Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ)
16
Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Պատերազմ Արցախում
Բարոյական ճգնաժամ՝ նաև իրավաբանության մեջ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա Փաշինյանը ձգտում է դառնալ հայկական Ալիև, բայց կդառնա Սահակաշվիլի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թրամփը խաղաղություն կբերի «Զանգեզուրի միջանցքի» դիմաց, թե՞... Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Արսեն Ջուլֆալակյան ՀՀ տարածքի վրա խաղադրույք են անում. Գրիգոր Բալասանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու դեպքում հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում. Դանիելյան Եթե դա «վարչապետի շարասյունն էր», հապա դու ո՞վ ես... Չէ՜, աժժ ջան, էդ ԻՄԵՆՆԸ քո՛ շարասյունն էր Փաշինյանը վախեցած է. Ավինյանը փաստեր ունի. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Այո, ես ճանաչել եմ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Փաշինյան Ինչո՞ւ են քննիչները մտել «Ֆլորենս» ռեստորան Սրանց խաղաղություն պետք չէ, պատրաստվում են պատերազմի, բանակցություններն իմիտացիա են․ Վարդան Բալյան Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Մարզահամերգային համալիրում (ուղիղ) Փաշինյանն ըստ էության հաստատեց՝ հանձնում է, ուղղակի անունը «կապուղու արտապատվիրակում» կլինի Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը

Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան

Alpha News-ը մի քանի հարց է ուղղել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի իրավական թիմի անդամ Արամ Վարդևանյանին։

-Պարոն Վարդևանյան, ըստ մամուլում հրապարակված տվյալների Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, ինչ կարող եք հայտնել դրա մասին։

-Նախ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առանց կոչի փաստական տվյալի, զուտ լրատվականին հարցազրույցի համար, մեղսագրել իշխանության զավթման կոչի ենթադրյալ կատարում՝ լրիվ նոր աբսուրդային նշաձող է: Ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան՝ հունիսի 19-ին: Մասնագիտական համայնքի համար ակնհայտ էր, որ Վերաքննիչ քրեական դատարանում բոլոր դատավորները, բացառությամբ մեկ դատավորի՝ Արմեն Դանիելյանի, չեն կարող անփոփոխ թողնել իրավունքի հետ առնչություն չունեցող Առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը: Ծանոթացել ենք հրապարակված այն տվյալներին, որ բողոքը մակագրվել է հենց այդ նշածս մեկ դատավորին՝ Արմեն Դանիելյանին: Հանրությանը հիշեցնեմ, որ այդ անձն տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ի դեպ ում նույնիսկ այլևս ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը համարում էր ամենավատ դատավորներից մեկը, իհարկե հիմա չգիտեմ այդպես է կարծում թե՝ոչ: Արմեն Դանիելյանը այն դատավորն է ում նկատմամբ արդարամտության հասարակական ընկալումը բացակայում է: Նշված անձից որևէ պաշտպան երբևէ արդարադատության ակնկալիք չի ունենում արդեն տասնյակ տարիներ:

Ուշագրավ է այն, որ նշված դատավորի անուն ազգանունը ընդհանրապես կարող էր հանված լինել մակագրման համակարգի բաշխման ցանկից: Սակայն զարմանալի չէ, որ հենց Սամվել Կարապետյանի կալանքի վերացման հարցում, ոչ միայն Արմեն Դանիելյան անուն ազգանունը չէր հանվել, այլ հենց հնարավոր է իրեն է մակագրվել: Այդ իմաստով պարզ է դառնում, ոնց է ստացվում, որ Առաջին ատյանի դատարանն աննախադեպ կերպով 24 ժամից պակաս ժամկետում հունիսի 20-ին գործի նյութերն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ մակագրման: Սա նշում եմ նրա համար, որ երբևէ դեպք չի եղել, որ բողոքի մուտքագրման պահից 24 ժամից նույնիսկ պակաս ժամանակահատվածում այն հասանելի լինի Վերաքննիչ դատարանին ու մակագրվի: Նման զարգացումները նման են արդար դատաքննության իրավունքը ծաղրի ենթարկելուն և չեն կարող պատահականություն լինել:

-Ինչ եք պատրաստվում անել, եթե նշվածը հաստատվի, որ իսկապես հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել Սամվել Կարապետյանի կալանքի վերաբերյալ բողոքը։

Մենք արձանագրել էինք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված հետապնդումն առնչություն չունի իրավունքի հետ և դրա ընթացքը, ակնհայտ ապօրինի կալանքը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը, իսկ վերաքննիչ բողոքի մակագրումը եթե հաստատվի, որ հենց դատավոր Արմեն Դանիելյանին է մակագրվել առավել քան ակնհայտ է դարձնում նշված գնահատականի բացառապես օբյեկտիվ հենքը: Հաշվի առնելով, որ դեռևս պաշտոնապես նման տվյալ մեզ չի տրամադրվել, խնդրում եմ թույլ տալ այս հարցին հաստատապես անդրադառնալ առաջիկա օրերին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan