Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

ԱԳՆ մեծ ձախողումն է, որ ԻՀԿ 57 անդամ-երկրները, որոնց մեծ մասը ՀՀ-ի հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, այսպիսի բանաձև են ընդունում․ Մենուա Սողոմոնյան

Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։

168.am-ը նախօրեին առանձնացրել է ԻՀԿ նստաշրջանի՝ Հայաստանին առնչվող դրույթները՝ մասնավորապես նշելով, որ ընդունվել է «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձև։

Ի դեպ, առաջին դեպքն է, երբ ԻՀԿ շրջանակներում նման բանաձև է հաստատվում։

Ըստ հրապարակումների՝ընդունվել է նաև «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի կոտորածի զոհերի հետ», «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը» վերնագրով բանաձևեր, ինչպես նաև՝ «Իսլամական պատմական և մշակութային հուշարձանների և ժառանգության ոչնչացումն ու վնասումը Ադրբեջանի Հանրապետության տարածքներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունք» վերնագրով, որն իբրև թե դատապարտում է Հայաստանի Հանրապետության վանդալիզմը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ:

Քանի որ Էրդողան-Փաշինյան հանդիպման օրակարգը ցայսօր չի քողազերծվել՝ մնալով հերթապահ հայտարարությունների շրջանակում, 168am-ը հանրային, քաղաքական գործիչ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ հանրավո՞ր է, որ ԻՀԿ օրակարգում առկա այս բանաձևերը նույնական են եղել նաև Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում բարձրաձայնած հարցերի հետ։

«Ոչինչ չի կարելի բացառել Նիկոլ Փաշինյանի օրակարգի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի գլխավոր օրակարգը նրա իշխանությունն է․ ինքն ամեն ինչի էլ պատրաստ է, որպեսզի այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ նա թռնի իշխանությունից։ Սա է նրա համար կարևոր»,- շեշտեց նա։

Ընդունված բանաձևերի մասին իր դիտարկումներում միջազգայնագետն ուշադրություն հրավիրեց ՀՀ դիվանագիտական անկարողունակության վրա։

«Մի պահ վերանալով Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի անձից՝ սա նաև մեր ԱԳՆ մեծ ձախողումն է՝ որպես պետական մարմնի, որ ԻՀԿ 57 անդամ-երկրներն այսպիսի բանաձև են ընդունում։ Երկրներ, որոնց մեծագույն մասը Հայաստանի հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, և ոմանք անգամ համագործակցում են։ Իսկ ՀՀ դիվանագիտությունը չի կարողացել անել այնպես, որ այդ բանաձևը կա՛մ չընդունվի, կա՛մ մի մասը գոնե ձեռնպահ քվեարկած լինեն։

Իսկ պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը բռանազավթել է պետական կառույցը ՀՀ-ում, և դրա համար պետական կառույցները չեն գործում՝ ի շահ ազգի, պետության»,- հավելեց նա։

Իրավիճակը փոխելու՝ պետությունը պետությանը վերադարձնելու համար ընդդիմության ջանքերի, հանրային կոնսոլիդացիայի մասին իր խոսքում Մենուա Սողոմոնյանը չշտապեց կանխատեսումներ անել։

Նա, սակայն, արձանագրեց, որ Սամվել Կարապետյանի՝ Հայաստան գալու, դրան հաջորդած հայտնի իրողությունների համատեքստում դրական տեղաշարժեր հանրային կոնսոլիդացիայի և իշխանափոխության օրակարգերը առաջ մղելու համար միտումներ է տեսնում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել էր․

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բնիկ հողեր վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման կարևորագույն պայման է»։

Հավելենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ), որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունն Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու և վերակառուցելու ջանքերում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan