքն այն է, որ նախկինում ապառիկով հեռուստացույց գնելու հայտից մերժված Միրզոյանը, ով այժմ ստանում է 24 մլն տարեկան եկամուտ, 2022 թվականին գնել է 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն։ Թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է։ Եթե հաշվի առնենք, որ 2021-ին նա վաճառել է 34 մլն արժողությամբ բնակարան, միևնույնն է` 112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է։

Նույնիսկ եթե որպես արդարացում նշվեն վարկային միջոցները, հարկ է հիշեցնել, որ հիփոթեքը «բնակարանի» համար է ձևակերպված, իսկ գնվածն «առանձնատուն» է Երևանին հարակից համայնքում։ Նշենք, որ նախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 643 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը նշանակում է, որ առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>