ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյան
23
Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ «Խաղաղասեր» Թրամփը հարձակվեց Իրանի վրա Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ռուբիո․ ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների ծրագրեր չունի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով (տեսանյութ) Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան Անհրաժեշտ է համատեղ մերժել ԱՄՆ-Իսրայել գործողությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան Կա՛մ անգրագետ կառավարման արդյունք է, կա՛մ փողերի դասական մսխում (տեսանյութ) Հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյան Ում թիրախավորում է, հասցեյատերերի հեղինակությունն ու հանրային լեգիտիմությունը բարձրանում է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը Իրանը հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ վերջինիս դաշնակից Թրամփի կողմից հրահանգված գիշերային հարձակումից հետո ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ժամանակ կիրառված «հակաբունկերային» ռումբի պայթյունի կադր Իրանը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Հայաստանի «օջախացումն» ու Թուրքիայի ծրագիրը Երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ. Արաղչի Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին. Սուրեն Սարգսյան Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Fox News. ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբեր Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ ԱՄՆ-ում Իրանի վրա հարձակումը համարել են Թրամփի իմպիչմենտի հիմք «Խաղաղասեր» Թրամփը հարձակվեց Իրանի վրա Սերբական Հանրապետության նախագահը աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան Իրան, այց Թուրքիա, դավադրություն Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը

Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը նախորդ իշխանության հաճախորդներն էին: Հաճախորդաց հարեմում ամեն մեկն ուներ իր «պատվավոր» տեղը: Երկուսն էլ ընդդիմադիր էին աշխատում և կռիվ տալիս Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ: Նրանց թույլատրված էր քննադատել նաև Սերժ Սարգսյանին, բայց չափը չանցնել:

Սրանց ճակատագիրն այնպես է դասավորվել, որ պարբերաբար միանում ու բաժանվում են: Նայած, թե ինչ քաղաքական իրավիճակ է և ինչպիսի որոշում կայացնում տերերը:

Գնա խուրդվի, արի ամուսնացնեմ

Եկավ մի պահ, որ նախորդները որոշեցին օգտագործելուց հետո դեն նետել Նիկոլ Փաշինյանին: Դա 2016-ին էր: Նիկոլը սկսեց գոռգոռալ, ղժղժալ, սպառնաց, որ էժանագին բաներ կանի: Դրա հետևանքով հաճախորդաց հարեմից նրան վռնդելու որոշումը վերանայվեց: Նիկոլին ու Արամին ներառեցին «Ելք» դաշինքի մեջ ու 2017-ին մտցրեցին խորհրդարան: Առաջին անգամ այդ երկուսն այդպես քաղաքական ամուսնություն կնքեցին, քանզի մոդեռատորն այդպես ցանկացավ:

Հետո եկավ 2018-ը: Նիկոլը որոշեց Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի դեմ սեփական ընդդիմադիր իմիջը փրկելու համար իմիտացիոն պայքար սկսել ու քայլել: Գործընթացները, սակայն, այնպես զարգացան, որ Նիկոլը դարձավ վարչապետ: Մինչև այդ Արամը, որպես հավատարիմ հաճախորդ, կռիվ էր տալիս Նիկոլի դեմ: Բայց հենց իշխանությունը փոխվեց, Արամը սկսեց քծնել Նիկոլին: Վերջինս հեղափոխական էյֆորիայի տակ էր ու չվերցրեց Արամին, քանզի իրեն ավելորդ ուտող բերան պետք չէր: Արամը, սակայն, չհանձնվեց ու շարունակեց քծնելն այն հույսով, որ մի օր պետք կգա Նիկոլին: Պետք գալու ժամանակը եկավ: Նիկոլը թուլացավ ու հիշեց իր երբեմնի զույգի մասին: Դա Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների ժամանակ էր: Նիկոլի ՔՊԿ-ն չկարողացավ 50 պլյուս «խփել» ու հաճախորդի կարիք ունեցավ: Այդ հաճախորդը Վազգեն Սարգսյանին առևտրի առարկա դարձրած Արամ Սարգսյանն էր, որը խաբել էր ընտրություններին, թե, իբր, ընդդիմադիր է, բայց ընտրություններից հետո կոալիցիա կազմեց ՔՊԿ-ի հետ ու պաշտոնների դիմաց ծախեց ձայները:

Հաճախորդը հաբռգել է

Նիկոլին օգնելով գրավել Երևանը՝ Արամը դրա դիմաց թալանի իրավունք ստացավ: Եվ արագորեն սկսեց օգտվել այդ թալանի իրավունքից. շինթույլտվություններ, տենդերներ ...

Արամը ստացավ նաև թաղապետերի պաշտոններ, որոնք իր կուսակցության համար ևս «լևի» եկամուտի» աղբյուր են: Դրա գինն այն էր, որ պետք է դակեր ՔՊԿ-ի որոշումները քաղաքային տրանսպորտի, ավտոկայանատեղիրների, տեղական վճարների ու տուրքերի թանկացումների մասին:

Բայց հիմա խնդիրներ են առաջացել: Բացահայտվել է կոռուպցիոն սկանդալ մանկապարտեզների թեմայով: Բացի այդ՝ Արամի նշանակած Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը խուլիգանաբար և ոհմակով ծեծել է քաղաքացու: Թվում էր, թե սրան պետք է հաջորդի պաշտոնանկությունը և ձերբակալությունը, բայց եղավ ճիշտ հակառակը: Արամ Սարգսյանի շանտաժն աշխատեց ու Նիկոլը հետ քաշվեց:

Դատելով ամենից՝ Արամ Սարգսյանը սպառնացել է, որ եթե հանկարծ իր թաղապետին գործից հանեն, ապա իրենք ատամ ցույց կտան, ինչը կարող է հանգեցնել Երևանում արտահերթ ընտրությունների: Իսկ արտահերթ ընտրություններից Նիկոլը սարսափում է, քանի որ գիտի, որ խայտառակ ձևով կպարտվի: Այդ վախի մասին գիտի Արամը և հաբռգել է:

Ի՞նչ է սպասվում հաշվակով երկրորդ անգամ ամուսնացածներին

Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ խուլիգանությունը, Արամի մարազմատիկ արդարացումները և Նիկոլի լռությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ սրանք բացարձակապես կապ չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և արևմտյան (համամարդկային) արժեքների հետ:

Նիկոլին ու Արամին միավորում է թալանի իրավունքն ու իշխանական աթոռը պահելու ցանկությունը: Մնացածը դեմագոգիա է:

Բայց այդ նույն աթոռային հաշվարկներից ելնելով՝ Նիկոլի մոտ հիմա երկատված վիճակ է: ՔՊԿ-ի մի թևը կարծում է, որ պետք է «արևմտամետ» ներկայացող Արամին ու մյուս «արևմտամետներին» ռադ անել՝ առաջիկա ԱԺ ընտրություններում վերցնելով նրանց էլեկտորատը: Մանավանդ որ Գյումրին ցույց տվեց, որ «արևմտամետներն» արդեն չեն կարողանում իրենց վրա դրված ֆունկցիան կատարել ու հաղթահարել անցողիկ շեմը:

Արամենց մոտ էլ է ներքին խմորում: Սրանք մի կողմից չեն ուզում զրկվել Երևանում թալանելու իրավունքից ու առաջիկա ընտրությունների համար փող են հավաքում, բայց մյուս կողմից էլ հասկանում են, որ Նիկոլի հետ նույն նավակում մնալով կարող են լրիվ զրոյանալ: Երկրորդ տեսակետն ունեցողներն առաջարկում են դուրս գալ կոալիցիայից ու «քաշել» Նիկոլին:

Թե ինչ զարգացումներ կլինեն Նիկոլ-Արամ զույգի հարաբերություններում, պարզ կդառնա շատ շուտով: Եթե Նոր Նորքի թաղապետը պաշտոնանկ չարվի, ապա նիկոլենք է՛լ ավելի կխուրդվեն:

Մեկ բան պարզ է: Երկուսն էլ հաշվարկով են ամուսնացել: Երկուսն էլ վախենում են ընտրություններից: Երկուսն էլ կապ չունեն այն արժեքների հետ, ինչից խոսում են: Եվ ամենակարևորը՝ երկուսն էլ զգում են, որ ռադ են լինելու քաղաքական դաշտից: Դա է պատճառը, որ դեռ իրար հետ կապված են:

Ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը և վախը:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ. Ողջամիտ կասկած կա, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենայի հրկիզումն արամենց ձեռքի գործն է: Սա առայժմ վարկած է:

Գործը հեշտ բացահայտվողներից է: Տեսախցիկներ կան, կա նաև բերման ենթարկված: Թող բացահայտեն, կտեսնենք: Եթե չբացահայտեցին հրկիզման մոտիվացիան, ուրեմն կասկածները կխորանան ու կդառնան վստահություն՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Աղբյուր՝ 7or.am

facebook sharing button 
twitter sharing button 
linkedin sharing button 
messenger sharing button 
print sharing button 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan