Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

«Քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը». «Պատիվ ունեմ»-ը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծ է ներկայացրել։

«Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության։

Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը:  Պատերազմում  բեկումնային էին  Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից  անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:

Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում։

Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։ 

Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում։

Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը։

Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը։

Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով։

Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ։

80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։

2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։ 

Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։

Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»,- ասվում է նախագծում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan