Ալիևը չի մեկնի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի թռչի (Մոսկվա՝ Հաղթանակի շքերթի համար - խմբ.),- Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը։ Պատճառը Բաքուն բացատրել է նրանով, որ Ադրբեջանի ղեկավարը պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին։