2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան
26
Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Պատերազմ Արցախում
2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»

Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արատագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը եւ լրագրողներին օթյակից բռնի դուրս հանած ՊՊԾ աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի։ Նշենք, որ այս գործով 5 լրագրողներ արդեն տուժող են ճանաչվել: Վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է: Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը: Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024 թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը: Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել, որ իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս ԱԺ օթյակից բռնի ուժով իրենց դուրս հանելու հրահանգը անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն է տվել ՊՊԾ աշխատակիցներին, եւ անձամբ էլ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan