Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այդ մասին նա հայտարարեց Երևանի գործակարգավարական խորհրդաակցության մեկնարկին։
Նա նույնիսկ փոքրիկ ճառ արտասանեց, սպառնաց ինչ-որ «մանդատագողերի», իր ու իր աշխատողների հետ մարդու վրա հարձակվելն ու խմբակային ծեծի ենթարկելը էլի անվանեց «սադրանք»: Սա այն դեպքում, երբ ի՛նքն է զանգահարել կոռուպցիոն հնարավոր չարաշահումներ բացահայտող ակտիվիստ Արթուր Չախոյանին, ի՛նքն է նախահարձակ հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել, ի՛նքն է Նոր Նորքի վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքում բռունցքներով հարձակվել ակտիվիստի վրա:
Ու այդ անձնավորությունը, քանի որ վայելում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը, տակավին շրջում է ազատության մեջ, նրան նույնիսկ խուլիգանության մեղադրանք չի ներկայացվել: Այ, սա՛ է օրենքի ու օրինականության մասին փաշինյանական ռեժիմի պատկարացումների բնութագիրը: Կարելի է չկասկածել, որ փաշինյանական «թաղապետը» եթե անգամ սպանություն գործեր, միևնույն է, չէր կալանավորվելու, նույնիսկ կարող էր պարգևատրվել: Նկարագրվածին մոտիկ օրինակներ այս իշխանությունն արդեն ցուցադրել է: