ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյան
23
Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ «Խաղաղասեր» Թրամփը հարձակվեց Իրանի վրա Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ռուբիո․ ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների ծրագրեր չունի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով (տեսանյութ) Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան Անհրաժեշտ է համատեղ մերժել ԱՄՆ-Իսրայել գործողությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան Կա՛մ անգրագետ կառավարման արդյունք է, կա՛մ փողերի դասական մսխում (տեսանյութ) Հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյան Ում թիրախավորում է, հասցեյատերերի հեղինակությունն ու հանրային լեգիտիմությունը բարձրանում է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը Իրանը հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ վերջինիս դաշնակից Թրամփի կողմից հրահանգված գիշերային հարձակումից հետո ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ժամանակ կիրառված «հակաբունկերային» ռումբի պայթյունի կադր Իրանը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Հայաստանի «օջախացումն» ու Թուրքիայի ծրագիրը Երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ. Արաղչի Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին. Սուրեն Սարգսյան Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Fox News. ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբեր Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ ԱՄՆ-ում Իրանի վրա հարձակումը համարել են Թրամփի իմպիչմենտի հիմք «Խաղաղասեր» Թրամփը հարձակվեց Իրանի վրա Սերբական Հանրապետության նախագահը աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան Իրան, այց Թուրքիա, դավադրություն Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան

Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է

Հայաստանում այսօր հանրության մեջ շատ է տարածված այն կարծիքը, թե Ֆրանսիան կարող է դառնալ Հայաստանի դաշնակիցը, որ Ֆրանսիան կարող է դիվանագիտական աջակցություն ցույց տալ Հայաստանին տարբեր արևմտյան հարթակներում:

Այն, որ Ֆրանսիայում լավ են վերաբերվում հայերին և Հայաստանին, փաստ է: Սակայն ինչքանո՞վ է  այդ երկիրը պատրաստ աջակցել Հայաստանին, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Նախ ինչո՞ւ, ի՞նչ շահերի համար պիտի Ֆրանսիան ուզենա աջակցել Հայաստանին և, բացի այդ, կարո՞ղ  է նա դա անել, եթե որոշի, որ ունի շահեր մեր տարածաշրջանում:

Այս ամենի հետ կապված՝ փորձենք վերլուծել այդ երկրի գործողությունները, օրինակ ուկրաինական դիվանագիտական հարթակում և համեմատենք դա Թուրքիայի հետ:

Եվ այսպես, Ֆրանսիան իր միակողմանի քաղաքականության արդյունքում զրկվեց Մոսկվայի և Կիևի միջև որևէ միջնորդական առաքելությամբ հանդես գալու հնարավորությունից:

Պուտինը նույնիսկ չի պատասխանում Մակրոնի հեռախոսազանգերին, որպեսզի տարրական հաղորդակցություն ունենա,  մինչդեռ Էրդողանի հետ պարբերաբար է շփվում:

Ընդ որում, Թուրքիայի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում շատ քիչ են տարբերվում Ֆրանսիայի դիրքորոշումից:

Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի գրավյալ տարածքները, որպես այդ երկրի մաս, և հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպահման օգտին՝ 1991 թվականի քարտեզներով:

Ավելին, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրմափը պատրաստ  է ճանաչել Ղրիմը, որպես Ռուսաստանի մաս, Էրդողանը կտրուկ մերժեց այդ մոտեցումը:

Ավելին, Թուրքիան շարունակում է զենք ու զինամթերք մատակարարել Ուկրաինա, բոլոր դիվանագիտական հարթակներում հանդես է գալիս Ուկրաինայի օգտին, և այդ տեսանկյունից նրա դիրքորոշումը չի տարբերվում Ֆրանսիայի դիրքորոշումից:

Միակ տարբերությունն այն է, որ Թուրքիան չմիացավ արևմտյան պատժամիջոցներին և բաց պահեց երկխոսության ուղիները Պուտինի հետ, վերջինիս ռազմական հանցագործ չհայտարարեց:

Ի՞նչ շահեց Ֆրանսիան, երբ ընդգծված հակառուսական դիրքորոշումներով շարունակեց հանդես գալ, գրեթե ոչինչ: Դրա դիմաց, Մակրոնի առջև փակվեցին բոլոր ռուսական դռները՝ միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար:

Մինչդեռ Էրդողանը գրեթե նույն օգնության ծավալները տրամադրելով Ուկրաինային, կապերը չխզեց Պուտինի հետ, որի արդյունքում, նրա կշիռը բարձրացավ, թե Կիևում, և թե Մոսկվայում:

Ընդ որում, Էրդողանը ունի ավելի մեծ շահեր Ուկրաինայում՝ կապված Ղրիմի հետ, քան՝ Ֆրանսիան, որը նույնիսկ ընդհանուր սահման չունի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ Ուկրաինայի հետ:

Այն, որ Ֆրանսիան դադարում է լուրջ դերակատարում ունենալ միջազգային հարթակներում, ակներև է: Նա կորցնում է նույնիսկ իր ազդեցության գոտին Աֆրիկայում:

Այս ամենից հետո ասել, որ Ֆրանսիան կարող է աջակցել Հայաստանին մեր տարածաշրջանում, դա նույնիսկ  եփած հավի ծիծաղը կարող է շարժել:

Օրինակ, մարդիկ չգիտեն, որ երեկ Մակրոնը զանգել է Էրդողանին և խնդրել նրան, որ վերջինս ազդի Պուտինի վրա, որ գոնե բանակցություններն սկսելիս կրակը դադարեցնի: Այսինքն, այսօր Մակրոնը խնդրողի դերում է Էրդողանի առջև և մերժված է Պուտինի կողմից: Իսկ Զելենսկու մոտ Էրդողանն ավելի ազդեցիկ գործիչ է համարվում, քան նույն Ֆրանսիան:

Այս ամենի մասին հայ հանրությունը չգիտի, քանի որ  այս ամենի մասին հայ հանրությանը չի ներկայացվում տիտղոսային կոչվող քաղաքական վերնախավի կողմից:

Այստեղ հետաքրքրությունները սահմանափակվում են բացառապես քաղաքական բամբասանքների շուրջ տարբեր վեճերով, որոնք Հայաստանի հանրային շահի հետ քիչ կապ ունեն:

Այդ իսկ պատճառով էլ ողջ աշխարհում երկրների քաղաքական վերնախավերը քննարկում են, թե ինչ մարտահրավերներ են իրենց սպասում աշխարհաքաղաքական այս փոփոխությունների արդյունքում, իսկ Հայաստանում գերակա ուշադրության կենտրոնում են տարբեր տիպի անձերի շուրջ բամբասանքների քննարկումները, որոնք անամոթաբար կոչվում են քաղաքական և հրամցվում են հանրությանը, որպես գլխավոր հարցեր:

Այդ իսկ պատճառով էլ հանրությունը հիասթափված է բոլորից, քանի որ տեսնում է նույնիսկ մակերեսի վրա, որ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը անլուրջ խնդիրներով է զբաղված:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan