Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, արարողությունը կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին: BBC-ի փոխանցմամբ՝ հաստատել է Վատիկանը։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ից Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աճյունը կլինի Սուրբ Պետրոսի տաճարում։
Նոր պապի ընտրության կոնկլավը կգումարվի մայիսի 5-ին։ Իր կտակում Ֆրանցիսկոս պապը պատվիրել էր, որ իր հուղարկավորությունն անցկացվի առանց ավելորդ շքեղության։