Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ անկախ Հայաստանի պետական որևէ պաշտոնյա շահարկումների առարկա կդարձնի Հայոց ցեղասպանության փաստը: Ցավով պետք է արձանագրել, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակման միակ միջոցառումը, կարծես, դարձավ Ջահերով երթը: Պետական մակարդակով որևէ միջոցառում չանցկացվեց, պաշտոնյաներն առհասարակ կարծես սարսափեն այս թեմայի մասին Թուրքիային ուղղված սուր դիտարկումներ անելուց: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը և Արցախյան հիմնախնդիրն այն երկու թեմաներն էին, որոնց շուրջ կար ազգային միասնականություն, միակարծություն: «Դրանք ազգային գաղափարներ էին, որոնց շուրջ չկային տարակարծություններ: Ավելին, «Արցախը հայկական է և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իսկ «1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն օսմանյան Թուրքիայի կողմից, և պետք է ամեն ինչ անել դրա միջազգային ճանաչմանը հասնելու համար» թեմաների շուրջ կար գրված և չգրված տաբու: Օրինակ՝ եթե որևէ մեկը մինչև 2018 թ. այս երկու թեզերը կասկածի տակ դներ և առաջ տաներ այն կերպ, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, միանգամից «իզգոյ» կդառնար: Այդ մարդիկ ոչ միայն չէին կարող ունենալ քաղաքական ապագա, այլ նրանց համար փողոց դուրս գալը բավականին պրոբլեմատիկ կարող էր լինել: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, երևի թե կոչվում է պետության, հանրության, քաղաքական դաշտի ու մտքի այլասերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ազգի բոլոր հատվածների համար այս երկու անժխտելի թեզերը կասկածի տակ դնելով կամ ժխտելով, դրա հիման վրա ուզում է կառուցել իր, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մոդելը՝ դա հակադրելով իր իսկ հնարած «պատմական Հայաստանի» մոդելին: «Ե՛վ իրական Հայաստանն է հնարել, և՛ պատմական Հայաստանը, որովհետև կա միայն հայրենիք, Հայաստան, երկիր: Դրանք միասնական գաղափարներ են: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանն» Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանն» է: Թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտեցումները Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ համընկնում են, առայժմ անվան մեջ է հարցը: Եթե Ալիևը դա անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլ Փաշինյանն այն առայժմ անվանում է «իրական Հայաստան»: Բնականաբար, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունից հանում ես Արցախի պատկանելիության, ստատուսի հարցերը, իրենց բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, կասկածի տակ ես դնում Հայոց ցեղասպանության փաստը և այդ խնդիրը բարձրացնելու նպատակահարմարությունը, ապա արմատախիլ ես անում Հայաստան պետությունը և առաջ բերում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Քեզ կասեն, թե որքան տարածք, կենսական նշանակության, գոյատևման հնարավորություններ կտան քեզ, այդքանն է քոնը, որովհետև դուք թույլ եք, տկար եք, տգետ եք: Նիկոլ Փաշինյանը գալիս ու կառավարության նիստում նույնն ասում է՝ թույլ ենք, տգետ ենք: Խնդիրն այն չէ, որ սա իր մասին է ասում, նա բոլորիս է տգետ անվանում, և ամենաաբսուրդն այն է, որ ասում է՝ մեր տգետ հալով ձեզ պետք է կրթենք: Խնդիր է նաև այն, որ քաղաքական ու տնտեսական այն էլիտան, որ նստած է կառավարությունում և խորհրդարանում, ծպտուն չի հանում՝ իրենց աթոռը պահելու մոլուցքից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այնքան այլասերված են հարաբերություններն այս երկրում և իշխանական համակարգում, որ ինչ-որ մեկը կարող է, իբր իր մեղավորությունը ճանաչելով, որպեսզի վաղը մարդկանցից ձայներ ստանա, «փչացնել» մնացածներին, մասնավորապես՝ կառավարության, իր խմբակցության անդամներին:

«Որևէ մեկը չի հանդգնում որևէ բառ ասել: Սա բնորոշում է ոչ միայն երկրում տիրող իրավիճակը, այլ նաև իշխանության մեջ տիրող ստրկատիրական համակարգը: Կառավարության որևէ անդամ կամ ԱԺ պատգամավոր չի կարողանում այդքան խիզախություն ունենալ և իր ներսից հանել իր ստրկատիրոջ նկատմամբ վախը»:

Բայց իշխանության ներսում ջղաձգումներ կան: Որպես վկայություն՝ պատգամավորների վարքագիծը և Նիկոլ Փաշինյանի գերէմոցիոնալ ելույթները: «Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը չի կարողանում ինքնուրույն մեծամասնություն ունենալ: Որոշ դեպքերում քաղաքական անասնագողությունների, ռեպրեսիաների շնորհիվ կարողացավ աթոռին տիրանալ: Բայց միտումները ցույց են տալիս, իսկ Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դա հաստատեցին, որ «նախկինների», «թալանը վերադարձնելու» վերաբերյալ թեզերը, կամ, ինչպես ասում է դասականը, «փլեյ-լիստը», այլևս չեն աշխատում: Այն արդյունքը, որն ունենք Գյումրիում, ցույց է տալիս, որ լավ էլ «նախկին» է եկել իշխանության: Սա ցույց տվեց, որ Գյումրիում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված թեզերն այլևս չեն աշխատում: Ստացվում է, որ մարդիկ պատրաստ են ընտրել ամենակարկառուն «նախկինին», որի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, քան Փաշինյանի հովանավորյալներին և իր քաղաքական խմբակի բրենդի տակ հանդես եկող ցանկացած մեկին: Այս ընտրությունների արդյունքում իրենք արձանագրեցին դա: Ամենավտանգավոր արձանագրումը, որ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը, որոնք փոխանցիկ դրոշի պես մի իշխանությունից մյուս իշխանություն են փոխանցվում, հասկանում են միտումը, որ այլևս այդ մեխանիզմը չի գործում, և շատ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը: Այդ իսկ պատճառով հիմա փորձում են ինչ-որ չափով վերադառնալ 2018 թվականից հետո առաջ քաշած թեզերից մեկին՝ ամեն ինչում մեղավոր են արցախցիները: Հիմա ո՛չ «նախկիններն» են մեղավոր, ո՛չ «թալանչիները», ո՛չ Պուտինը, ո՛չ Լուկաշենկոն և այլք, հիմա մեղավոր են այն արցախցիները, որոնք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և կապիտուլ յացիայի արդյունքում հայտնվել են Հայաստանում, այն էլ՝ էթնիկ զտման հետևանքով: Հիմա փորձում է իր 10- 12 տոկոս ընտրազանգվածին կոնսոլիդացնել հակաարցախյան տրամադրությունների, հայաստանցի-արցախցի հակապետական, հակահայկական թեզի շուրջ: Նրան չի հաջողվում ավելացնել իր ընտրազանգվածը, փորձում է գոնե եղածը պահպանել, մինչև տեսնի, թե ինչ կլինի: Ֆիքսել է, որ ընտրություններով որևէ բան անել չի կարող, իր թեզերն այլևս չեն աշխատում: Պատմականորեն վատ տրամադրված լինելով արցախցիների նկատմամբ՝ նաև շատ է վախենում կազմակերպված արցախցիներից: Այդ իսկ պատճառով ուզում է երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորել նրանց շուրջ, որ շատերը թողնեն, հեռանան Հայաստանից»,-շեշտում է քաղտեխնոլոգը:

Հանրության մեջ նաև ատելություն է տարածում, թե «արցախցիները փողի կռիվ են անում»: «Այն, որ այսօր մարդիկ թողել են իրենց տները ու եկել այստեղ, դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որի ղեկավարը 2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից սկսվեց ագրեսիան Արցախի նկատմամբ, հայտարարեց՝ մեզ սադրում են, որ մտնենք պատերազմի մեջ, բայց չենք մասնակցելու: Ուղղակի մեսիջ ուղարկվեց արցախցիներին, թե՝ մեր ձեռքերը լվանում ենք, մենակ եք: Ուղղակիորեն արցախցիները հանձնվեցին Ադրբեջանի յաթաղանին: Տեղի ունեցածում մեղավոր է որքան Ալիևը, նույնքան Նիկոլ Փաշինյանը: Հիմա «մուննաթ» գալ մարդկանց վրա, որոնք իրենց սոցիալական հարցերի համար են պայքարում, աբսուրդ ու ցինիզմ է, ինչը բնորոշ է այս իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Բայց Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կա: Իր էությամբ լինելով հակաարցախցի՝ հասկանում է նաև, որ արցախցիները կազմակերպված համայնք են: Կյանքն է նրանց դա ստիպել: 1988 թվականից սկսած պահում են Հայաստանի սահմանը, անվտանգային ֆորպոստն են եղել մինչև 2023 թվականը: Փաշինյանը հասկանում է՝ եթե անտեսանելի բարոյական գիծ անցնի, դա կարող է արցախցիների կազմակերպված կոնսոլիդացիայի բերել, և նրանք կարող են սոցիալական և իրենց իրավունքների համար պայքարի ծիրից տեղափոխվել ուղղակի իշխանափոխության պահանջների գոտի: Հասկանում է՝ դա կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես հասկացավ, որ Գյումրիում ընտրությունների արդյունքների բռնի վերանայումը կարող էր տրիգեր հանդիսանալ այնտեղ բավականին լուրջ պրոցեսների համար, որոնք կարող էին տեղափոխվել մայրաքաղաք: Չգիտեմ՝ հասկանում է, թե ոչ, բայց տրիգեր կարող է լինել նաև արցախցիների դեմ այս արշավը: Իշխանությունների կողմից քարոզչական ամբողջ մեքենային հրահանգված է արցախցիների դեմ հիբրիդային պատերազմ սկսել: Ամեն ինչ անում է, որ մարդիկ հեռանան նաև Հայաստանից»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan