Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է
21
Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով Պատերազմ Արցախում
Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած» Փաշինյանի շահերի սպասարկման «ոստիկանների» կողմից «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ՔՊ-ի բարեկամ ադրբեջանական լրատվամիջոցներին Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ. «Հետք» Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը Նրան մեղադրում են իշխանություն զավթելու կոչերի մեջ, բայց նա անգամ կոչ չի արել, «կոչ» բառին համապատասխան ոչ մի բառ չկա Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ Փաշինյանի՝ Անկարա այցից մեկ օր առաջ Ալիևը Թուրքիայում էր. Գեղամ Մանուկյան Փաշինյանի քայլերը նման են Սաակաշվիլու քայլերին, կարծում եմ՝ նրա վախճանն էլ Սաակաշվիլու օրինակով է լինելու. Աղվան Վարդանյան (Տեսանյութ) Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով Ձեռքում վեր պահելով «Կանոնագիրք Հայոց»-ը դուք մնում եք նույն անգետը. Տեր Ասողիկը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ կհանդիպի Ստամբուլի Դոլմաբահչե պալատի աշխատանքային գրասենյակում Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով.

«Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

 Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:
 
Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan