Սրանով մեզ չեն վախեցնի․ Իգոր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից Քաղաքապետարանի ոչ իրավաչափ որոշման հետևանքով հայց է ներկայացվել դատարան (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից նոր գլխացավանք վարորդների համար. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
15
Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Կոչ է հղվել նաև ՀՀ կառավարությանը Արցախցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի համար վախի նոր օջախ է ստեղծվել․ «Կարճ ասած» ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմի արտապատվիրակելը. Փաշինյանի խոսնակ Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Սրանով մեզ չեն վախեցնի․ Իգոր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Փաշինյանը կհանդիպի իր ռեպրեսիաները ջերմորեն խրախուսող, Արցախի հանձնման «քավոր» Մակրոնի հետ Քաղաքապետարանի ոչ իրավաչափ որոշման հետևանքով հայց է ներկայացվել դատարան (տեսանյութ) Հատկապես այս օրերին շատ կուզեի խոսել սահուն, գրագետ հայերենով. Սամվել Կարապետյանի դուստրը հրապարակում է արել «Իշխանությունն արհամարհում է արցախցիների խնդիրներն ու պահանջները»․ Արման Թաթոյան Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան Շինծու գործով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների ասուլիսը Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Կոչ է հղվել նաև ՀՀ կառավարությանը ՀՀ է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը չի արգելվել Նստացույցը դադարեցնում ենք, Խորհուրդը դուրս կգա Արցախի ներկայացուցչության շենքից. Մարգարյան Նիկոլի իշխանությունն արցախցիներին պարտք է առնվազն իրենց կորցրած գույքի արժեքի չափով Սամվել Ալեքսանյանը վախենում է, որ կարող է բոմժ դառնալ (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից նոր գլխացավանք վարորդների համար. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին Կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների․ Լուսանկարներ Գլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն եկեղեցու և ընդդեմ ապօրինի բռնաճնշումների․ Լուսանկարներ 2018թ. Ալիևին տրված խոստումը կատարված է Արցախցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, նրա փաստաբանական խմբի կողմից կալանքի, ինչպես նաև խուզարկության և ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները բողոքարկվել էին վերաքննիչ քրեական դատարան:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ապշելու արագությամբ ու հետաքրքիր «զուգադիպությամբ» նշված գործի նյութերը մակագրվել են իշխանությունների «սրտի դատավոր» Արմեն Դանիելյանին, որը հանրությանը հայտնի է քաղաքական մի շարք գործերով ու բոլոր այդ գործերով կալանքի միջնորդությունները բավարարելով: Երեկ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտարարեցին, որ օրենքով սահմանված կարգով հետ են վերցնում ներկայացված վերաքննիչ բողոքը, քանի որ «այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է»: Նշվում է նաև, որ անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ, գրեթե ավարտին են հասցվել: Սամվել Կարապետյանն ինքն էլ նամակ է գրել Արմեն Դանիել յանին ու նշել, որ դատավորը մշտապես աչքի է ընկել բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնելու վարքագծով։

«Գտնում եմ, որ պաշտպանիս՝ Արմեն Ֆերոյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքի քննության ելքը Ձեր նախագահությամբ ի սկզբանե կանխատեսելի է, ուստի նրա բողոքը հետ եմ վերցնում»,- նշել է Կարապետյանը։

Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև երկամսյա ժամկետի ավարտը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, եթե արտակարգ պրոցեսներ չլինեն: Հաշվի առնելով, որ նա կալանավորվել է հունիսի 18-ին, ապա ստացվում է, որ նա կարող է ազատ արձակվել օգոստոսի 18-ին՝ ճիշտ այն օրը, երբ լրանում է Կարապետյանի ծննդյան 60-ամյակը:

Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, իշխանությունները ավելի են անհանգստացել Սամվել Կարապետյանի՝ դատարանից գրված նամակների հրապարակումից: Բանն այն է, որ դրանք փաստացի թե՛ ծրագրային «ելույթներ» են, թե՛ կոնկրետ «մեսիջներ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշակի շրջանակների հատկապես ցավեցրել է երեկվա իր նամակում Սորոսին կոշտ անդրադարձը հետևյալ ձևակերպմամբ. «Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը»:

Եվ ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը չափազանց մեծ անհանգստություններ ունի այն առումով, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել ընդդիմադիր դաշտի յուրատեսակ «մերան», միավորել հասարակության գերակշիռ մասին: Այսինքն, նրա վախերը վերաբերում են նրան, որ, այսպես ասած, Հայ առաքելական եկեղեցուն և Սամվել Կարապետյանին «լոկալ» պաշտպանելու գործընթացը կարող է վերաճել քաղաքական լուրջ պրոցեսների: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, սարսափում է ցանկացած՝ նույնիսկ ամենափոքր շարժումից ու ակցիայից: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հրահանգել է իր «ավանգարդ ուժերին» ու սատելիտներին, ինչպես նաև համապատասխան կառույցներին՝ Կարապետյանին վարկաբեկելու ճանապարհին ամեն կերպ «կեղտ բռնել» նրա հետ կապված ընկերությունների, ինչպես նաև անհատների վրա: Այս հրահանգի համատեքստում էին թե՛ «Տաշիր պիցցայի» տասից ավելի կետերի, թե՛ Տաշիրի կաթնամթերքի արտադրամասի գործունեության դադարեցման մասին ՍԱՏՄ որոշումները, թե՛, առավել ևս, ՀԷՑ-ի վրա քպականների տոտալ հարձակումները: Մեր ունեցած տեղեկություններով, սրանք, ինչպես ասվում է, միայն ծաղիկներն են...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan