Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Փաշինյանը սեղմօղակ է հայ ժողովրդի պարանոցին. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ին մեկնաբանել է հայկական եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումը։

Ըստ փորձագետի՝ եկեղեցու վրա այս հարձակումն իրականացվել է Հայաստանի պատմական թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով։

«Կարծում եմ, պատահական չէր, որ Էրդողանը Փաշինյանի խնդրանքով ընդունեց նրան, և այնտեղից վերադառնալուց հետո Փաշինյանը կտրուկ ակտիվացրեց իր գործունեությունը եկեղեցու դեմ։ Փաշինյանը շատ է ուզում, որ խաղաղության պայմանագիր կնքվի, բայց ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու, այլ իր իշխանությունը պահպանելու համար։ Նա պատրաստ է կապիտուլյացիայի, բայց այնպես, որ բացարձակապես ոչինչ չվտանգի։ Հույսն այն է, որ պարոն Էրդողանը ճնշում կգործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա, և նրանք կստորագրեն այս պայմանագիրը։ Այն, ինչ ուզում է Ադրբեջանը, ուզում է նաև Թուրքիան և հակառակը»,-ասել է Բաղդասարովը։

Փորձագետը նշել է՝ Էրդողանը հասկանում է, որ Փաշինյանն ու իր թիմը հաջորդ տարի կպարտվեն ընտրություններում, և կգա նոր իշխանություն, որը կարող է հրաժարվել Փաշինյանի ստորագրած պայմանագրերից։

«Ստացվում է, որ լինելու է կապիտուլյացիա, դավաճանություն Փաշինյանի ու իր թիմի կողմից։

Բայց պայմանագիրը ոչ մի նոր կառավարության հարիր չէ, և նրանք կարող են չեղարկել այն։ Ուրեմն հարց է՝ ինչպե՞ս երկարացնել Փաշինյանի իշխանությունը։ Առաջին տարբերակը Հայաստանում հակամարտություն, բախումներ, անկարգություններ հրահրելն է, արտակարգ դրություն հայտարարելը, ընտրությունները չեղյալ հայտարարելը, սա առավելագույն խնդիրն է։ Իսկ նվազագույն խնդիրը, եթե առաջին տարբերակը չստացվի, ընդդիմությանը կտրուկ թուլացնելն է՝ ձերբակալելով նրա մի շարք առաջնորդների։

Իսկ Հայոց եկեղեցին կանգնած է ընդդիմության կողքին, քանի որ կանգնած է հայրենասիրության դիրքերում, և սա է հիմնական ուժը։ Եվ ուրեմն խնդիր էր դրվել պարզել եկեղեցու և ընդդիմության հետ հարցերը։ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը պետք է հստակ հասկանա, որ Փաշինյանը չի սահմանափակվի միայն երկու-երեք հոգևորականներով, նա ցանկացած պատրվակով կոչնչացնի ողջ Հայ Առաքելական եկեղեցին։

Երբ Փաշինյանը Թուրքիայում էր, հավաքեց կրոնական գործիչների, հայ ներկայացուցիչների, իսկ երբ մեկնեց եկեղեցի, Պոլսո պատրիարքարանի ներկայացուցիչները հրաժարվեցին նրա հետ հանդիպումից։ Պոլսո պատրիարքը թուրքական հատուկ ծառայությունների խստագույն վերահսկողության տակ է գտնվում, նրանք բոլորը ծառայել են թուրքական բանակում և առանց թուրքական ծառայությունների թույլտվության որևէ քայլ չեն անում։ Սա է թուրքական սցենարը։ Փաշինյանը Թուրքիայից եկավ գիտակցմամբ, որ պետք է աշխատի հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի պատմական թշնամու։

Հուսով եմ՝ եկեղեցին դա հասկանում է։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ փոխզիջում լիներ, ես դեմ եմ ցանկացած սրացման։ Ամեն ինչ պետք է լինի օրենքով։ Եվ ամենակարևորն այն է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան 07.06.2026թ.-ին։ Փաշինյանը կպարտվի, իսկ նա դա չի ցանկանում։ Եվ հիմա նա կճնշի եկեղեցուն, ապա ընդդիմությանը, ապա բոլոր նրանց, ում հնարավոր է ճնշել։ Նա անկարգություններ է հրահրում վերը նշված նպատակներին հասնելու համար»,-ասել է Բաղդասարովը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը հայ ժողովրդի պարանոցին սեղմօղակ է։

«Փաշինյանն աշխատում է նրանց շահերից ելնելով և մեղադրում է Ռուսաստանին, որովհետև խնդիր է դրվել՝ մեղադրել Ռուսաստանին։ Հայ ժողովրդի թշնամին Բաքվում չէ, Անկարայում չէ, հայ ժողովրդի թշնամին Երևանում է։ Նա հանձնում է Հայաստանը։ Հայ ժողովրդի պատմության դավաճանի խորհրդանիշը Վասակ Սյունին էր, բայց՝ 1500 տարի առաջ։ Հիմա Փաշինյանն է Վասակ Սյունի երկրորդը։ Փաշինյանը սեղմօղակ է հայ ժողովրդի պարանոցին։ Այն, ինչ եղավ Արցախում, կարող է կատարվել ամբողջ Հայաստանում, երբ Հայաստանը մնա առանց հայերի, որոնք կարտաքսվեն երկրից։ Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընդհանրապես ոչինչ չի աշխատում, չկան միջազգային օրենքներ և այլն, հիմա գործում է ուժի օրենքը»,- նշել է Բաղդասարովը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասի համար պայքար է գնում։

«Մենք թերագնահատում ենք Փաշինյանին, նա խելացի, խորամանկ և շատ ճարպիկ մարդ է։ Հայաստանը Ռուսաստանի համար շատ լուրջ հենարան էր, և նրան պետք է դուրս մղել այնտեղից, և եթե դուրս մղվի, ապա Հարավային Կովկասը կանցնի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վերահսկողության տակ։ Ռուսաստանում դա պետք է հասկանան։ Երբ դա տեղի ունենա, Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա հարավային սահմաններին։ Եվ հայ ժողովուրդը ևս պետք է գիտակցի, որ դա սեղմօղակ է իր պարանոցին և ավելի ու ավելի է սեղմվում»,-եզրափակել է Բաղդասարովը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>