Նացիզմի ռեաբիլիտացումը Փաշինյանի Հանրային հեռուստատեսությամբ Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am
13
Ժողովուրդ, փչովի նավակները նախապատրաստեք. սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո» Անհի՛մն է, գործադուլ ենք սկսում. պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացրել են աշխատանքից. ուղիղ Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պատերազմ Արցախում
Նացիզմի ռեաբիլիտացումը Փաշինյանի Հանրային հեռուստատեսությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռական է․ Միրզոյան Ժողովուրդ, փչովի նավակները նախապատրաստեք. սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Այսօր Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Օսկանյան ԳԴ-ն մոլորեցնում է հանրությանը, գաղտնի պահում՝ ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ հետախուզումը դադարեցվել է՞. «Փաստինֆո» ՔՊ-ն խմում է «սիրելի» ժողովրդի կենացը․ «Կարճ ասած» Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին Անհի՛մն է, գործադուլ ենք սկսում. պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին հեռացրել են աշխատանքից. ուղիղ Անանունները՝ պաշտոնյաներ. ՔՊ ավագանու «անտեսանելի» անդամների հերթով պաշտոնավարումը Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch

Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը

Աղքատության, հարկերի, պետական պարտքի, տեղական ծառայության վճարների (քաղաքային տրանսպորտ, ավտոկայանատեղի և այլն) ու գների աճի ֆոնին աչք է ծակում հայաստանյան բանկերի շահութաբերության կտրուկ աճը:

2024թ. ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է 363 միլիարդ դրամ: Դա 900 միլիոն դոլարի չափ է: 363 միլիարդն ավելի քան 60 տոկոսով գերազանցում է 2023թ. շահութաբերությանը:

2025թ. առաջին երեք ամսում Հայաստանի բանկերի զուտ շահույթը կազմել է 100,6 մլրդ դրամ կամ ավելի քան 250 միլիոն դոլար, որը 17,5 մլրդ դրամով կամ 21%-ով գերազանցում է 2024-ի առաջին եռամսյակի արդյունքներին:

Բանկային ոլորտում արձանագրված գերշահույթները պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանցից են՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, ռուս ռելոկանտների ֆինանսական շարժերը և այլն: Հայաստանի բանկերն ու գործարարների մի նեղ շրջանակ շահում է միջնորդական գործունեությունից:

Բանկերի շահույթների վրա բացի արտաքին գործոններից ազդում են նաև ներքին գործոնները: Բանն այն է, որ բանկային գործարքները Հայաստանում թանկացել են: Ամեն ինչից միջնորդավճար է վերցվում, ընդ որում՝ անտրամաբանական: Բարձր են նաև վարկային տոկոսադրույքները: Բանկը ոչ թե օժանդակում է բիզնեսին, այլ փաստացի փայ է մտնում՝ զրոյական ռիսկով:

Վարկերի տակ կքած քաղաքացիների օգտին ու շահումով խաղերի դեմ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո խնդիրները խորացել են: ՀՀ քաղաքացիները ենթարկվում են վարկային ռեկետի, շահումով խաղերի կազմակերպիչները աստղաբաշխական եկամուտներ են ստանում:

Ստվերային տնտեսության դեմ պայքարի քողի տակ և անկանխիկ գործարքների լոզունգների ներքո Փաշինյանն ու իշխանական հովանավորությունը վայելող բանկային ոլորտը, շահումով խաղերի կազմակերպիչները դատարկում են ՀՀ քաղաքացիների գրպանները:

Փաշինյանն ուզում է տոտալ վերահսկողություն սահմանել դրամական շարժի վրա, ինչը նրա համար նաև քաղաքական վերահսկողության գործիք է: Ու եթե այս ամենին ավելացնում ենք այն, որ բանկային գաղտնիք կոչվածը վերացվել է, ապա ստանում ենք ֆինանսաքաղաքական բռնապետություն:

Փաշինյանն արագաչափերը և տեսախցիկները վերացնելու, քաղաքացիներին վարկային գերությունից ազատելու և նմանատիպ այլ խոստումների միջոցով խաբեց ՀՀ քաղաքացուն: Հիմա եկել է քաղաքացու վրեժի պահը: Նիկոլ Փաշինյանի ստերից ու ռեկետից տուժածների վրեժի ժամանակը:

Հ.Գ. Ի դեպ, հարևան Վրաստանի հետ մեր բանկային ծառայությունների գների համեմատությունն ի վնաս մեզ է: Այստեղ բառիս բուն իմաստով ֆինանսապես քերթում են քաղաքացուն:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan