Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
6
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ Բադալյան

«Նիկոլ Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում: Դա բնականաբար կներկայացվի որպես «հավատավոր հոտի» ներկայացուցիչների դժգոհություն»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նա ընդգծում է. «Իհարկե անմիտ է պնդել, թե Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների շարքում չկան մեծ թվով մարդիկ, որոնք լինելով ՀԱԵ հետեւորդ, այդուհանդերձ չեն վստահում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Բայց, եկեղեցու՝ հոգեւոր իշխանության հարցում առաջնորդվել քաղաքական իշխանության տրամաբանությամբ, այսինքն՝ «վարկանիշային» տրամաբանությամբ, մեղմ ասած սխալ է: Օրինակ, Սուրբ Աթոռի առաջնորդին ընտրում է մի քանի տասնյակ կամ հարյուրից մի քիչ ավելի կարդինալ, փակ սենյակում, եւ աշխարհի կաթոլիկները առաջինը նույնիսկ ոչ թե Պապին են տեսնում, այլ սպիտակ ծուխը: Մոտ 1,5 միլիարդ կաթոլիկներից քանի՞ տոկոսն է վստահում որեւէ Պապի:

Երբեւէ անցկացվե՞լ է այդպիսի հարցում: Թերեւս ոչ, որովհետեւ հոգեւոր համակարգի այդպիսի տրամաբանությամբ չափումը կլինի ոչ միայն անմիտ, այլ նաեւ վտանգավոր: Դա կնշանակի քանդել հոգեւոր համակարգը հենց հանրային պատկերացումների շրջանակում: Այսինքն, ապամոնտաժվում է ոչ միայն կոնկրետ հոգեւոր համակարգի դերը հասարակական հարաբերությունների կառուցվածքում, այլ ինքնին հոգեւոր համակարգ հասկացության ընկալումները հասարակության պատկերացումներում: Բնականաբար կառաջանա հարց՝ իսկ ոչ բարեվարք հոգեւորականները չե՞ն վնասում: Վնասում են, բայց չեն քանդում, առավել եւս չեն ապամոնտաժում հոգեւոր համակարգի հանրային ընկալումները ընդհանրապես: Որովհետեւ, իրապես ՀԱԵ հետեւորդները որեւէ Կաթողիկոսի համար չէ, որ հետեւել կամ հետեւում են Հայ Առաքելական եկեղեցուն:

Փաշինյանը փորձում է նույնացնել, ամփոփել եկեղեցին ու Կաթողիկոսը, բերել այն քաղաքական չափումների դաշտ, ըստ էության վերածել եկեղեցին կուսակցության, այդպիսով ստիպելով նաեւ, որ եկեղեցին անցնի «կուսակցական պաշպանության»: Ցավոք սրտի, այս ընթացքում նկատելի է, որ կա այդ հաշվարկների արդարանալու մեծ ռիսկ: Եկեղեցու «պաշտպանական շրջանակը»՝ անգամ ամենայն անկեղծությամբ, այդուհանդերձ պաշտպանությունը կազմակերպում է հենց կուսակցական-քաղաքական տրամաբանությամբ: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաեւ որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու եւ նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար: Առայժմ կա «ստանդարտ», այսինքն՝ Փաշինյանի համար էլ միանգամայն կանխատեսելի պաշտպանություն:

Պետք է արձանագրել, որ հարցը ամենեւին Գարեգին Երկրորդին կաթողիկոսական գահին պահելը չէ: Այդ խնդիրը այսօր ավելի խոքային մարտահրավերի առերեույթ դրսեւորումներից մեկն է միայն: Ըստ այդմ, երբ լուծման ուղղությամբ ամբողջ միտքը կենտրոնանում է Կաթողիկոսին պահել-չպահելու վրա, այդտեղ «կորում» է առավել ընդգրկունը, լայնը, խորը՝ եկեղեցին: Մինչդեռ, ավելի խորը խնդրում, խնդրի արմատում լուծումներ փնտրելով է, որ հնարավոր է ապահովել արդյունավետ պաշտպանություն արդեն մնացյալ, այդ թվում Կաթողիկոսի գահակալության հարցում: Հասկանում եմ, «նորաձեւ», առավել եւս այսօրվա համար «ստանդրտին համապատասխանող» մտքեր չեն: Միայն թե, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւորական վերնախավերում՝ գրեթե քառորդ դար «նորաձեւությանը» տուրք տալն է եղել Հայաստանի անարդյունավետ ընթացքի պատճառը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>