Գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր եւ չլինել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Իշխանության լատենտ պրոպագանդիստն ասում է, որ Քոչարյանի այն միտքը, որ 44-օրվա պատերազմը հայերն են հրահրել, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանցիները կարող են օգտագործել մեր դեմ։ Դրանից հետո, հայ ժողովրդի անունից, վիրավորվում է Քոչարյանի մյուս մտքից, որ Առաջին արցախյան պատերազմում 150 հազար արցախցիներն են հաղթել են 7 միլիոնանոց Ադրբեջանին, այսինքն ողջ հայ ժողովրդի հաղթանակը վերագրվում է միայն արցախցիներին։
Իշխանության պրոպագանդիստին մաղթում ենք տրամաբանություն եւ կատարելագործում պրոպագանդայի ասպարեզում։
Եթե մեր դիվանագետ քարոզիչի համար կարևորը ադրբեջանցիների եւ միջազգային հանրության կարծիքն է, ապա, քաղաքական առումով, ճիշտ է արել Քոչարյանն, ասելով, որ արցախցիներն են հաղթել պատերազմում։
Իսկ եթե պրոպագանդիստի համար, որպես հայ ժողովրդի հավաքական կարծիք հայտնողի, ճշմարտությունն է կարևոր, ապա գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր եւ չլինել, նաեւ գերտերությունների դիրքորոշումը կարող էր այնպիսին չլինել, ինչը կար պատերազմի ժամանակ»։