ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյան
23
Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ «Խաղաղասեր» Թրամփը հարձակվեց Իրանի վրա Այսօր Գյումրիից-Երևան ճանապարհը օկուպացված էր ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Ռուբիո․ ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների ծրագրեր չունի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կլինի Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով (տեսանյութ) Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան Անհրաժեշտ է համատեղ մերժել ԱՄՆ-Իսրայել գործողությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն է կանգնած Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում. Փեզեշքիան Կա՛մ անգրագետ կառավարման արդյունք է, կա՛մ փողերի դասական մսխում (տեսանյութ) Հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները Իրանի խորհրդարանը որոշել է փակել Հորմուզի նեղուցը Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է. Սամվել Կարապետյան Ում թիրախավորում է, հասցեյատերերի հեղինակությունն ու հանրային լեգիտիմությունը բարձրանում է Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի. Ամենայն Հայոց կաթողիկոս Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը Իրանը հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ վերջինիս դաշնակից Թրամփի կողմից հրահանգված գիշերային հարձակումից հետո ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման ժամանակ կիրառված «հակաբունկերային» ռումբի պայթյունի կադր Իրանը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել Իրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Հայաստանի «օջախացումն» ու Թուրքիայի ծրագիրը Երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ. Արաղչի Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին. Սուրեն Սարգսյան Ուխտագնացություն և երթեր՝ դեպի Մայր Աթոռ․ մատուցվում է սուրբ պատարագ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Fox News. ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբեր Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ ԱՄՆ-ում Իրանի վրա հարձակումը համարել են Թրամփի իմպիչմենտի հիմք «Խաղաղասեր» Թրամփը հարձակվեց Իրանի վրա Սերբական Հանրապետության նախագահը աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է. Տաթևիկ Հայրապետյան Իրան, այց Թուրքիա, դավադրություն Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է. Սամվել Կարապետյան

Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը երկու «ֆիշկա» ուներ: Դրանցով նա կարողանում էր խաբել մեր հանրության որոշ հատվածին և լեգիտիմ երևալ: Խոսքը ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ երևալուն էր վերաբերում: Հիմա դրանք չկան, քանզի նիկոլական իշխանությունը դարձել է հակաժողովրդավարության ու թալանի քայլող խորհրդանիշ:

2018-ին նա իշխանության եկավ արդարության հաստատման և թալանի դեմ պայքարի լոզունգներով: Ասում էր, որ խնամի-ծանոթ-բարեկամով կադրային հարցեր չեն լուծվելու, կոռուպցիա չի լինելու, թալանը վերադարձվելու է:

Արցախը և Հայաստանի տարածքները հանձնելուց հետո էլ ասում էր, որ «զատո» իշխանության աղբյուրը ժողովուրդն է և պետական միջոցները չեն մսխվում:

Ժամանակը ցույց տվեց, որ ստում էր: Հիմա շատ քիչ մարդ է մնացել, որ հավատում է, թե, իբր, Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում ու թալան չկա: Միայն Տիգրան Ավինյանի ներգրավվածությունը ԱՆԻՖ-ի գործում և նրա կոռուպցիոն ռիսկերի մասին ողջամիտ կասկածները հերիք են, որպեսզի պայթի թալան չանելու մասին նիկոլենց փչած փուչիկը:

Մարդիկ տեսնում են նաև, որ ժողովրդավարություն կոչվածն էլ է բլեֆ, քանզի մարդու իրավունքները ոտնահարվում են ամենուրեք: Դե իսկ ընտրությունների ժամանակ վարչական ու այլ տիպի ռեսուրսներն օգտագործվում են նախորդների ոճով, իսկ շատ հաճախ՝ ավելի «բեթար» ձևով: Թեև դա արդեն չի օգնում. վկան Գյումրիի ընտրությունները:

Հենց այս ամենից էլ նյարդայնացած է Նիկոլ Փաշինյանը, քանզի գիտի, որ իր վարկանիշն իջել է պատմական նվազագույնի մակարդակի, իսկ հակավարկանիշը բարձրացել ու հասել է վտանգավոր չափերի: Դա է պատճառը, որ հենց խորհրդանարում կամ Երևանի ավագանիում ընդդիմությունը բարձրաձայնում է կոռուպցիայի, թալանի մասին, Նիկոլը հիստերիկանում է ու սկսում անձնական վիրավորանքներ հասցնել:

Իշխանության կորստի վախից Նիկոլը խրախուսում է նաև բռնությունը: Նոր Նորքում տեղի ունեցած խուլիգանությունը թալանը կոծկելու ձև էր: Քաղաքացուն վիրավորելով ու ծեծելով՝ Նիկոլն ու իր կոալիցիոն հաճախորդները ցանկանում են թալանի թեմայից շեղել հանրային ուշադրությունը: Բացի այդ՝ բռնության ու այլ տիպի հանցագործության իրականացմամբ, փորձ է արվում վախի մթնոլորտ ձևավորել: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենայի այրումը կարելի է դասել այդ վախի մթնոլորտի ձևավորման փորձերի շարքին:

Ու չնայած այս ամենին ու աթոռը պահելու հուսահատ փորձերին՝ Նիկոլը հասկանում է, որ իր վերջը մոտենում է: Դրա համար էլ դարձել է հիստերիկ:

Հայկ Ուսունց

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan