Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար Ահազանգ. Մաշտոց 20-ի բակի խայտառակ պատկերը (տեսանյութ)
17
Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Նիկոլն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի «Խաղաղության» հետևանքով Հեղուկ գազի գինը դարձավ 270 դրամ. Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով Իրանի վրա ճնշումներ է գործադրում Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի վստահ ելույթը դատարանում Ընտրություններում հաջողության հասնելու համար Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ․ Զատուլին

Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նկատում է. «Գյումրիում և Փարաքարում, իսկ դրանից առաջ Երևանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսը մաքսիմալ օգտագործելով, կարողանում է ստանալ 35 տոկոսի շրջանակներում քվե: Ոչ ավելին:

Նիկոլի իրական վարկանիշը տատանվում է 10 տոկոսի սահմաններում, ինչը շրիշակային է: Այսինքն՝ վարչական ու այլ կեղծիքային գործիքները հանած՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 10 տոկոսի կարող է հավակնել: Իսկ դա քաղաքական մահ է իրենց համար: Դրա համար էլ խառնվել են իրար:

2023-ին Երևանում տեղի ունեցած ընտրություններում ՔՊԿ-ն պարտվեց, բայց կարողացավ աթոռը պահել հետևյալ պատճառներով՝
1. Քաղաքացիների գերպասիվություն (ընտրություններին մասնակցեց իրավունք ունեցող երևանցիների ընդամենը 28,4 տոկոսը):
2. Հաճախորդացում («Հանրապետություն» կուսակցությանն օգնեցին անցնել ավագանի ու հետո կոալիցիա կազմեցին այդ ուժի հետ):
3. «Անասնագողություն» (ընդդիմադիր դիրքորոշմամբ հանդես եկող ուժերից մեկին բառացիորեն գնեցին և երևանցիների ընդամենը 9 տոկոսի աջակցությամբ պահեցին քաղաքապետի աթոռը):

Փարաքարում տեղի ունեցած ընտրությանը ՔՊԿ-ն պարտվեց: Չօգնեցին ո՛չ վարչական ռեսուրսը, ո՛չ դրածոների ինստիտուտը:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ուզում էր կրկնել Երևանի մոդելը, բայց գյումրեցիները խառնեցին ՔՊԿ-ի խաղաքարտերը, քանի որ Երևանի փորձը բոլորի աչքի առաջ էր: Արձանագրվեց ընտրողների բարձր մասնակցություն՝ ավելի քան 42 տոկոս:

«Մայր Հայաստանը» ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում գերքաղաքականացրեց ընտրությունները: Բացի ՔՊԿ-ից «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որը ներկայացված է հանրապետության առաջին երկու քաղաքներում, ինչը հիմնավոր է դարձնում մեր համապետական հավակնությունը:

Հանուն արդարության պետք է նշել, որ Գյումրիում ընտրությունները գերքաղաքականացնում ու մթնոլորը շիկացնում էին նաև ընդդիմադիր դաշտում հանդես եկող մյուս թեկնածուները: ՔՊԿ-ն ուզում էր ասֆալտի ու շիբինի ընտրության վերածել մեր երկրի երկրորդ քաղաքի ընտրությունը, բայց դա չհաջողվեց:
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը տեղի ունեցավ հետևյալ գործոնների ազդեցությամբ՝
 
1. Քաղաքացիների բարձր մասնակցություն, որի պայմաններում ՔՊԿ-ի «հավաքած» 17 հազար քվեն թույլ չտվեց «խփել» 50 տոկոսից ավելին:

2. Ընդդիմադիր բոլոր թեկնածուների կողմից ՔՊԿ-ի դեմ մթնոլորտի ձևավորում:
 
3. Ընդդիմադիր դաշտում (փոքրիկ շեղումներով) միմյանց դեմ չաշխատելու գործելաոճ:

4. Ընդդիմադիր սեգմենտի բազմազանության ապահովում, ինչը հնարավորություն չտվեց ՔՊԿ-ին մեկ ուղղությամբ հարձակվել, ինչն էլ իր հերթին հնարավորություն տվեց հականիկոլական ուժերին խուսափել պետական ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ճնշումից: Բացի այդ՝ ընդդիմադիր ընտրողն ուներ այլընտրանքային հնարավորություններ և գնաց ընտրատեղամաս: Եթե մեկին չէր հավանում, ապա այլ տարբերակներ կային:
 
5. Գյումրեցիների բարձր մասնակցությունը հնարավորություն չտվեց անցողիկ շեմը հաղթահարել ՔՊԿ-ի հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությանը, որն այս անգամ թաքնվել էր «Եվրադաշինքի» անվան տակ. գյումրեցիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու, պատկերավոր ասած, սատանի մայլում քյանդրբազություն անել: Եթե ընտրությանը մասնակցեր 35.000 ընտրող, ինչպես որ կանխատեսում էին իշխանական սոցիոլոգները, ապա «Եվրադաշինքը» կանցներ ավագանի, իսկ ՔՊԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարածներից իրեն բաժին հասնող տոկոսներով հնարավորություն կունենար նույնիսկ միանձնյա իշխանություն ձևավորել: Բայց Գյումրին շախ ու մատ արեց ՔՊԿ-ին:

6. Գյումրիում, ի տարբերություն Երևանի, ընդդիմադիր ներկայացող որևէ ուժ չծախվեց, «անասնագողություն» տեղի չունեցավ:

7. Ընտրությանը մասնակցող ուժերի, ընտրահանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների արդյունավետ աշխատանք:

Եվ այսպես, սխալ են այն «վերլուծաբանները» և քաղաքական ուժերը, որոնք առավոտից մինչև երեկո քարոզում են, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլին հեռացնել: Գյումրին ու Փարաքարը հակառակն ապացուցեցին: Ընտրության դեմ քարոզողները կա՛մ քաղաքականապես տգետ են, կա՛մ վախենում են ընտրություններից, քանզի գիտեն, որ իրենք վարկանիշ չունեն և հետևաբար պետք է քարոզեն ընտրությունների դեմ ու քաղաքական դեմագոգիայով զբաղվեն:

Ի դեպ, «ՔՊԿ-ին ընտրություններով հնարավոր չէ հաղթել» կոդով քարոզն էր այն պատճառներից մեկը, որ Երևանի ընտրություններին ցածր մասնակցություն արձանագրվեց և ՔՊԿ-ին հաջողվեց պահել մայրաքաղաքային իշխանությունը: Այդ քարոզիչները, կամա թե ակամա, հանդես եկան «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:
Ցածր մասնակցությունը ձեռնտու է միայն իշխանությանը, քանզի ինքը կարողանում է մոբիլիզացնել վարչական ռեսուրսը և համամասնորեն բարձր տոկոս հավաքել: Միայն բարձր մասնակցությամբ է հնարավոր ջարդել վարչական ռեսուրսը: Գյումրիում հենց այդպես էլ եղավ:

Ընտրություններից հիմա վախենում են Նիկոլ Փաշինյանը և ընդդիմադիր դաշտի այն մարգինալ հատվածը, որը վարկանիշ չունի ու ստիպված «մուտիլովկաներով» է զբաղվում:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբեր ձևեր կան, բայց չի՛ կարելի բացառել ընտրությունները (արտահերթ կամ հերթական): Ընտրության դեմ քարոզը սխալ ուղերձ կլինի հանրությանը: Ճիշտ հակառակը՝ ընտրությունները Նիկոլին հեռացնելու արդյունավետ միջոցներից են: Եվ ամենալավն այդ մասին արդեն գիտի Նիկոլ Փաշինյանը:
Մի քանի բան էլ ընտրությունների մասով արձանագրենք և ամփոփենք:

Երևանի և Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ մրցակցային ու գերքաղաքականացված ընտրությունների դեպքում ԱԺ ընտրություններում կարող ենք ունենալ հետևյալ պատկերը (ՏԻՄ և համապետական ընտրություններն իրարից որոշակիորեն տարբերվում են, քանի որ կան հստակ առանձնահատկություններ, բայց ամեն դեպքում որոշ դետալներ կարելի է ընդհանրացնել և նախնական եզրահանգումներ անել):
Եվ այսպես՝
1. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում որևէ ուժի (եթե ֆորսմաժորային զարգացումներ և արտառոց քաղաքական իրավիճակներ չլինեն) չի հաջողվի հավաքել 50 և ավելի տոկոս,

2. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ ձևն ընտրություններին ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմադիր ուժով մասնակցելն է, քանզի այդ դեպքում հնարավոր է լինում ընտրական գործընթացի բարձր մասնակցություն ապահովել և ջլատել իշխանությանը՝ թույլ չտալով վերջինիս կենտրոնանալ մեկ հակառակորդի ուղղությամբ: Բացի այդ՝ ընտրողն ընդդիմադիր դաշտում այլընտրանքային տարբերակներ է ունենում և որևէ ուժի հակավարկանիշը չի խանգարում ընդդիմադիր ընտրազանգվածին գնալ ընտրատեղամաս և իր ցանկությանը համապատասխանող ընտրություն կատարել:

3. Ընտրությունների ժամանակ պետք է հականիկոլական միասնական մթնոլորտ ձևավորել և խփել մեկ թիրախի՝ «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչպես որ Գյումրիում արեցինք և հաղթեցինք»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan