Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում

Քամու պատճառով Շարժայից եկող ինքնաթիռը դեռևս վայրէջք չի կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինքնաթիը գտնվում է Հայաստանի օդային տարածքում, ԶԼՄ-ներին հայտնել են օդանավակայանից։
Ինքնաթիռը ըստ ժամանակացույցի պետք է վայրէջք կատարեր ժամը 16.40-ին։ Հավելենք, որ ուշացել է նաև Մոսկվայից եկող ինքնաթիռի վայէջքի ժամը, այն պետք է վայէջք կատարեր 17:30-ին: Նշենք, որ Հայաստանում ուժեղ քամիներ են և տեղումներ։
