Երևանյան շատ գետնանցումներ այսպիսի անմխիթար ու վատ վիճակում են Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը
24
ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Պատերազմ Արցախում
Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում Երևանյան շատ գետնանցումներ այսպիսի անմխիթար ու վատ վիճակում են ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան

Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ)

Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացից, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:

Փորձագետի կարծիքով՝ ուղղակի ռազմական հարձակման սպառնալիքների հաշվին Ադրբեջանը կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Երևանին և ստանալ տարբեր զիջումներ:

«Վստահությունը, որ պատերազմն ուղղակիորեն չի սկսվի, բխում է այն զիջումների շարքից, որոնք նա (Փաշինյանը) արդեն արել է Ադրբեջանին, և որոնք նա մի շարք հարցերի շուրջ մտադիր է անել նաև հետագայում։ Սա վերաբերում է Հայաստանի պետական սահմանի սահմանազատման հարցերին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված գաղափարական հարցերին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի, որոնց շուրջ նույնպես զիջումների են գնում։ Բնականաբար, Ադրբեջանին ձեռնտու է ստանալ այդ զիջումները, որոնք փաստացի իր համար անվճար են և որոնք նա ստանում է առանց պատերազմի։

Ուղղակի ռազմական հարձակման սպառնալիքի հաշվին Ադրբեջանը կարող է հեշտությամբ շանտաժի ենթարկել Երևանին և տարբեր զիջումներ ստանալ հետագայում ևս։ Իսկ հաշվի առնելով տարածաշրջանի վերափոխումը, որն այժմ տեղի է ունենում, պատերազմի վտանգը Բաքվի համար ավելի ուժեղ է, քան իրականացումը: Այսինքն՝ ինչու մտնել հերթական ուղիղ ռազմական դրության մեջ, երբ կարելի է սպառնալիքների միջոցով հասնել ցանկալիին։ Իսկ ցանկալին Ադրբեջանի համար պետական սահմանի սահմանազատումն է, Նախիջևանից դեպի իր հիմնական հատված միջանցքի ստացումն է Հայաստանի տարածքով, և հաշվի առնելով թուրքական շահերը՝ դա Թուրքիայի ելքն է դեպի Կասպից ծով այդ միջանցքով։ Բնականաբար, Երևանի վրա ճնշումներն այս առումով կպահպանվեն՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը Բաքվի և Անկարայի համար շատ հարմար կերպար է Երևանում, ուստի նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ կա այդ հնարավորությունը», — ասել է Ռոժինը։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանին ոչ ոք ակնհայտորեն չի պատրաստվում Եվրամիություն ընդունել, դա պարզապես միջոց է Անդրկովկասում Ռուսաստանի համար լարվածության կետ ստեղծելու համար:

«Պետք է պարզապես հասկանալ, որ գտնվելով ԵՄ կազմում, եթե նման անհավանական իրադարձություն երբևէ տեղի ունենա, Հայաստանը լինելու է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի կազմում՝ Հայաստանի համար բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն՝ ԵՄ-ն թշնամական ռազմաքաղաքական դաշինք է Ռուսաստանի համար։ Իսկ եթե Հայաստանը գտնվում է թշնամական ռազմաքաղաքական դաշինքի կազմում, բնականաբար, չի կարող գտնվել ո՛չ ԵԱՏՄ-ում, ո՛չ էլ որևէ այլ կառույցում։ Բայց խնդիրն այն է, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք առանձնապես չի էլ կանչում և ակնհայտորեն չի պատրաստվում ընդունել։ Այսինքն, դա պարզապես միջոց է Ռուսաստանի համար Անդրկովկասում լարվածության կետ ստեղծելու համար։ Հայաստանին օգտագործում են ճիշտ այնպես, ինչպես Մոլդովային, Մերձբալթյան երկրներին։ Եվրամիության համար Հայաստանը պարզապես հակառուսական քաղաքականության գործիք է, համենայնդեպս, Երևանի ներկայիս քաղաքական ղեկավարության օրոք»,-նշել է Ռոժինը:

Անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին՝ փորձագետն ասել է, որ Էրդողանը կօգտագործի բողոքի ցույցերը սպառելու մարտավարությունը, իսկ հետո կպատրաստվի արդեն հաջորդ ընտրություններին:

«Ընթացիկ իրողություններում Էրդողանին ձեռնտու չէ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ այժմ նրա վարկանիշն իսկապես զգալիորեն ընկել է, չնայած նրան, որ պետական ապարատի կայունությունն ու կառավարելիությունը պահպանվում է։ Այնուամենայնիվ, բողոքի ցույցերն ակնհայտորեն գերազանցել են սպասվող ցուցանիշները, նրանք չէին ակնկալում, որ բողոքի ցույցերն այդքան ընդգրկուն կլինեն: Էրդողանն, ամենայն հավանականությամբ, կընտրի բողոքի ցույցերը սպառելու մարտավարությունը և հետո կնախապատրաստվի հաջորդ ընտրություններին, այսինքն՝ պետական ռազմավարությունը վերանայելով։ Էրդողանը փորձ ունի ջախջախելու իր քաղաքական ընդդիմության մի մասին, իսկ մյուսներին ստիպել թույլ դիրքով գնալ ընտրությունների։ Նման բան Թուրքիայում մեկ անգամ չէ, որ արել են, և նա կարող է գնալ հենց այդ ճանապարհով»,-եզրափակել է Ռոժինը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan