Երևանյան շատ գետնանցումներ այսպիսի անմխիթար ու վատ վիճակում են Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը
24
ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Պատերազմ Արցախում
Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը Փաշինյանի ազգականը վթարի հետևանքով տեղում մահացել է Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Հատուկ տարածք է տեղափոխվել 262 մեքենա, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ Երևանի փողոցներում շատանում են փոսերը (տեսանյութ) Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում Երևանյան շատ գետնանցումներ այսպիսի անմխիթար ու վատ վիճակում են ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու

Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային վարքն ու գործունեությունը բացահայտորեն նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ են դրսևորվում, արդեն հասցրել են շատերը նկատել: Ըստ որում, Փաշինյանի ճառերի, ելույթների կամ արտահայտությունների, մարզային այցելությունների, տարբեր հնարածին թեմաներով «դասախոսությունների» հաճախականությունն ու ցուցաբերած եռանդն այնպիսին են, որ առանձին մեկնաբաններ հակվում են այն վարկածին, թե Փաշինյանը կարող է «հանկարծակի» արտահերթ ընտրությունների մասին հայտարարել նույնիսկ այս տարի:

Բայց հարցը նույնիսկ այն չէ՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններով կհեռանա Փաշինյանը: Հարցն այն է, որ նա, օրինակ՝ կառավարության ծրագրով հաշվետու զեկույցով հանդես գալիս լինի, կամ թե՝ Սյունիքի գյուղերում ոռոգման ջուր չունենալը Երևանում ոմանց կողմից ատամները դավադրաբար լվանալու հետ կապի, նույն՝ ընտրարշավային կեցվածքի ու հռետորաբանության մեջ է:

Նախօրեին էլ, ասենք, մեկնել էր սահմանազատման հետևանքով իր կենսատարածքից էականորեն զրկված և ավելի վատ ձևով թշնամական նշանառության տակ դրված Կիրանց: Կանգնել էր պատի տակ: Չէ, ոչ թե իր՝ մի քանի անգամ ակնարկված մարկեսյան պատի, այլ իր իսկ «քաղաքականության» հետևանքով հայկական տարածքների վրա գոյացրած սահմանապատի: Ու, բնականաբար, էլի փիլիսոփայում էր. «Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց»:

Ի դեպ, կոնկրետ Կիրանցի վերաբերյալ, կարծում ենք, ամենից դիպուկը հենց կիրանցեցի Գոհար Վարդանյանի հակադարձումն էր. «Իրական Կիրանցում ՀՀ գյուղացու հողում սահմանային սյուն եք տնկել ու հպարտացել դրանով։ 50-ից ավելի հողակտոր (մոտ 15 հա) անցել է Ադրբեջանին։ Իրական Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30–40 հա աշնանացան, իսկ սահմանազատումից հետո՝ մոտ 7 հա...»:

Առաջին հայացքից շատերին միգուցե կարող է թվալ, թե ինչի՜ մասին է խոսում բնակիչը: Փաշինյանը գաղափարախոսության մասին է ասում, իսկ կիրանցեցին՝ ինչ-որ նվազած հեկտարների, վարելահողերի: Դե, հնարավոր է՝ Փաշինյանը գաղափարներով է ապրում, բայց մարդիկ ապրում են շատ ավելի հողեղեն իրողություններով: Մարդիկ ասում են ու, բոլորը դա կարող են տեսնել, եթե կույր չեն, որ իրենց կենսատարածքը, երկրի կենսատարածքը Փաշինյանն ուղղակի վերցրել ու նվիրել է թշնամուն, ու շարունակելու է հանձնել, և ոչ միայն Տավուշում կամ Սյունիքում...

Ու ո՞րն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Այն ամփոփված է Փաշինյանի, օրինակ՝ այն մոտեցումներում, որ Արցախը Հայաստանի պետականության թշնամին է, որ Արցախի հայերը հայության թշնամիներ են, ու պետք է անխնա ատելություն սերմանել նրանց նկատմամբ, տնազրկել, հայրենազրկել ու ծաղրել, հայտարարել, թե՝ «բա մնայիք, կռվեիք...», ու այդպես շարունակ:

Է՞լ որն է փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը: Դա այն է, որ Արարատը պետք է ջնջել, որ ոչ մի Արևմտյան Հայաստան էլ չկա ու չի եղել, որ թուրքը եղբայր է ու բարեկամ, իսկ ադրբեջանցի թուրքն ընդհանրապես՝ հարազատ: Սա է Փաշինյանի «գաղափարախոսությունը»: Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը փաստացի նույնն է, ինչ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը: Նրանք երկուսն էլ նույն բանն են ասում, նույն սպառնալիքներով են խոսում Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Ու հիմա, երբ իր իշխանությունը պահելու տենդով համակված Փաշինյանը հայտարարում է, թե ներկայիս Կիրանցը մարմնավորում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, դա հնչում է ոչ թե որպես նախընտրական կարգախոս, այլ ամենաուղիղ սպառնալիք: Սպառնալիք՝ ամբողջ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի համար: Այսինքն, «իրական Հայաստանը» այն է, որ քո կենսատարածքը նվիրես քեզ կոտորելու ձգտող թշնամուն, պատսպարվես ինչ-որ կղզյակների վրա, ինքնացանկապատվես և «ո՜ւֆ, մենակ թե խաղաղություն լինի» մրմնջալով հուսաս, թե թշնամին քեզ խնայելու է: Հա, այդ ընթացքում «իրական Հայաստանի» փաշինյանական գաղափարախոսությունը պարտադրում է, որ մոռանաս քո ազգը, ուրանաս քո պատմությունը, ուրանաս քո զոհվածներին, ուրանաս քո հավատը, քո լեզուն:

Ճիշտ է, դա ներկայացվում է ոչ թե ուրացում, այլ «հանուն խաղաղության»:

Այ, սա է մեխը: «Խաղաղությունը»: Նշում ենք չակերտների մեջ, որովհետև Փաշինյանի բերածը խաղաղություն չէ: Նա պաշտոնավարում է արդեն 7 տարի, որից 5 տարին, 2020-ի ամառվանից սկսած, պարբերական պատերազմներ են, ռազմական գործողություններ, մարդկային ու տարածքային կորուստներ, կորուստներ, կորուստներ:

Եվ այդքան մահ, աղետ ու կորուստ բերած Փաշինյանն ու նրա «կարկառունները» դեռ համարձակվում են ոչ միայն ընդհանրապես խոսել, այլ խոսել... խաղաղությունից:

Մեծ հաշվով, ի՞նչ են ցույց տալիս Փաշինյանի այս այցելությունները, «փիլիսոփայական» ու «գաղափարախոսական» ճառաբանությունները: Մեծ հաշվով շարունակում են զիջումները, հանձնումները, պարտությունները ներկայացնլ որպես հաղթանակ, հաջողություն, առաջընթաց:

Արցախն աղետած Փաշինյանը, բնականաբար, պիտի Արցախը սպառնալիք համարի, իսկ արցախցիներին էլ մեղադրի, թե ինչո՞ւ 150 հազար հոգով, մեծուփոքրով չգերադասեցին ադրբեջանական հրոսակի զոհ դառնալ:

Բայց վերադառնանք «մեխին»: Նորություն չէ, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն խաղում են ժողովրդի նուրբ ընկալումների վրա՝ խաղաղությունը շահարկելով բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով: Պատերազմով սպառնալով հայ ժողովրդին, մարդկանց գլխին պատերազմ ու աղետ բերելով՝ «խաղաղություն» բառն են «ծախում» նույն մարդկանց վրա:

Չի կարող որևէ նորմալ մարդ խաղաղության չձգտել: Բայց ինչի՞ հաշվին խաղաղություն, երկիրը կործանելո՞ւ, թշնամական տիրապետության տակ դնելո՞ւ: Եվ այդ ի՞նչ խաղաղություն է, երբ գրեթե ամենօրյա ռեժիմով թշնամին կրակում է, սպառնում է նոր զավթումներով, բացահայտ ծրագրեր է մտմտում՝ Հայաստանը ոչնչացնելու:

Հա, ու ո՞րն է խաղաղության երաշխիքը: Ըստ Փաշինյանի, խաղաղության երաշխիքը... խաղաղությունն է, որը կնքված է «խաղաղության համաձայնագրով»...

Ոչ մի թուղթ ոչ մի դեպքում ոչ մի խաղաղություն չի կարող ու չի էլ երաշխավորել:

Մի խոսքով, Փաշինյանը դեռ էլի ու էլի ընտրարշավային դրսևորումներ կունենա, բայց եթե իսկապես շատ եք ուզում տեսնել նրա «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ինչպես ասվում է՝ ակնառու տեսքով, ապա պետք է գնալ Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Մարտակերտ: Կարելի է Շուռնուխ էլ գնալ, Ներքին Հանդ էլ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan