Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցույթան անդամ Մեսրոպ Մանուկյանը ևս տեսանյութ է հրապարակել Շենգավիթ վարչական շրջանում
«Մեղադրանքը, որով նախատեսվում է 5 տարի ազատազրկում և ներկայացվաել է ինձ,նրա համար է, որ ես բացահայտում եմ այս խայտառակ իրավիկճակը, կոռուպցիան, ե ինչպես է մսխվում մանկապարտեզների համար ծախսվելիք գումար՝ մեր, ձեր. բոլորի վճարած հարկերից»,-հերթական թերի «վերանորոգված» մանկապարտեզի դիմացից ուղիղ կապով հայտնեց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Ավագանու անդամն ասաց, որ դիմել էր Երևանի քաղաքապետարան և պարզել, որ կատարողականով Շենգավիթի թիվ 147 մանկապարտեզի վրա ծախսվել է 237 մլն դրամ, որը պետք է գործեր 2023 թվականից, բայց չի գործում։
«Էն որ ասում են Բուչան, Պուտինը, Կիրիենկոն... Տղերք, մանկապարտեզն ուր է, երեխաներն ինչու մանկապարտեզ չեն գալիս»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա ցույց է տալիս, թե ինչպես են պոկվում սալիկները, շենքի մի պատն ընդհանրապես սալիկապատած չէ, իսկ երկրորդ հարկից երեխաների համար նախատեսված վթարային ելքը քանդված է։
«Նիկոլ Փաշինյան, դուք հաշտ եք, որ 237 մլն դրամ գումար է ծախսվել, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էլ Խորենը Հովհաննիսյան, ում Սուրեն Պապիկյանի հետ են կապում, ասել է, որ 90% կատարողական կա»,-ասում է ավագանու անդամը: