«Բաքվից եկող տեղեկություններին պետք է մոտենալ խիստ վերապահորեն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրություններն ու դրա մասնակիցների` իրենց ընտանիքների հետ ունեցած շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ի թիվս այլ կեղծիքների, նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացնում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ: Ադրբեջանում համակարգային ձևով` հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը մասամբ կամ ամբողջության կեղծվում են և լավագույն դեպքում կիսաճշմարտություններ են հրամցվում: Ասել, թե տեղի է ունեցել անսպասելին, բնականաբար այդպես չէ, սակայն Բաքվից եկող տեղեկություններին, այդ թվում` կեղծ դատավարության մասով, պետք է մոտենալ խիստ վերապահորեն և ադրբեջանական քարոզչությանը զոհ չդառնալ»: