Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է»
Դիտել նաև
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վճռաբեկ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը, ըստ ԲԴԽ մեր աղբյուրի, վերջին կարգապահական վարույթից «պլստացել» է՝ կրկին պատերազմում զոհված որդու հանգամանքով պայմանավորված։ Մեզ ասացին, որ ԲԴԽ-ն վարույթը մերժելու որոշման պատճառաբանական մասում կրկին անդրադարձել է Հովսեփյանի ծանր հոգեբանական վիճակին ՝ պայմանավորված որդու կորստով։
Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Նաիրա Հովսեփյանի «մեղքերը» ԲԴԽ-ն ներում է` «ծանր հոգեբանական վիճակը» հաշվի առնելով, ինչը եւս կարող են պաշտոնից զրկված դատավորները ՄԻԵԴ-ում օգտագործել` մատնանշելով խտրական վերաբերմունքը իրենց եւ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

