Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան
20
Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը Պատերազմ Արցախում
Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած» Փաշինյանի շահերի սպասարկման «ոստիկանների» կողմից «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ՔՊ-ի բարեկամ ադրբեջանական լրատվամիջոցներին Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ. «Հետք» Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը Նրան մեղադրում են իշխանություն զավթելու կոչերի մեջ, բայց նա անգամ կոչ չի արել, «կոչ» բառին համապատասխան ոչ մի բառ չկա Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում Ռուսական բիզնեսը հասկանում է՝ Հայաստանում հեռանկար չունի․ Օվերչուկ Փաշինյանի՝ Անկարա այցից մեկ օր առաջ Ալիևը Թուրքիայում էր. Գեղամ Մանուկյան Փաշինյանի քայլերը նման են Սաակաշվիլու քայլերին, կարծում եմ՝ նրա վախճանն էլ Սաակաշվիլու օրինակով է լինելու. Աղվան Վարդանյան (Տեսանյութ) Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ՌԴ քաղաքացուն. Պեսկով Ձեռքում վեր պահելով «Կանոնագիրք Հայոց»-ը դուք մնում եք նույն անգետը. Տեր Ասողիկը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ կհանդիպի Ստամբուլի Դոլմաբահչե պալատի աշխատանքային գրասենյակում Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ»․ ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը

Որպես «Մայր Հայաստան» շարժման ղեկավար պաշտոնապես հրավիրվել եմ և ներկա եմ գտնվելու Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80–ամյակին նվիրված Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթական շքերթին։

Հայ ժողովուրդն իր զգալի ներդրումն է ունեցել այդ հաղթանակի կերտմանը և տվել բազում հերոսներ՝ մարշալների, գեներալների և շարքային զինվորականների տեսքով։

Ինձ համար Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին մասնակցելը էմոցիոնալ առումով աննկարագրելի է, քանի որ երկու պապերս էլ՝ Անդրանիկ Թևանյանն ու Պերճ Նազարեթյանը, մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին և փառահեղ ուղի անցել։ Պատերազմի մասին առաջին պատմությունները հենց նրանցից եմ լսել, երբ միասին հեռուստատեսությամբ դիտել ենք դեռևս սովետական տարիներին տեղի ունեցած զորահանդեսները։ Կարելի է ասել, որ նաև նրանց անունից եմ մասնակցում հաղթական այս միջոցառմանը։

Տոնական այս օրը նաև ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ «թավշյա» իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք զրկվեցինք մայիսի 9–ին նշվող Եռատոնից, քանզի մեզանից գողացվեցին Արցախն ու մեր հաղթանակները։ Շուշին և ընդհանրապես ամբողջ Արցախը դավաճանաբար հանձնվեց թշնամուն։ Հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի տարի մայիսի 9-ին չենք կարողանում լիարժեքորեն տոնական տրամադրություն ունենալ։

80 տարի առաջ ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած հայ ժողովուրդն իր իսկ իշխանության օրոք բախվել է ներազգային ֆաշիզմի դրսևորման հետ։ Օրվա իշխանությունը ՀՀ քաղաքացիներին բաժանում է հայաստանցիների ու ղարաբաղցիների, ռուսամետների ու արևմտամետների, գյումրեցիների ու երևանցիների, նախկինների ու ներկաների։

20–րդ դարում ֆաշիզմի դեմ տարած պայքարում պանծալի զորավարներ տված արցախցիները 21–րդ դարում դարձան ադրբեջանական ֆաշիզմի զոհ՝ 2023–ին էթնիկ զտման ենթարկվելով և տեղահանվելով սեփական հայրենիքից։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համար դեռ չի ավարտվել ֆաշիզմի դեմ պայքարը։

Արժանին մատուցելով մեր պապերի ու հայրերի տարած հաղթանակներին՝ մենք պետք է կարողանանք ձերբազատվել ներքին ֆաշիզմից, պայքարել արցախահայության վերադարձի իրավունքի համար, ապահովել խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն Հայաստանի Հանրապետության համար։ Մեզ անհրաժեշտ է միասնականություն, կամք և վճռականություն՝ նոր հաղթանակների համար։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan