Երկակի ստանդարտներ եք իրագործում․ Աննա Գրիգորյանը օրինակներ բերեց
Ես ակհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում քննչական վարույթներ նախաձեռնելիս։ Այս մասին դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Քաղաքացի Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին ավտոբուսում տեսնելիս նրան գնահատականներ է հնչեցնում, վիրավորում է և դրան հաջորդում է անմիջապես վերջինիս ձերբակալումը, կալանավորումը, այնուհետև տնային կալանք, վարչական վերահսկողություն և այլն։ Բայց, օրինակ, Մասիվի թաղապետը օրը ցերեկով, կամերաների առջև ուղիղ եթերում ծեծի է ենթարկում քաղաքացու և որևէ հետևանք չի ունենում՝ ո՛չ ձերբակալվում է, ո՛չ կալանավորվում է։ Ես երկակի ստանդարտները ինչո՞վ կարող եք բացատրել։ 2 օր առաջ ձերբակալվել ու կալանվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը։ ես ուզում եմ հասնալ ձևը նրա ձերբակալման, այդ խայտառակ իրողությունը, որ ականատես եղանք, ինչո՞վ է պայմանավորված»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։