Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Այս ամենի պատասխանատուն Փաշինյանն է, բայց ո՛չ մենակ. Էլինար Վարդանյան
9
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Անեծք ու նզովք Մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել․ Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է՝ խեղաթյուրման նախագիծը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով «Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Oկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 20 մարդ Այս անգա՞մ ինչ է խոստանալու հանուն թղթի կտորի․ Արա Պողոսյան Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի հայ-ադրբեջանական գործընթացում. Սուրեն Սարգսյան Բագրատ սրբազանի և մյուս կալանավորվածների փաստաբանների ասուլիսը Պաշտոնական․ Դուբայում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․ վարժական հավաքի մասնակիցներ են ՄԱԿ-ը՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան և վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքը․ «Ժողովուրդ» Թուրքերն արագացնում են պրոցեսները. Ալեն Ղևոնդյան «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». «Ժողովուրդ» Օրակարգում թիվ մեկ խնդիրը Հայ Եկեղեցին է, որպես հայի ինքնության միջնաբերդ․ Գևորգ Դանիելյան Որոշ ՔՊ-ակաների մոտ լիզելու հետ կապված տարօրինակ ենթագիտակցական դրսևորում է նկատվում Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը

Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:

Դնենք մի կողմ, թե ինչու ու հատկապես ինչ նպատակներով նման մի «տոն» սահմանվեց, թեպետ տարածված հիմնական ընկալումն այն է, որ այդպիսով Փաշինյանն ընդամենը փառաբանության առարկա էր դարձնում, այսպես ասած, «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»: Հատկանշական է, որ նորահայտ «տոնը» զուտ նոմենկլատուրային, իշխանական բնույթ ունի, ինչը բացահայտում է դրա բովանդակազուրկ և շինծու էությունը: Քաղաքացին պիտի գնահատված լինի, որ մի հատ էլ Քաղաքացու օր նշվի...

Ստացվեց այնպես, որ այս տարի ապրիլի վերջին շաբաթը ամսի 26-ին էր: Այդ օրը՝ 3 տարի առաջ, Փաշինյանի թիկնազորքի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով կյանքից զրկվեցին Սոնա Մնացականյանը և նրա չծնված երեխան: Ոչ ոք մինչև օրս դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Մի խումբ քաղաքացիներ, կարելի է ասել՝ ինքնակազմակերպվելով, այս ապրիլի 26-ին վրաերթի վայրում Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի հիշատակի մոմավառություն էին նախաձեռնել: Ու, ի տարբերություն «Քաղաքացու օրվա», որ լրահոսում հետին պլան էր մղվել, այս իրադարձությունը բոլոր լրատվակայքերի «առաջին էջերին» էր:

Պետք է ասել, որ չափազանց խորհրդանշական էր: Այն առումով, որ բառացիորեն օրերս լրանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանավարման 7-րդ տարին: Իսկ ի՞նչ է Փաշինյանի իշխանավարումը, եթե ոչ, ինքնին, մի մեծ ու աղետային վրաերթ՝ ՀՀ շուրջ 3 միլիոն քաղաքացիների ու նրանց հիմնարար իրավունքների նկատմամբ:

Դիտարկենք, օրինակ՝ սոցիալական իրավունքները: Դեռ մի կողմ դնենք վիճակագրության թվերն ու դրանցով իշխանությունների մշտական մանիպուլ յացիաները: «Գետնի վրա» ի՞նչ կա: Փաշինյանի իշխանության, կառավարության ամեն մի հերթական «ֆինանսատնտեսական» որոշում, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդունվում է քաղաքացիների գրպանները մտնելու նպատակով՝ լինի դա գործող հարկային դրույքաչափերի բարձրացումը, տեղական վճարների կտրուկ թանկացումը, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված բարձրացումը: Հենց միայն շրջանառության հարկը հանելու և հազարավոր տնտեսվարողների «ընդհանուր դաշտ» մտցնելու փաշինյանական մոտեցումներն ինչ ասես՝ արժեն: Օրումեջ բողոքի ցույցեր են, մարդիկ հարկադրված են կա՛մ իրենց փոքր ու միջին բիզնեսի տապանաքարերը դնել, կա՛մ ստիպված օրինախախտ դառնալ, կա՛մ էլ պարզապես թողնել ու հեռանալ Հայաստանից:

Կարճ ասած, Փաշինյանն ու նրա իշխանությունը հայ ժողովրդին դիտարկում են, իրենց իսկ լեքսիկոնով ասած, որպես «տուգանքի մատերիալ» կամ «կթու կով»:

Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:

Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:

Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:

Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:

Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:

Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan