Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում
21
Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Պատերազմ Արցախում
Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը (տեսանյութ) «Զրոյական կետի» վկան ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է բոլոր սահմաններից. Ստաս Նամին Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Փաշինյանը գնացել է Էրդողանին երդում տալու. Գառնիկ Դանիելյան Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը Էրդողանը խաղի հաջորդ փուլում Ալիևին կասի` հիմա քո ստանալու ժամանակն է. Հայկ Նահապետյան Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա

Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում

Ինչպես հայտնի է, անցած ընտրություններից հետո Վրաստանում իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունը  ավարտվեց վերջիններս պարտությամբ: Վրացական ընդդիմության ցույցերի շարքը ավարտվեց առանց արդյունքի, սակայն ընդդիմությանը հաջողվեց արևմտյան վերնախավերին թշնամացնել ներկայիս Վրաստանի իշխանությունների հետ:

Դրա արդյունքում եվրոպական երկրները մի շարք պատժամիջոցներ ընդունեցին «Վրացական երազանք»-ի ղեկավարների դեմ:

Պատժամիջոցների  քաղաքականությունը կիրառեց նաև ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը:

Մասնավորապես,  անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց  Վրաստանի պետական ​​պաշտոնյաների դեմ վիզային լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին։ ԱՄՆ վիզաների ստացման սահմանափակումները վերաբերվեցին  մոտ 20 մարդու։ ԱՄՆ-ն առաջին անգամ վիզային պատժամիջոցներ սահմանեց այն բանից հետո, երբ «Վրացական երազանքն» ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, ապա դրանք կիրառվեցին  նաև ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլու  և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի, Alt-Info-ի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեի և Կոնստանտին Մորգոշիի նկատմամբ։

Դեկտեմբերի 19-ին պատժամիջոցներ  սահմանվեցին  ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ Նրանք երկուսն էլ ներառված են համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում»։

2024 թվականի դեկտեմբերի վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դեմ։

Իսկ բոլորովին վերջերս, ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ընդունեց Վրաստանի վերաբերյալ նոր պատժամիջոցների որոշում, որը կոչվում է «MEGOBARI Act»-ը (Մոբիլիզացում և ընդլայնում Վրաստանի  հաշվետվողականության, դիմակայունության և անկախության ձևավորման համար), որը նպատակ ունի «հակազդել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության, Իրանի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության ազդեցությանը՝ Վրաստանում»:

Այդ փաստաթղթում նշված էր հետևյալը.

-ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո Վրաստանի առաջընթացն արժանի է ճանաչման.

-Վրաստանում ժողովրդավարության ամրապնդումը կարևոր է տարածաշրջանային կայունության և ԱՄՆ ազգային շահերի համար.

-Վերջին տարիներին երկիրը  արձանագրել  է ժողովրդավարական հետընթաց, որը հաստատվել է անկախ գնահատականներով.

-Ներկայիս կառավարությունը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում քաղաքացիական հասարակության և արևմտյան գործընկերների նկատմամբ՝ միաժամանակ մերձենալով Ռուսաստանի, Չինաստանի և այլ ավտորիտար ռեժիմների հետ.

-Միացյալ Նահանգները շահագրգռված է Վրաստանում ժողովրդավարության պաշտպանությամբ.

-Նախաձեռնության համաձայն՝ մինչև որոշակի պայմանների պահպանումը, Վաշինգտոնը պետք է դադարեցնի 2009 թվականին ստեղծված ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքը, մինչև Վրաստանի կառավարությունը չսկսի  ներկայացնել ժողովրդի ժողովրդավարական կամքը  և  կատարել սահմանադրական պարտավորությունը՝ շարժվել դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն։

Ըստ ամերիկյան օրենսդրության, այս Ակտը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Սենատի կողմից և ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Ընդ որում վերջինս պիտի որոշում կայացնի ստորագրելու կամ մերժելու համար՝ 90 օրվա ընթացքում:

Պետք է նշել, որ ի տարբերություն Կոնգրեսի, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների դիրքորոշման մասին այս Ակտի վերաբերյալ դեռ ոչինչ հայտնի չէ:

Եվ  ահա, որպեսզի Թրամփի արձագանքը ստուգվի, ներկայիս Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է անձամբ Թրամփին, որտեղ նա կոչ է անում վերանայել ԱՄՆ նախկին վարչակազմի որոշումները և նոր ռեստարտ կատարել ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում:

Իր նամակում Կոբախիձեն ափսոսանք է հայտնում, որ «... Առայժմ Վրաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև բարձր մակարդակի ոչ մի շփում չի եղել...»:

Ըստ Վրաստանի վարչապետի, նախագահ Թրամփի լռությունը տարօրինակ է Վրաստանի  համար, մանավանդ, որ ըստ Կոբախիձեի,

«...Վրացական երազանքը  տարիներ շարունակ նշել է  Deep State-ի, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների հանցավոր գործունեության մասին:

Վրաստանը  միանգամայն նույնական գնահատականներ ունի Թրամփի վարչակազմի հետ  ուկրաինական պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։ Նման արժեքային և գաղափարական զուգադիպության ֆոնին վրաց ժողովրդի նախնական ակնկալիքն այն էր, որ Վրաստանը  պիտի լիներ  առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը հատուկ հետաքրքրություն կցուցաբերի։ Դուք նմանատիպ հետաքրքրություն եք ցուցաբերել Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ իրականացվել են ոչ ժողովրդավարական գործողություններ։ Սակայն, ի զարմանս ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ մեր ժողովրդի, դուք դեռ նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ...»,- հիասթափված արձանագրում է Կոբախիձեն։

Վերջում Կոբախիձեն հույս է հայտնում, որ Թրամփը վերջապես կարձագանքի այս նամակին և ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններում վստահությունը կվերականգնվի:

Սակայն, ըստ ամերիկյան դիտորդների, Թրամփը չունի Վրաստանի նկատմամբ որևէ դիրքորոշում:

Մի կողմից Իվանիշվիլու թիմը պայքարում է տեղի գլոբալիստների դեմ, մյուս կողմից՝ Անակլիա նավահանգստի շինարարությունը հանձնել է Չինաստանին:

Ըստ դիտորդների, Թրամփը չունի դիրքորոշում ներկայիս Վրաստանի իշխանությունների նկատմամբ, սակայն 90 օրվա ընթացքում նա պարտավոր է իր դիրքորոշումը ցույց տալ այս Ակտի վերաբերյալ, որը կազմվել էր վրացական և ամերիկյան գլոբալիստական շրջանակների կողմից:

Ինչպիսի՞ն կլինի այդ որոշումը, պարզ կդառնա մոտակա ամիսների ընթացքում, որտեղից պարզ կլինի, թե որոնք են Թրամփի առաջնահերթությունները մեր տարածաշրջանի նկատմամբ:

Սա է իրականություրնը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan