133 կարդինալ հավաքվել է Վատիկանում՝ ընտրելու կաթոլիկ եկեղեցու 267-րդ պապին

Դիտել նաև
Կանադահայոց Թեմը զորակցում է Կաթողիկոսին
«Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»․ Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով է հրավիրվել
«Վեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով». Տեր Եսայի քահանա Արթենյան
Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով
Ամբողջ աշխարհից 133 կարդինալ հավաքվել է Վատիկանում և այսօր՝ մայիսի 7-ին, կսկսեն նոր քահանայապետի ընտրության գործընթացը. այս մասին հաղորդում է BBC-ն։
Միքելանջելոյի Սիքստինյան կապելլայի գմբեթավոր առաստաղի տակ կարդինալների քվեարկությամբ կընտրվի կաթոլիկ եկեղեցու 267-րդ պապը։ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից հետո կարդինալները կգնան Սիքստինյան կապելլա, որպեսզի իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուին։
Մատուռ մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի հաղորդակցություն չեն ունենա արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապ։ Այնուհետև բոլորը կսպասեն այնքան, մինչև Սիքստինյան կապելլայի ծխնելույզից ծուխ դուրս կա։ Եթե ծուխը սև լինի, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն կլինի, իսկ եթե սպիտակ ծուխ ելնի ծխնելույզից, ուրեմն կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։