«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը

Դավիթ Մելքումյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի կորստին հանգեցրած ողբերգական իրադարձություններին։ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հանգեցրին հայերի տեղահանության, շարունակում են թեժ վեճերի և Հայաստանի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների պարզման առարկա մնալ։ Նրանցից յուրաքանչյուրը հակառակ կողմին է մեղադրում Արցախը կորցնելու և էթնիկ զտումներ թույլ տալու համար։

Ընդդիմությունը տեղի ունեցածը համարում է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի «դավաճանական քաղաքականության» հետևանք՝ պնդելով, որ Արցախը թողեցին բախտի քմահաճույքին։ Իշխանությունն ու իշխանամետ ուժերը հայտարարում են, որ ընդդիմության առաջնորդների մատուցմամբ և «հուշումով» ղարաբաղյան ղեկավարությունը 2023 թվականին բաց թողեց Արցախը հայկական պահելու հնարավորությունը։ Ըստ իշխանությունների` հայաստանյան ընդդիմության մեղքն այն է, որ պաշտոնական Ստեփանակերտին դրդեց հրաժարվել Բաքվի հետ Սոֆիայում և Բրատիսլավայում տեղի ունենալիք բանակցություններից, ինչպես նաև Արցախում կազմակերպեց յուրօրինակ «պալատական հեղաշրջում»՝ ստիպելով հրաժարական տալ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս ամենն էլ, ըստ ՀՀ ղեկավարության, հրահրեց ադրբեջանական ագրեսիան և դրան հաջորդող գործընթացները։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն պնդումները, թե Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, և որ Արցախի ղեկավարությունը մերժել է Բաքվի հետ բանակցելու առաջարկները, որոնք առաջ էին քաշվել ադրբեջանական ագրեսիայից և արտագաղթից քիչ առաջ։

Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։ Ըստ Մելքումյանի` բոլորը դեմ են եղել Հարությունյանի հրաժարականին։ Նրա հեռանալը չեն ցանկացել ո՛չ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք, ինչպես Հարությունյանը, այսօր գտնվում են Բաքվի բանտում, ո՛չ էլ որևէ քաղաքական գործիչ` չնայած բոլորն ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, պետք է կազմակերպենք նոր ընտրություններ։ «Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում: Եվ որպեսզի 9 ամիս բլոկադայից հետո առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիրը չթողնենք առանց նախագահի, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»,– ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ լայնածավալ ագրեսիայից առաջ Ադրբեջանի հետ այս կամ այն ձևով անընդհատ բանակցություններ են ընթացել։ Դրանք վարել են և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Ադրբեջանի հետ բանակցել է նաև Հայաստանը։ Ինչ վերաբերում է Սոֆիա մեկնելու առաջարկին, որին ավելի վաղ անդրադարձել էր նաև Շահրամանյանը, ապա այդ առաջարկն առաջ է քաշվել դեռևս Հարությունյանի հրաժարականից առաջ։ Մելքումյանի խոսքով` Հարությունյանը միակն էր, որի հետ շփվել են Հայաստանի իշխանությունները։ «Այն թեզը, թե Ստեփանակերտը հրաժարվել է Բաքվի հետ բանակցություններից, չի համապատասխանում իրականությանը։ Եղել է հանդիպման առաջարկ, որը Լեռնային Ղարաբաղը չի մերժել, թեև ասել է, որ ինքն էլ առաջարկներ ունի։ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան ուժեղ չէին, որ Ստեփանակերտը կարողանար մերժել բանակցությունների առաջարկները։ Եվ պետք է ասեմ, որ այդ բոլոր քննարկումները, այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», — հավելեց մեր զրուցակիցը։ Սակայն եթե անգամ ղարաբաղյան պատվիրակությունը մեկներ Սոֆիա կամ այլ տեղ, ապա անհնար է պատկերացնել, թե Ադրբեջանը կստորագրեր խաղաղության պայմանագիրը և ամեն ինչ տեղը կընկներ։ Մելքումյանը համոզված է, որ դա կլիներ բանակցությունների հերթական իմիտացիան։ «Ի վերջո, մենք համոզվեցինք, թե որն էր Բաքվի նպատակը»,– ասաց նա։

Մելքումյանի խոսքով` դեռ հնարավորություն կլինի սթափ և առանց էմոցիաների վերլուծելու սեպտեմբերյան այդ օրերին տեղի ունեցածը, այդ թվում՝ Եվլախի բանակցությունների արդյունքները: Այդ հանդիպմանը Մելքումյանը դեռ չի ցանկանում անդրադառնալ, նշում է՝ հանրությունն էլ պատրաստ չէ լսել այդ ամենը․ եղած ինֆորմացիան ճիշտ չի ընկալվի մարդկանց կողմից։ Բայց մի հարցում նա վստահ է՝ Սամվել Շահրամանյանի քայլերը թույլ տվեցին փրկել տասնյակհազարավոր կյանքեր, զինվորականների և քաղաքացիական անձանց։ Իշխանությունների գործողությունների արդյունքում հաջողվեց կազմակերպել համեմատաբար անվտանգ տարհանում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan