«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուր Չախոյանին կտանեն քննչական բաժին»․ Վահե Եփրիկյան

Դիտել նաև
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին
Կոռուպցիան՝ փաստերով «ծամած դրեցի բերանները», բայց ծածկադմփոց արվեց. Արթուր Չախոյան
«Կհայտարարենք, երբ որոշենք, որ պետք է հայտարարենք»․ Արթուր Վանեցյան
«Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը
Բլոգեր Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը «Մեդիահաբ»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Չախոյանը հիվանդանոցում բուժզննում է անցնում․
«Նրա վնասվածքներն անզեն աչքով էլ տեսանելի են՝ այտուցներ, սալջարդ։ Նա ձերբակալվածի կարգավիճակ ունի՝ խուլիգանության հանցակազմով»,- ասել է Եփրիկյանը՝ նշելով, որ ձերբակլվել են նաև ծեծկռտուքի այլ մասնակիցներ․ «Թաղապետին չեն ձերբակալել, թեև խուլիգանություն կատարող կենտրոնական անձանցից մեկը նա էր, վնասվածք պատճառողն ինքն էր»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Չախոյանին կտանեն քննչական բաժին։ Բժիշկը հայտնել է, որ առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում։
«Եթե ցանկություն հայտնի՝ կհոսպիտալացվի»,- ասել է նա՝ նշելով, որ Չախոյանը դեռ չի որոշել՝ մնում է հիվանդանոցում, թե ոչ։