«Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն

Անձրեւո՞ւմ է։ Մի’ անհանգստացեք. Երեւանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։
Իսկ փողոցների հեղեղումները ձեր աչքին է թվում։ Բայց եթե այդուհանդերձ փողոցներում հորդառատ գետեր են հոսում՝ Երեւանի քաղաքապետարանի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՀՈԱԿ-ի «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն։
Քաղաքապետարանի լրատվական ծառայություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից